Վարդավառի և Մունդիալի եզրափակիչի օրը Երևանում թեժ է լինելու՝ 40 աստիճան ջերմոթիւն
13:44 • 08.07.10
Այսօր օդի ջերմաստիճանը չի գերազանցի 38-ը։ Այս մասին այսօրւայ ասուլիսին տեղեկացրեց «Հայպետհիդրոմետ» օդերևութաբանական ծառայութեան օպերատիւ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսեանը։ Ըստ նրա՝ այս վերջին շոգ օրերին օդի առաւելագոյն ջերաստիճանը եղել է 38,9։
Պետրոսեանը տեղեկացրեց, որ յուլիսի 10-ին և 11-ին հանրապետութիւնում սպասւում է 38-ից 40 աստիճան, մայրաքաղաքում՝ 39–40 աստիճան ջերմութիւն։ Սևանայ լճի ջրի ջերմաստիճանն այդ օրերին կտատանւի 21–22 աստիճանի սահմանում։ Յիշեցնենք, որ յուլիսի 11–ին Հայաստանում նշւում է ամենասիրւած տօներից մէկը՝ Վարդավառը՝ ջրոցին։ Նոյն օրը տեղի կունենայ Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան եզրափակիչ խաղը։
Օդի բարձր ջերմաստիճանը, ըստ Պետրոսեանի, պայմանաւորւած է հարաւից եկող տաք հոսանքներով: Այսպէս, Դուբայում, օրինակ, գրանցւել է 56 աստիճան ջերմութիւն։
Բանախօսը նաև տեղեկացրեց, որ յուլիսի 12-ին ջերմաստիճանը կնւազի մինչև 38-39 աստիճան, իսկ յուլիսի 13-ին կգրանցւի 35-36 աստիճան: Նա նաև յաւելեց, որ մինչև յուլիսի 13-ը հանրապետութիւնում տեղումներ չեն սպասւում։ Տեղումները սպասւում են յուլիսի 14–ից յետոյ։
Պետրոսեանը տեղեկացրեց, որ այս օրերին Արարատեան դաշտավայրում հողի մակերևոյթի ջերմաստիճանը հասնում է 63–66 աստիճանի։ Նշենք, որ «Հայպետհիդրոմետը» օդի ջերմաստիճանի չափումներն իրականացնում է աշխարհում ընդունւած մեթոդների հիման վրայ` օդերևութաբանական փակ տնակում՝ 2 մետր բարձրութեան վրայ։

0 Պատգամ: