Հայաստանի ԱԳ նախկին նախարար.
Պէտք չէ ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը
Հոկտեմբեր 09, 2010 22:29
Պէտք չէ ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը, սակայն օրակարգում պահելը դա լծակներից մէկն է, որը պէտք է օգտագործել: Այդ մասին «Ազատութիւն ռադիոկայանին տւած հարցազրոյցում յայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանեանը: Նրա խօսքով, դա կարող է խոչընդոտել խաղաղ գործընթացին:
Նախկին նախարարի խօսքով, բանակցուիւնները շարունակւում են 16 տարի եւ որեւէ առաջխաղացում չկայ, սակայն չի բացառւում, որ կարող է այնպիսի պահ լինի, որ անհրաժեշտ լինի ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը
Ոուրբաթ օրը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում կարեւորեց Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը ճանաչող օրինագծի առկայութիւնը Ազգային ժողովի օրակարգում` չբացառելով, որ կարող է գալ այնպիսի պահ, երբ անհրաժեշտ լինի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:
Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների դաշտային փաստահաւաք առաքելութեանը Լեռնային Ղարաբաղի յարակից շրջաններ` Ալեքսանդր Արզումանեանը կարծիք է յայտնել, որ հայկական կողմը չպէտք է թոյլատրէր համանախագահներին իրականացնել առաքելութիւնը, եթէ նրանց կողմից անտեսւում են Գետաշէնը, Շահումեանը, Մարտակերտի եւ Մարտունու այն շրջանները, որոնք գտնւում են Ադրբեջանի վերահսկողութեան տակ:«Դա պարտադիր պայման պէտք է լինէր, եւ շատ ողջունելի էր, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարութիւնը անմիջապէս նման նախաձեռնութեամբ հանդէս եկաւ, սակայն անհասկանալի է այն ոչ հետեւողական մօտեցումը, որը ցուցաբերւեց: Այսինքն` Հայաստանը համաձայնութիւն տւել էր ի սկզբանէ` առանց նոյնիսկ հաշւի առնելու Ղարաբաղի հարցը եւ բարձրացնելու այդ կարեւորագոյն խնդիրը», - նշել է նախկին արտգործնախարարը:Ալեքսանդր Արզումանեանը յիշեցրել է, որ այս առաքելութիւնը Ադրբեջանի բանաձեւի կարեւոր պահանջներից մէկն էր, եւ դաշտային առաքելութեան աւարտից եւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովից յետոյ նախագիծը ՄԱԿ-ում քննարկւելու է:«Ադրբեջանի նպատակն է ընդհանրապէս տարբեր ֆորումներում այս հարցը արծարծելով փոխել բանակցային գործընթացի տրամաբանութիւնը»,- կարծիք յայտնեց Արզումանեանը. «Այսինքն, նրանք հասան նրան, որ այդ տարածքները կոչւում են գրաւեալ տարածքներ, եւ առաքելութեան ֆունկցիան է գրաւեալ տարածքներում իրավիճակն ուսումնասիրել: Հեռու չէ այն օրը, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նոյնպէս կօգտագործեն գրաւեալ տարածքներ բառակապակցութիւնները»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment