Հայաստանը կողմ է Իրանի միջուկային
հարցի բանակցային լուծմանը

«Մեր երկրի յարաբերութիւնները Իրանի հետ փոխշահաւէտ են և մտադիր ենք դրանք զարգացնել»

«Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով կարելի է լուծումներ գտնել»


«Իրանի հետ մենք ունենք դինամիկ զարգացող յարաբերութիւններ, լաւ տնտեսական համագործակցութիւն, իրականցրել և շարունակում ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր, յատկապէս `էներգետիկ և տրանսպորտի բնագաւառներում: Տեղի են ունենում ակտիւ շփումներ, փոխայցելութիւններ. վերջերս ես գտնւում էի Իրանում, ներկայումս պատրաստում ենք Հայաստանի վարչապետի այցելութիւնը Իրան, մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի Խորհրդարանի նախագահ պարոն Լարիջանին», - ասել է ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը` պատասխանելով լրատւամիջողցերի հարցին, թէ արդեօ՞ք Հայաստանը միանում է Իրանի դէմ պատժամիջոցներին:
Նախարարն ընդգծել է, որ մեր երկրի յարաբերութիւնները Իրանի հետ փոխշահաւէտ են և մտադիր ենք դրանք զարգացնել:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի որոշումները, իհարկէ, պէտք է յարգւեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետութիւնների կողմից, ինչպէս դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրութիւնը: Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով կարելի է լուծումներ գտնել:
Յոյս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնութիւններ և լուծումներ կգտնւեն բանակցութիւնների միջոցով` Իրանի և միջազգային հանրութեան համատեղ ջանքերով», - նշել է Էդւարդ Նալբանդեանը:


ԱՅՍՕՐ, 13:18
Aysor.am

0 Պատգամ: