Ինտերնետից օգտւողները
անհանգստացած են
10.10 .10
ամսաթւով
Հոկտեմբեր 09, 2010 01:07

Ինտերնէտ օգտագործողների մի զգալի մասը անհանգստացած է 10.10.10 (10 հոկտեմբերի 2010 թ.) ամսաթւի կապակցութեամբ։ Facebook սոցիալական ցանցում առանցին խումբ է ստեղծւել Will my computer still work on 10/10/10 at 10.10am? («Համակարգիչս կաշխատի՞ 2010 թւականի հոկտեմբերի 10-ի 10:10-ից յետոյ)։
Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը՝ նշելով, որ աշխարհի տարբեր երկրների ինտերնէտ օգտագործողներ մտահոգւած են նշւած ամսաթւին հաքերների հնարաւոր յարձակումից։
Մտահոգութեանն արձագանքել է արդէն Sophos ընկերութեան մասնագէտ Գրեհեմ Քլուլին՝ նկատելով, որ այս կամ այն ամսաթւով պայմանաւորւած ցանցային յարձակումների վերաբերեալ մտահոգութիւններ միշտ էլ լինում են, սակայն հոկտեմբերի 10-ի կապակցութեամբ մտահոգութիւնները հիմք չունեն։ Ըստ նրա՝ ամէն օր ամբողջ աշխարհում մօտ 60 հազար նոր վնասակար ծրագրեր են ստեղծւում, հետեւաբար ամէն օր է անհրաժեշտ ուշադիր լինել, եւ պաշտպանել համակարգիչը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: