Պատանի Հայ սամբիստը
դարձաւ
աշխարհի չեմպիոն
20:13 • 08.10.10
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացւող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնութեան մրցումների առաջին օրը բարեյաջող էր Հայ սամբիստների համար: Պատանիների 48 կգ քաշային կարգում հանդէս եկող Գրիգոր Մխիթարեանը, յաղթելով բոլոր գօտեմարտերը, կանգնեց պատւոյ առաջին հարթակին և հռչակւեց աշխարհի չեմպիոն: 75 կգ քաշային Մհեր Կարապետեանը արժանացաւ բրոնզէ մեդալի: Այս մասին յայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Յիշեցնենք, որ այս տարւայ գարնանը Յունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած Եւրոպայի առաջնութիւնում մեր պատանի և երիտասարդ մարզիկները նւաճել էին 1 ոսկէ, 1 արծաթէ և 5 բրոնզէ մեդալ:
Հոկտեմբերի 9-ին և 10-ին մրցագորգ դուրս կգան Հայաստանի միւս սամբիստները:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment