Սոս Սարգսեան.–
Ազգը պէտք է սրբութիւններ ունենայ
«Հայոց Բանակի վրայ ցեխ
շպրտողները դաւաճաններ են»
Հոկտեմբեր 08, 2010 08:48
Հայոց Աշխարհ Թերթը շարունակում է ընթերցողների ուշադրութեանը ներկայացնել հարցազրոյցը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսեանի հետ: Ներկայացնում ենք մի հատւած զրոյցից:
-Վերջին ամիսներին բանակում տեղի ունեցած ողբերգական միջադէպերը առանձին շրջանակների առիթ տւեցին չարախնդալու. նախ սկսեցին կասկածի տակ դնել Հայոց Բանակի մարտունակութիւնը, յետոյ անցան բանակի վարկաբեկման գործին: Ինչպէ՞ս էք գնահատում այստեղից Ալիեւի ջանին իւղ քսողների վարքը:
-Աշխարհում լաւ բանակ, հեշտ բանակ չկայ: Ամերիկեան բանակը համարւում է լաւագոյնը, բայց, տեսէք, Աֆղանստանում, Իրաքում կոտորւում են։ Բացի դրանից, ներսում էլ ամէն ինչ հարթ չի ընթանում: Այսինքն՝ լաւ բանակ, դրախտային բանակ, որ գնաս այնտեղ, ինչպէս կուրորտում ապրես, աշխարհում չկայ, չի էլ կարող լինել, որովհետեւ գործը զէնքի հետ է, գործը մահւան, արիւն թափելու հետ է, երկրի սահմանները պաշտպանելու եւ պաշտպանւելու հետ է:
Բայց պէտք է ընդունել, որ անկախութիւնից յետոյ մեր բանակը ամենակայացած եւ ամենակարեւոր կառոյցն է երկրում: Իմ խորին համոզմամբ, Հայոց Բանակի վրայ ցեխ շպրտողները դաւաճաններ են: Ես խորին յարգանք ունեմ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի նկատմամբ: Մեծ յարգանք, մեծ հաւատ: Եւ ես Հայոց գեներալներից շատերին եմ ճանաչում, ոմանց հետ ընկերութիւն էլ եմ անում, վստահում եմ նրանց ու տեսնում եմ, թէ նրանք ինչքան պատրաստւած ու նւիրւած մարդիկ են, բարձր կարգի սպաներ: Թերութիւններ կան ամէն տեղ եւ կլինեն, դրանցից հնարաւոր չէ խուսափել: Բայց ցաւալի դէպքերը առիթ դարձնել բանակը վարկաբեկելու համար, բանակը դարձնել քաղաքական շահարկումների առարկայ, ասում եմ, դա կարող են անել միայն դաւաճանները: Դաւաճանները միշտ եղել են մեր մէջ ու կլինեն: Ազգը պէտք է սրբութիւններ ունենայ, եւ թերութիւններն էլ տեսնելով գիտակցի, որ չի կարելի բզել, չի կարելի կսմթել նրան: Այդ սրբութիւններից առաջիններից առաջինը Հայոց Բանակն է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment