Հայ-իրանական բարեկամական
յարաբերութիւնները`
երկկողմ տնտեսական
փոխգործակցութեան
զարգացման երաշխիք
2010թ. հոկտեմբերի վերջին նախատեսւում է ՀՀ վարչապետի այցը Իրանի
Իսլամական Հանրապետութիւն
Զրուցակիցերը քննարկել են երկկողմ տնտեսական գործակցութեան
ընդլայնման հեռանկարային ուղղութիւնները
Հոկտեմբեր 09, 2010 21:19
Վարչապետ Տիգրան Սարգսեանն այսօր ընդունել է հոկտեմբերի 8-ին երկօրեայ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխաւորած պատւիրակութեանը։ Ողջունելով հիւրերին` վարչապետը գոհունակութեամբ է խօսել Հայաստանի և Իրանի միջև ծաւալւած արդիւնաւէտ համագործակցութեան մասին և կարևորել տնտեսական յարաբերութիւնների հետագայ զարգացումը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցերը քննարկել են երկկողմ տնտեսական գործակցութեան ընդլայնման հեռանկարային ուղղութիւնները։ Երկուստէք նշւել է տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների մասնաւոր հատւածների միջև կապերի աշխուժացման անհրաժեշտութիւնը։
Փաստելով բարձր մակարդակի պաշտօնական փոխայցերի նշանակալի դերը երկկողմ բարեկամական յարաբերութիւնների ամրապնդման հարցում` նշւել է, որ 2010թ. հոկտեմբերի վերջին նախատեսւում է ՀՀ վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետութիւն։ Տիգրան Սարգսեանն ընդգծել է, որ հոկտեմբերի 1-ին ԻԻՀ առևտրի, արդիւնաբերութեան և հանքերի պալատի նախագահի հետ հանդիպման ժամանակ վերջինս ՀՀ վարչապետին հրաւիրել է այցելել ԻԻՀ առևտրի, արդիւնաբերութեան և հանքերի պալատ` Հայաստանի տնտեսական զարգացման հնարաւորութիւններն ու հեռանկարները իրանցի գործարարներին ներկայացնելու համար։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment