Գիւլի կինը Հայ վարպետի


պատրաստած մատանիով


է ելոյթ ունեցել


ԵԽԽՎ-ի ամբիոնից




Հոկտեմբեր 09, 2010 15:37
Աբդուլլահ Գիւլի տիկնոջ՝ գլխաշորով ելոյթը ԵԽԽՎ-ում քննարկումների առիթ է դարձել Թուրքիայում։ Հայրունիսա Գիւլն առաջին տիկնանց մէջ առաջինն է, ով երբեւէ ելոյթ է ունեցել ԵԽԽՎ-ի ամբիոնից։
Թուրքիայի նախագահի կինը ԵԽԽՎ-ի աշնանային աշխատանքային նստաշրջանում «Հիւանդ եւ հաշմանդամ երեխաներին հոգածութեան տակ վերցնելը» զեկոյցի շրջանակներում ելոյթ է ունեցել։ «Թուրքիայում վերջին տարիներին տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում առկայ զարգացումներին զուգահեռ առաջընթաց կայ նաեւ մարդու իրաւունքների, մասնաւորապէս, կանանց, երեխաների եւ հաշմանդամների իրաւունքների պաշտպանութեան խնդրում»,- նշել է տիկին Գիւլը՝ յիշեցնելով, որ ինքը եւս ներգրաււած է նմանատիպ ծրագրերի իրականցման մէջ։
Թուրք լրագրողների ուշադրութիւնն է գրաւել Գիւլի տիկնոջ գեղեցիկ մատանին, որը պատրաստել է հայազգի ոսկերիչ Սեւան Բըչաքչըն։ «Մեզ մօտ վարպետ-արհեստաւորները միշտ յոյներ եւ հայեր են։ Սա մեր բազմազանութիւնն է, մեր գեղեցկութիւնն է։ Սեւանին աշխարհում չեն ճանաչում։ Արտասահման գնալիս միշտ աշխատում եմ կրել այս մատանին»-նշել է Թուրքիայի նախագահի կինը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: