Մինսկի խումբն արդէն ոչ պաշտօնապէս
ճանաչել է ԼՂ անկախութիւնը
«Առաջնահերթութիւնը ոչ թէ այն է, որ Հայաստանը ճանաչի Լեռնային
Ղարաբաղի անկախութիւնը, այլ կարևորն այն է, որ Մինսկի խումբն արդէն ոչ
պաշտօնապէս ճանաչել է ԼՂ անկախութիւնը»
13:44 • 09.11.10
«Չեմ կարծում, որ որևէ դերակատար կայ տարածաշրջանում կամ տարածաշրջանից դուրս, որ իրօք մտածում է, որ Ղարաբաղն իրօք կարող է վերադարձւել Ադրբեջանին»,– այսօր յայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտութիւնների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսեանը։
Վերլուծաբանը նշեց, որ ինքը ոչ դէմ է, ոչ էլ կողմ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախութեան ճանաչմանը, սակայն կարծում է, որ Արցախի անկախութեան ճանաչման համար Հայաստանը նախկինում ունեցել է լաւ հնարաւորութիւններ, սակայն չի կարողացել օգտագործել դրանք։ Ռիչարդ Կիրակոսեանի համար, Հայաստանը կարող էր ԼՂ անկախութիւնը ճանաչել 1994թ. պատերազմի աւարտին, կամ այլ երկրների կողմից Կոզովոյի անկախութեան ճանաչման ժամանակ, սակայն «Հայաստանի կառավարութիւնը չկարողացաւ օգտագործել այդ հնարաւորութիւնները նախկինում»։
«Իմ կարծիքով, առաջնահերթութիւնը ոչ թէ այն է, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, այլ կարևորն այն է, որ Մինսկի խումբն արդէն ոչ պաշտօնապէս ճանաչել է ԼՂ անկախութիւնը»,– յայտարարեց Կիրակոսեանը՝ պարզաբանելով, որ այսօր Մինսկի խումբը ԼՂ կարգավիճակի ճանաչման հարցով չի զբաղւում, այլ ուզում է ճանապարհներ գտնել, որպէսզի Բաքուն ընդունի այն իրողութիւնը, որ ԼՂ–ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Միայն այս տարածաշրջանում պատերազմ ցանկացողներն են ենթադրում, որ Ղարաբաղը կվերադաձւի Ադրբեջանին»,– յայտարարեց Ռիչարդ Կիրակոսեանը։
Վերլուծաբանը միաժամանակ նկատեց, թէ ադրբեջանցի քարտէզագիրները բաւականին աշխատանք ունեն անելու, քանի որ «Ղարաբաղը չի վերադառնալու Ադրբեջանի կազմ»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment