Սէյրան Օհանեան.-
Կորուստների համար առաջինը
մենք ենք ցաւում
«Բանակի հրամանատարութիւնն այսօր առաւելագոյնն անելու է, որպէսզի
մենք կորուստներ չունենանք»
14:55 • 09.11.10
Մենք լրջօրէն աշխատում ենք, որպէսզի բացթողումները հասցնենք նւազագոյնի։ Այս մասին «Իրական քաղաքականութիւն» հաղորդաշարին տւած հարցազրոյցի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ զինւած ուժերում տեղի ունեցած դէպքերին։
«Չեմ ուզում ասել, որ աշխարհի բոլոր բանակներն էլ տանում են նմանատիպ պահեր, այլ ուզում եմ, որ մեր հայրենակիցներն իմանան, որ այդ կորուստների ժամանակ առաջին հերթին հէնց մենք ենք ցաւ ապրում, առաջինը մենք ենք մտահոգւած: Եւ մենք ենք այդ զինծառայողների ծնողների հետ շփւում, փորձում նրանց ցաւակից լինել, փորձում ինչ-որ ձևով սփոփել, և կարծում եմ, որ մենք այդ ուղղութեամբ աշխատանքներ ունենք կատարելու:
Հասարակութեան մտահոգութիւնը մենք կիսում ենք. եթէ դա կառուցողական է, եթէ դա ուղղւած չէ բանակի վարկաբեկմանը կամ այս կամ այն հարցի քաղաքականացմանը: Մենք լրջօրէն աշխատում ենք, որպէսզի այդ բացթողումները հասցնենք նւազագոյնի: Ցաւօք սրտի, հնարաւոր են նման դէպքեր, բայց բանակի հրամանատարութիւնն այսօր առաւելագոյնն անելու է, որպէսզի մենք կորուստներ չունենանք:
Հասարակութեան ահազանգումն այս դէպքերի շուրջ վերջին ժամանակներում աւելի զգայուն է դարձել նաև այն պատճառով, որ պաշտպանութեան նախարարութիւնն աւելի թափանցիկ պաշտպանական քաղաքականութիւն է վարում և իրազեկում է հանրութեանը` փորձելով հաշւետու լինել հասարակութեան առջեւ, հետևել ժողովրդավարական հասարակութեան կայացման սկզբուքներին: Մենք հասարակութեանն իրազեկում ենք բանակի և յաջողությունների, և արձանագրւած թերութիւնների վերաբերեալ»,– ասել է նախարարը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment