Մինսկի խումբը համոզում է
Ադրբեջանին հաշտւել
Ղարաբաղի կորստի հետ
«Լեռնային Ղարաբաղն այլեւս երբէք չի վերադառնայ Ադրբեջանի կազմ եւ
վերջինը, ով պէտք է հասկանայ դա, նստած է նախագահական պալատում»

Նոյեմբեր 09, 2010 13:26
Ներկայ պահին Հայաստանի կողմից ԼՂ անկախութեան ճանաչումը կարող է յանգեցնել նրան, որպէսզի Ադրբեջանն իրականացնի իր միլիտարիստական սպառնալիքները: Կլոր սեղանի ժամանակ նման կարծիք է յայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտութիւնների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսեանը:
Նա ընդգծել է, որ ստեղծւած վիճակում կարեւորը ոչ թէ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախութեան ճանաչումն է, այլ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դէ-ֆակտօ ճանաչի Ղարաբաղը եւ հիմա բանակցութիւններ է վարում ոչ թէ ԼՂ կարգավիճակի շուրջ, այլ համոզում է Ադրբեջանին հաշտւել Ղարաբաղի կորստի հետ:
«Այնպէս որ ադրբեջանցի մասնագէտները պէտք է Ադրբեջանի նոր քարտէզներ գծեն, քանի որ Լեռնային Ղարաբաղն այլեւս երբէք չի վերադառնայ Ադրբեջանի կազմ եւ վերջինը, ով պէտք է հասկանայ դա, նստած է նախագահական պալատում»,- յայտարարել է փորձագէտը:
Նա նաեւ համոզմունք է յայտնել, որ Ադրբեջանը կհաշտւի Ղարաբաղի կորստի հետ միայն այն ժամանակ, երբ աւարտւեն նրանց նաւթային ռեսուրսները, կամ երբ Բաքուն պարտւի նոր պատերազմում, կամ էլ երբ այդ երկրում ձեւաւորւի ժողովրդավարական իշխանութիւն:
Ընդ որում, Կիրակոսեանը չի բացառել, որ ԼՂ հակամարտութեան աւարտի համար պէտք լինի եւս մէկ պատերազմ:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂ անկախութիւնը ճանաչելուն, փորձագէտի խօսքով, Երեւանը բաց է թողել յարմար պահերը 1994-ին, հրադադարի պայմանագիրը ստորագրելու, ինչպէս նաեւ Կոզովոյի անկախութիւնը ճաչանելու ժամանակ: «Այսօր շատ կարեւոր է, որպէսզի Հայ հասարակութիւնում բանավէճ ծաւալւի այդ թեմայով»,- ամփոփել է նա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: