Առնոլդ Շւարցենէգերը Ապրիլի 19-26-ը յայտարարել է Հայոց Ցեղասպանութեան
յիշատակի օրեր
«Կարեւոր է յիշել անցեալի սարսափները` կանխելու համար պատմութեան կրկնութիւնը»
15:25 / 15.04.2010
Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շւարցենեգէրը Ապրիլի 19-26-ը յայտարարել է Հայոց Ցեղասպանութեան հիշատակման օրեր:
Նահանգապետի տարածած հաղորդագրութեան մէջ նշւած է, որ «կարեւոր է յիշել անցեալի սարսափները` կանխելու համար պատմութեան կրկնութիւնը: Հայոց Ցեղասպանութիւնը մարդու իրաւունքների սարսափելի ոտնահարում էր: 1915-1923 թւականներին մէկուկէս միլիոն հայեր Օսմանեան կայսրութեան ձեռքով զրկւեցին կեանքից, իսկ եւս 500 հազարը հարկադրւած լքեցին իրենց հայրենիքը»:
ArmeniaDiaspora.com կայքէջի փոխանցմամբ՝ Շւարցենեգէրը յայտնել է, որ Կալիֆորնիայում ամենամեծ թւով Հայ բնակչութիւնն է՝ Հայաստանից յետոյ: «Որպէս ամերիկացիներ եւ կալիֆորնիացիներ` մեր պարտքն է բարձրացնել տեղեկացւածութիւնը Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ եւ մասնակցել անմեղ կեանքերի կորստեան յիշատակմանը եւ սգալուն», — յայտարարել է Շւարցենեգէրը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment