Վաշինգտոնում կայացել է Սարգսեան-Էրդողան հանդիպումը
(Կրկնութիւն)
Երէկ, Երևանի ժամանակով 18:30-ին, Վաշինգտոնում կայացել է Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը։
Այն տեղի է ունեցել միջուկային անվտանգութեան գագաթնաժողովի շրջանակներում։ Նշենք, որ Թուրքիայի վարչապետի յատուկ ներկայացուցիչն այցելել էր Հայաստան և Ադրբեջան՝ Սերժ Սարգսեանին ու Իլհամ Ալիևին փոխանցելով Էրդողանի ուղերձը։
Յիշեցնենք, որ անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հետ հանդիպմանն ու Հայ-թրքական յարաբերութիւնների հնարաւոր զարգացումներին, Սերժ Սարգսեանն ասել էր. «…Ամենակարևորը' մենք արդէն մեր որոշումը գրեթէ ունենք: Բայց հիմա ճիշտ չէ մեր որոշման մասին խօսել: Մենք այն կը ներկայացնենք մեր հանրութեան դատին որոշ ժամանակ յետոյ, երբ որ ամբողջովին համոզւենք դրա ճշմարտացիութեան մէջ: Այսպիսի պարագաներում ամենակարևորը ճիշտ որոշում կայացնելն է։» Իր հերթին Թուրքիայի վարչապետը յայտարարել էր, որ պաշտօնական Անկարայի դիրքորոշումը չի փոխւել, և Հայաստանի հետ սահմանը կարող է բացւել միայն Ադրբեջանական հողերի ապաշրջափակումից յետոյ։ Էրդողանն Ադրբեջանին կոչ է արել ոչ մի բանի համար չանհանգստանալ և վստահել Թուրքիային։

7օր
0 Պատգամ:
Post a Comment