Հայաստանը տարանցիկ
ճանապարհ՝ Իրանից
Մալայզիա թմրանիւթեր
առաքելու համար
Հոկտեմբեր 09, 2010 03:43
Մալայզիայում վերջին ամիսներին զգալի աւելացել են թմրավաճառութեան համար ձերբակալւած իրանցիների թիւը: Իսրայէլական Haaretz պրաբերականի փոխանցմամբ, այդ մասին յայտարարել է Մալազիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Աբու Սեման Եուսուպը: Ընդ որում, վերջինս յայտարարել է, թէ թմրադեղերը Իրանից Մալայզիա են տեղափոխւում Դուբայի, Հայաստանի, Քիշի, Դոհայի կամ Կոլոմբոյի օդային ճանապարհներով:
Նախարարը նշել է, որ նախորդ տարւայ ընթացքում ձերբակալւել էր ընդամէնը 16 մարդ, մինչդեռ միայն այս տարւայ 9 ամիսների ընթացքում ճաղերի հետեւում են յայտնւել Իրանի 140 քաղաքացիներ:
Իրանից թմրանիւթերի առաքումը կանխելու համար Աբու Սեմանն օրերս եղել է Իրանում, որտեղ քննարկել է ձերբակալւած իրանցիների խնդիրը: Նաեւ մշակւել է թմրաբիզնեսի դէմ պայքարելու համար գործողութիւնների պլան:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: