Ներողութիւն մէկ մարդու
անարգելու համար,
և ոչ մի ներողութիւն
1.5 միլիոն մարդ
սպանելու համար
Յարութ Սասունեան
2008 թւականին Ալաբամայում գործող «Հարաւային աղքատութեան իրաւական կենտրոն» (SPLC) շահոյթ չհետապնդող, քաղաքացիական իրաւունքների կազմակերպութիւնը' «Ժխտման պետութիւն. Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց Ցեղասպանութիւնը քողարկելու համար» խորագիրը կրող մի յօդւած էր հրապարակել: Սա մերկացումն էր Հայոց Ցեղասպանութեան իրողութեան ժխտման համար Թուրքիայի կառավարութեան կողմից Միացեալ Նահանգների պետական գործիչների վրայ ճնշում գործադրելու և ակադեմիականներին գրաւելու հանգամանօրէն մշակւած և չարամիտ ջանքերի:
Ըստ SPLC-ի յօդւածի, «Թուրքիան քաղաքական ճնշում է գործադրում և միլիոնաւոր դոլարներ ծախսում Միացեալ Նահանգներում' Հայոց Ցեղասպանութիւնը քողարկելու համար.... Ժխտող պատմաբանները, որոնք կասկածանքներ են մոգոնում Հայոց Ցեղասպանութեան մասին .... վարձատրւում են Թուրքիայի կառավարութեան կողմից»: Այս ընդհանուր յայտարարութիւններից յետոյ, SPLC-ը յիշատակում է յատկապէս Գիւնտեր Լեվիին որպէս «Թուրքիայի կառավարութեան կողմից ամէն տարի հարիւր հազարաւոր դոլարների ֆինանսաւորում ստացող ամերիկացի ակադեմիականների, ազդեցութեան փերեզակների և կայքէջերի օպերատորների ցանցի առաւել ակտիւ անդամի, որն աջակցում է Հայոց Ցեղասպանութեան ժխտմանը....»:
Լեվին Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտութեան վաստակաւոր պրոֆեսոր է և իր դասախօսութիւններում ու աշխատութիւններում Հայոց Ցեղասպանութիւնը բնութագրում է որպէս թրքական «անճարակ կառավարման» հետևանք, և ոչ թէ նախապէս ծրագրւած զանգւածային բնաջնջում: Նա նմանատիպ յայտարարութիւն էր արել իր'«Հայերի ջարդերը Օսմանեան Թուրքիայում. վիճարկելի Ցեղասպանութիւն» վիճայարոյց գրքում, որը 2005 թւականին հրատարակել էր Եուտայի համալսարանը:
SPLC-ի յօդւածի հրապարակումից շատ չանցած, քաղաքացիական իրաւունքների պաշտպանութեան այս խմբի դէմ, պրոֆեսոր Լեվիի անունից 8 միլիոն դոլարի զրպարտութեան հայց ներկայացրին փաստաբաններ Դեյվիդ Սոլցմանն ու Բրիւս Ֆայնը' Ամերիկայի թուրքական իրաւական պաշտպանութեան հիմնադրամից (TALDF), որն ըստ TALDF-ի կայքէջի' «առատօրէն աջակցութիւն է ստանում Ամերիկայի թրքական կոալիցիայի կողմից»:
Մինչ ամերիկեան դատարանը կպատրաստւէր ճշտել այս մեղադրանքի իսկութիւնը, SPLC-ը համաձայնեց դատարանից դուրս գործը կարգաւորել' հրապարակելով «հերքում և ներողութիւն» և խոստանալով վճարել չյայտարարւած գումար պրոֆեսոր Լեվիին: Եթէ SPLC-ի դատական գործը չկարգաւորւէր, ապա TALDF-ը բարդ խնդրի առաջ կկանգներ' դատարանի առջև պէտք է ապացուցէր, որ պրոֆեսոր Լեվիին զրպարտել են: Դատը շահելու համար, TALDF-ը պէտք է փաստէր, որ SPLC-ն այդ մեղադրանքները ներկայացրել է «չարամիտ դիտաւորութեամբ» և «ճշմարտութեան բացարձակ անտեսմամբ»: Բացի այդ, TALDF-ի փաստաբանները պէտք է ցոյց տային, որ վաղուց թոշակի անցած 87-ամեայ պրոֆեսորը, իրական ֆինանսական կորուստներ է կրել, աշխատանքից ազատւել է կամ նրա պայմանագիրը չեղեալ է յայտարարւել, ուղղակի այդ յօդւածի հետևանքով:
SPLC-ի կողմնակիցներից ոմանք զարմացել էին, որ SPLC-ն որոշեց կարգաւորել դատական գործը, քանի որ քիչ հաւանական էր, որ դատը չշահէր: Հաւաստի աղբիւրներից տեղեկացել եմ, որ SPLC-ն դատական գործը կարգաւորեց, որպէսզի նւազեցնի փաստաբանական վճարները, ինչպէս նաև, ամենայն հաւանականութեամբ պրոֆեսոր Լեվին համաձայնութեան է եկել շատ աւելի քիչ գումարով, քան 8 միլիոն դոլարը, որը նա նախապէս պահանջում էր: Դատական գործը թողնելով հետևում, SPLC-ը կարող է կրկին նւիրւել քաղաքացիական իրաւունքների պաշտպանութեան իր առաքելութեանը:
SPLC-ն իր հրաժարագրում նշել էր. «Այժմ մենք գիտակցում ենք, որ սխալ ենք հասկացել պրոֆեսոր Լեվիի ուսումնասիրութիւնը, սխալ էր պնդել, թէ նա մաս է կազմում թուրքական կառավարութեան կողմից ֆինանսաւորւող ցանցի, ինչպէս նաև սխալ է ենթադրել, որ ցանկացած գիտնական, որը հարցականի տակ է դնում Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը, անխուսափելիօրէն ֆինանսական գործարքների մէջ է մտնում Թուրքիայի կառավարութեան հետ: Սոյնով հրաժարւում ենք այն պնդումից, որ պրոֆեսոր Լեվինը վարձատրւել կամ վարձատրւում է Թուրքիայի կառավարութեան կողմից.... Խորապէս ցաւում ենք մեր սխալների համար և անկեղծօրէն հայցում ենք պրոֆեսոր Լեվիի ներողամտութիւնը»:
Ի պատասխան կարգաւորման դէմ արտայայտւող SPLC-ի կողմնակիցների բողոքների, կազմակերպութեան հանրային կապերի խօսնակ Փեննի Վիվերը, յայտարարեց. «Սոյն հարցի կարգաւորումը չի նշանակում, որ մենք հաւանութիւն ենք տալիս պարոն Լեվիի տեսակէտներին կամ կողմ ենք նրան: Սակայն մենք գիտակցում ենք, որ սխալ ենք ներկայացրել նրա հայեացքները և սխալմամբ ասել, որ նա դրամ է վերցնում Թուրքիայի կառավարուիւնից: Դա սխալմունք էր, որի համար ներողութիւն ենք խնդրում»: Յօդւածի բնագիրը, որի հետևանքով այս դատն էր բացւել, դեռևս տեղադրւած է SPLC-ի կայքէջում:
Աւելորդ է ասել, որ որևէ մէկին չպէտք է զրպարտել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ իր տեսակէտներն արտայայտելու համար, անկախ այն բանից, թէ որքան սխալ կամ վիրաւորական են դրանք: Եթէ կոնկրէտ փաստ չունենք մեր ձեռքին, չի կարելի ենթադրել, որ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ աղաւաղւած յայտարարութիւններ կատարողներն անպայմանօրէն թուրքերից փող են ստանում կամ նրանք Թուրքիայի կառավարութեան գործակալներ են:
Ե'ւ գովելի, և' հեգնական է, որ թուրքական շահերի խմբի փաստաբանները պատրաստ են բազմամիլիոն դոլարների հայց ներկայացնել Միացեալ Նահանգներում, իբր իրենց պաշտպանեալի քաղաքացիական իրաւունքները պաշտպանելու համար: Սակայն, Թուրքիայում իւրաքանչիւր ոք, ով յանդգնում է խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին, վտանգի է ենթարկւում ճշմարտութիւնն ասելու համար' մեղադրւելով և մի քանի տարով յայտնւելով բանտում' ըստ Թուրքիայի Քրէական օրէնսգրքի 301-րդ խայտառակ յօդւածի, որն արգելում է «վիրաւորել թուրքականութիւնը»:
Եթէ TALDF-ը, իրօք շահագրգռւած է քաղաքացիական իրաւունքների պաշտպանութեամբ, պէտք է իր հսկայական միջոցները յատկացնի 301-րդ յօդւածի վերացման համար, որը զգալիօրէն կնւազեցնի առատաձեռն դոնորների ֆինանսական օժանդակութիւնն ու իր գործունէութիւնը կկասեցւի:
Յարութ Սասունեան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Աւագեանի

0 Պատգամ:
Post a Comment