Մոսկւայում հայի եւ աբխազի
սպանութիւնը կապւած է
«Դեդ Հասանի» մահափորձի հետ

Հոկտեմբեր 10, 2010 16:49
Մոսկւայի հարաւում հոկտեմբերի 10-ի կէսօրին պատւիրւած սպանութիւն է եղել: Յանցագործը խլացուցիչով ատրճանակով գնդակահարել է երկու մարդու՝ Հայաստանի եւ Աբխազիայի բնակիչների: Ստացած վնասւածքներից տղամարդիկ մահացել են:
Չարագործին յաջողւել է թաքնւել դէպքի վայրից: Դէպքի վայրում աշխատում է օպերատիւ-քննչական խումբը: Քննիչների խօսքով, հաւանաբար պատւիրւած սպանութիւնը յանցաւոր խմբաւորումների մատերազմի հետեւանք է: «Կոմսոմոլսակայ պրավդայի» վարկածով՝ սպանութիւնը կարող է կապ ունենալ քրէական հեղինակութիւն «Դեդ Հասանի» դէմ մահափորձի հետ:
Ինչպէս արդէն յայտնել է NEWS.am-ը, սեպտեմբերի 17-ին Մոսկւայում անյայտ անձինք մահափորձ են իրականացրել Ասլան Ուսոյանի՝ «Դեդ Հասանի» դէմ: Նրան եւ իր թիկնապահին տեղափոխել էին Բոտկինի հիւանդանոց՝ որովայնին ստացած հրազէնային վնասւածքներով:
Աւելի ուշ, քրէականների հաւաքին Ուսոյանը յայտնել էր, որ իր դէմ մահափորձը պատւիրել է ազգութեան ադրբեջանցի «օրէնքով գող» ոմն Ջանիեւը, ով ցանկացել է մտնել Ուսոյանի ազդեցութեան գօտիները:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: