Sunday, October 10, 2010

Էրեբունի Երևան

Էրեբունի Երևան
Խօսք՝ Պարոյր Սեւակի
Երժշտ.՝ Էդգար Յովհաննիսեանի

Երևան դարձած
իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դւին,
Մեր նոր Անի :

Մեր փոքրիկ հողի,
Դու մեծ երազանք,
Մեր դարէ կարօտ,
Մեր քարէ նազանք :

Երևան դարձա՜ծ,
Իմ Էրեբունի,
Դարեր ես անցել,
բայց մնացել ես պատանի:

Քո Մասիս հօրով,
Քո Արաքս մօրով,
Մեծանաս դարով ,
Երևա՜ն :

Մենք արեան կանչեր,
Ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ,
ՈՒնենք դեռ շատ :
Մեր կանչն առանց քեզ ,
Իզուր կը կորչի,
Առանց քեզ մեր տաք,
Տենչն էլ կսառչի :


Երևան դարձա՜ծ,

Իմ Էրեբունի,
Դարեր ես անցել ,
Բայց մնացել ես պատանի :

Քո Մասիս հօրով,
Քո Արաքս մօրով,
Մեծանաս դարով ,
Երևա՜ն :

Կեանքում ամէն սէր,
Լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ,
Քեզնով արբել :

Տաք է սէրը մեր,
Շէկ քարերիդ պէս,
Հին է սէրը մեր,
Ձիգ դարերիդ պէս :

Երևան դարձա՜ծ,
Իմ Էրեբունի,
Դարեր ես անցել ,
Բայց մնացել ես պատանի :

Քո Մասիս հօրով,
Քո Արաքս մօրով,
Մեծանաս դարով ,
Երևա՜ն :

Երևան դարձա՜ծ,
Իմ Էրեբունի,
Դարեր ես անցել ,
Բայց մնացել ես պատանի :

Քո Մասիս հօրով,
Քո Արաքս մօրով,
Մեծանաս դարով ,
Երևան:

0 Պատգամ: