Թուրքիայի ԱԳՆ. -
Թուրքիայում 1915-ը
Հայոց Ցեղասպանութիւն
որակելը յանցանք չէ
Հոկտեմբեր 09, 2010 12:09
Թուրքիայի արտգործնախարարութիւնը յայտարարել է, թէ Թուրքիայում 1915-ը Ցեղասպանութիւն որակելը յանցանք չէ:
Թուրքիայի ԱԳՆ կայքէջում «Արտաքին քաղաքականութիւնը հարցերով» խորագրի տակ նոր տեղեկատւական համակարգ է ստեղծւել, որտեղ ներկայացւած են արտաքին քաղաքականութեան վերաբերեալ հարցեր եւ պատասխաններ:
ԱԳՆ-ի կայքէջի յիշեալ բաժնում նշւած է. «Կարելի է ասել, որ 1915-ի իրադարձութիւնները ազատ եւ հանգիստ կարելի է քննարկել: Թուրքիայի քրէական օրէնսգրքի 301-րդ յօդւածում կամ մէկ այլ տեղ չկայ Հայոց Ցեղասպանութեան հետ կապւած որեւէ կէտ»:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` Թուրքիայում չկայ մէկը, որ դատապարտւած լինի 1915-ը` Ցեղասպանութիւն ասելու համար: «Չնայած, որ շատ երկրներ ունեն Ցեղասպանութեան մերժումը դատապարտող օրէնք, Թուրքիայում թէ օտար, թէ թուրքերէն լեզւով կան բազմաթիւ գրքեր, հրապարակումներ, որտեղ նշւում են, թէ 1915-ին տեղի է ունեցել Ցեղասպանութիւն»,-նշւում է Թուրքիայի արտաքին գերատեսչութեան կայքէջում:
NEWS.am-ը յիշեցնում է, որ 2007-ին Ստամբուլում սպանւած «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը Հայոց Ցեղասպանութիւնը յիշատակելու համար դատապարտւել է 301-րդ յօդւածով, իսկ «1915-ին 1 միլիոն Հայ է սպանւել» յայտարարութիւնն արած թուրք գրող Օրհան Փամուկի դէմ 301-րդ յօդւածով դատավարութիւնը պարզապէս կարճեցին` համաշխարհային հանրութեան ուշադրութեան կենտրոնում յայտնւելու պատճառով:
Նշենք, որ Եւրադատարանը 2010-ի սեպտեմբերի 14-ին բաւարարել է Հրանտ Դինքի սպանութիւնից մէկ շաբաթ առաջ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան դիմած հայցը, որով Դինքը բողոքարկում էր իր դէմ կայացրած թուրքական դատարանի վճիռը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment