Auf wiedersehen

Էրդողան.-

Թուրքիայի վարչապետն

էլ երբէք Բեռլին չի գնայ



13:15 • 09.10.10
Երէկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել
ը Բեռլինում միասին դիտել են Գերմանիա-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, որը ինչպէս աւելի վաղ տեղեկացրել էինք, աւարտւել է թուրքերի ջախջախիչ պարտութեամբ:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ`պարտութիւնից յետոյ Թայիփ Էրդողանը չի կարողացել զսպել իր յուզմունքը և յայտարարել է. «Այլևս Բեռլին չեմ գայ»:
Իսկ խաղի ընթացքում, երբ Գերմանիայի հաւաքականի ազգութեամբ թուրք խաղացող Մեսութ Օզիլը Թուրքիայի դարպասին խփել է երկրորդ գօլը, գերմանացի երկրպագուները թուրք երկրպագուների ուղղութեամբ բացականչել են auf wiedersehen, որը գերմաներէնից թարգմանամաբար նշանակում է` «մնաք բարով»: Երրորդ գնդակից յետոյ թուրք երկրպագուները հեռացել են մարզադաշտից։ Էրդողանը, ամաչելով Մերկելի ներկայութիւնից, մի կերպ դիմացել է մինչև խաղի աւարտը։

Tert.am

0 Պատգամ: