Հայաստանի ազգային հաւաքականը
փայլուն յաղթանակ տարաւ
Սլովակիայի ընտրանու
նկատմամբ` 3:1
Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ազգային հաւաքականը փայլուն յաղթանակ տարաւ Սլովակիայի ընտրանու նկատմամբ: Եւրո-2012-ի ընտրական փուլի այս խաղում ակնյայտ էր խմբի ֆավորիտի նկատմամբ մեր ֆուտբոլիստների առաւելութիւնը: Հայ ֆուտբոլասերն առաջին բերկրալի պահն ապրեց 23-րդ րոպէին: Եուրա Մովսիսեանը հիանալի փոխանցում ստացաւ Մարկոսից, մէն-մենակ մնաց դարպասապահ Մուխայի դիմաց և գնդակն ուղարկեց Սլովակիայի հաւաքականի դարպասը: 26-րդ րոպէին տուգանայինից հիանալի հարւածեց Հենրիկ Մխիթարեանը, սակայն ճիշտ դիրք էր գրաւել սլովակների դարպասապահը: Մրցակիցը նետւեց գրոհի և 37-րդ րոպէին մեր ընտրանին ստիպւած էր գնդակը հանել սեփական դարպասից: Խառը իրավիճակում գնդակը յայտնւեց Միխայիլ Վայսի մօտ, և Սլովակիայի հաւաքականի աւագը սառնասրտօրէն հաւասարեցրեց հաշիւը:
Ընդմիջումից յետոյ խաղն ամբողջովին վերհսկում էր Հայաստանի հաւաքականը: Մեր ֆուտբոլիստները գօլ խփելու բազմաթիւ հնարաւորութիւններ ունէին. 50-րդ րոպէին աջ եզրով կազմակերպած արագ գրոհի ադիւնքում գնդակը յայտնվեց Գէորգ Ղազարեանի մօտ, և մեր յարձակւողը հաշիւը դարձրեց 2-1: Սլովակիայի հաւաքականն այդպէս էլ մեր պաշտպանութեանը հակախաղ չգտաւ, 89-րդ րոպէին էլ երրորդ անգամ գնդակը հանեց սեփական դարպասից. հիանալի հարւածով Հայաստանի հաւաքականի յաղթանակն ամրագրեց Հենրիկ Մխիթարեանը:
Հայաստանի ամենանւիրւած երկրպագուները, չնայած վատ եղանակին, երէկ հաւաքւել էին Վարդան Մամիկոնեանի արձանի մօտ և այնտեղից միասին յաղթական երգերով շարժւել դէպի մարզադաշտ:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment