ՀՀ քաղաքացուն Վիէննայում թոյլ չեն տւել նստել
ինքնաթիռ՝ ասելով, թէ ազատ տեղ չկայ
19:06 • 09.10.10
Սոյն թւականի հոկտեմբերի 7-ին «Աւստրիական աւիաուղիների» Վիէննա-Երևան չւերթի ինքնաթիռի ուղևորների գրանցման ժամանակ տոմսը ձեռքին ՀՀ քաղաքացուն ինքնաթիռում տեղ չլինելու պատճառաբանութեամբ այդպես էլ չի յաջողւել նստել ինքնաթիռ:
Միջադէպին ականատես է եղել «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Անահիտ Բախշեանը, ով պահանջել է վերականգնել քաղաքացու իրաւունքները, սակայն կրկին պատճառաբանւել է, թէ ինքնաթիռում ազատ տեղ չկայ: Պատգամաւորը բարձրացել է ինքնաթիռ և պարզել, որ իրականում առնւազն 5 ազատ տեղ կայ:
«Ժառանգութիւն»-ից յայտնում են, որ «Աւստրիական աւիաուղիների» ապօրինի գործողութեան իրական պատճառներն այդպէս էլ չպարզւեցին:
Պատգամաւորը բացատրութիւն է ակնկալում «Աւստրիական աւիաուղիների» երևանեան գրասենեակից վերոնշեալ դէպքի առնչութեամբ:

Tert.am

0 Պատգամ: