Համանախագահները Խոստանանում են Այցելել
Ադրբեջանի Գրաւած Տարածքները
ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, երէկ իր նստավայրին մէջ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Պեռնար Ֆասիէն, Ռաբըրթ Պրատթքին, Իգոր Փոփովին եւ ԵԱՀԿի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Քասփըրչիքին:
Նախագահի մամուլի գրասենեակը հաղորդել է, թէ համանախագահները հանրապետութեան ղեկավարի հետ խօսել են Ղարաբաղեան հակամարտութեան գօտու մէջ կայանալիք դաշտային գնահատման առաքելութեան ծրագիրի մասին, եւ ներկայացրել են Ադրբեջանում իրենց ունեցած քննարկումների արդիւնքները:
Համանախագահները վերահաստատել են, որ դիտարկման յաջորդ հանգրւանին, ուսումնասիրութեան առարկայ պիտի դառնան Ադրբեջանի հսկողութեան տակ գտնւող Լեռնային Ղարաբաղի տարածքները:
Նրանք շեշտել են, որ նաեւ պիտի օգտագործեն առաջին իսկ հնարաւորութիւնը Նախիջեւանի մէջ այցելելու համար հիմնայատակ աւերււած Ջուղայի գերեզմանոցը, ուր ոչնչացւել են հայկական տասնեակ հազարաւոր յուշարձաններ՝ միջնադարեան եզակի խաչքարեր:
«Ասպարէզ»
0 Պատգամ:
Post a Comment