Հայ-թրքական
արձանագրութիւնների
առաջին
տարելիցը
Մէկ տարի առաջ այս օրը Ցիւրիխում ստորագրւեցին Հայ-թրքական արձանագրութիւնները։ Բուն ստորագրման արարողութիւնից առաջ բաւական ինտենսիւ բանակցութիւններ ընթացան, որպէսզի միջոցառումը չտապալւի։ Արդիւնքում՝ արձանագրութիւնները ստորագրելուց անմիջապէս յետոյ կողմերը որևէ յայտարարութեամբ հանդէս չեկան, ինչպէս որ նախատեսւած էր, այլ սահմանափակւեցին միմեանց ու միջնորդներին շնորհաւորելով։
Համաձայն այդ արձանագրութիւնների՝ փաստաթղթերը պէտք է վաւերացման ներկայացւէին Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարաններին և նոր միայն մտնէին ուժի մէջ։ Այժմ վաւերացման գործընթացը փաստացի կասեցւած է։
Յիշեցնենք, որ ՀՀ իշխանութիւնները բազմիցս յայտարարել էին, որ նախաձեռնելով «ֆուտբոլային» դիւանագիտութիւն՝ նպատակ են հետապնդում բացել Հայ-թրքական սահմանը և Թուրքիայի հետ հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ, սակայն այդ երկու խնդիրներն էլ չկարողացան լուծել։
ՀՀ իշխանութիւնները յայտարարել էին նաև, որ եթէ Թուրքիան ողջամիտ ժամկէտում չվաւերացնի արձանագրութիւնները, ապա իրենք դուրս կգան գործընթացից։ Ողջամիտ ժամկէտ էր դիտարկւում մինչև 2010-ի ապրիլի 24-ն ընկած ժամանակահատւածը, սակայն Թուրքիան շարունակեց խօսել նախապայմանների լեզւով, իսկ պաշտօնական Երևանն ի պատասխան այդ ամէնի ոչ թէ դուրս եկաւ գործընթացից, ինչպէս որ ասում էին, այլ ընդամենը բաւարարւեց արձանագրութիւնների վաւերացման ընթացքի կասեցմամբ։

7or.am
0 Պատգամ:
Post a Comment