Հայաստանի
Բոլոր
Մայրաքաղաքները
Այսօր առաւօտից Երևանում մեկնարկել են տօնական
միջոցառումները։
Մեր մայրաքաղաքը 2792 տարեկան է։]
Քրիստոսի Ծնունդից առաջ 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի
Վանայ լճի աւազանում առաջանում է Վանի հայկական (Արարատեան)
թագաւորութիւնը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետութեան հիմնադիրը
Արամէ թագաւորն էր: Վանի թագաւորութիւնը ժամանակի
ամենազարգացած տէրութիւններից էր:
Արգիշտի Ա արքան իր տիրակալութեան 5-րդ տարում` Քրիստոսի
Ծնունդից առաջ 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը`
ներկայիս Երևանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական
կարևորագոյն կենտրոններից մէկը: Էրեբունու հիմնադրման տարեթիւը
ստոյգ յայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրութիւնից.
«Խալդի աստծո մեծութեամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է.
այս հզօր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի
երկրի հզօրութեան համար, ի սարսափ թշնամական երկրների:
Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզօր գործեր ես այնտեղ
կատարեցի Խալդի աստծոյ մեծութեամբ, Արգիշտի` Մենուայի որդի,
թագաւոր հզօր, թագաւոր Բիայնիլի երկրի, տէրը Տուշպա քաղաքի»:
Մեր մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից`
Էրեբունուց: Ուրարտագիտութիւնից յայտնի է, որ ուրարտերէն «Բ»
հնչիւնը հայերէնում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը
ձևափոխւել է և դարձել Երևան:
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է համարւում 1918 թւականից։
Պատմաբանները հաշւել են Մեծ Հայքի 12 մայրաքաղաք` չներառելով
Ծոփքի, Կոմմագենէի, Կիլիկիայի, Փոքր Հայքի, հայկական պետական
այլ միաւորների ոստանները:
Վանայ լճի աւազանում առաջանում է Վանի հայկական (Արարատեան)
թագաւորութիւնը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետութեան հիմնադիրը
Արամէ թագաւորն էր: Վանի թագաւորութիւնը ժամանակի
ամենազարգացած տէրութիւններից էր:
Արգիշտի Ա արքան իր տիրակալութեան 5-րդ տարում` Քրիստոսի
Ծնունդից առաջ 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը`
ներկայիս Երևանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական
կարևորագոյն կենտրոններից մէկը: Էրեբունու հիմնադրման տարեթիւը
ստոյգ յայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրութիւնից.
«Խալդի աստծո մեծութեամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է.
այս հզօր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի
երկրի հզօրութեան համար, ի սարսափ թշնամական երկրների:
Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզօր գործեր ես այնտեղ
կատարեցի Խալդի աստծոյ մեծութեամբ, Արգիշտի` Մենուայի որդի,
թագաւոր հզօր, թագաւոր Բիայնիլի երկրի, տէրը Տուշպա քաղաքի»:
Մեր մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից`
Էրեբունուց: Ուրարտագիտութիւնից յայտնի է, որ ուրարտերէն «Բ»
հնչիւնը հայերէնում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը
ձևափոխւել է և դարձել Երևան:
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է համարւում 1918 թւականից։
Պատմաբանները հաշւել են Մեծ Հայքի 12 մայրաքաղաք` չներառելով
Ծոփքի, Կոմմագենէի, Կիլիկիայի, Փոքր Հայքի, հայկական պետական
այլ միաւորների ոստանները:
Վան
Վանայ լճի ափին է: Յայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ,
Երւանդաւան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագոյն
քաղաքներից է, այն պեղել են ճանաչւած շատ հնագէտներ: Յայտնի է,
որ Սարդուրի Ա թագաւորը, ով իշխել է Քրիստոսի Ծնունդից առաջ
840-825թթ., այստեղ է տեղափոխել արքունիքը և կառուցել Շիվինիի՝
արևի աստծոյ տաճարը։ Արևի սկաւառակը գլխից վեր պահող աստծոյ
կինն էր Տուշպուեան (քաղաքի անւան տարբերակներից մէկը)։
Շքեղ ապարանքների, այգեստանների ու ծաղկանոցների այս քաղաքը
պէտք է որ առատ ջուր ունենար, ևՔրիստոսի Ծնունդից առաջ 8-րդ
դարում անց է կացւում 70-80 կմ.երկարութեամբ վիթխարի ջրանցք:
Վերջինս, սկիզբ առնելով Վերին Մժնկերտի աղբիւրներից, անցնում էր
լեռնալանջերին փորւած և տեղ-տեղ քարէ պատնէշներով ամրացւած
հունով, իսկ ձորերի վրայով ջրանցքի համար կառուցւում են յատուկ
կամուրջներ:
Ջրանցքն իր ժամանակի համար եզակի կառոյց էր, ունէր 4,5մ լայնք
և 1,5մ խորք:
Մենուա 1-ինի (Քրիստոսի Ծնունդից առաջ 810-786) ջրանցքը, որ
կառուցւելուց 28 դար յետոյ էլ բանեցնում էր 40 ջրաղաց,
սերունդների համար չպահեց Մենուայի անունը և նրա փառքը բաժին
ընկաւ Շամիրամին:Աշխարհի եօթ հրաշալիքներից մէկը համարւող Բաբելոնի հռչակաւոր
կախովի այգի է եղել նաև Հայաստանում` Վանում, և այդ
հրաշագործութեան հեղինակը կրկին Մենուա Առաջինն էր:
Ռուսա Առաջինի թագաւորութեան տարիներին (Քրիստոսի Ծնունդից
առաջ 735-713) Վանն այնքան բազմամարդ և հսկայ քաղաք էր, որ
միայն արքունիքում ապրում էր 5507 մարդ: Պահպանւել է Ռուսայի
պալատական անձնակազմի ցուցակը, ըստ որի` այնտեղ բնակւում էին
1113 անւանի անձինք կամ պալատական, 3784 պաշտօնեայ, 152
ծառայող, 10 գինէգործ, 400 այլ անձինք, ըստ երևոյթին`
զինւորներ, արհեստաւորներ, ախոռապետեր և ջորեպաններ,
սպասաւորներ:
Հայոց հերթական գահակալ տոհմի` Երւանդունիների արքայանիստը ևս
մինչև Քրիստոսի Ծնունդից առաջ 331-ը եղել է Վանը: 10-11 դդ. ևս Վանը արքայանիստ էր: Գագիկ Արծրունին 908-ին
հիմնում է Վասպուրականի թագաւորութիւնը և մայրաքաղաք հռչակում
Վանը: Քաղաքի թագաւորանիստ կարգավիճակը պահպանւում է մինչև
Վասպուրականի թագաւորութեան անկումը` 1021թթ.:
Այժմ այն Թուրքիայի ծայրամասում գաւառական խղճուկ քաղաք է:
Արմաւիր
Արմաւիրի մարզի Հայկավան գիւղի մօտ գտնւող բլրի գագաթին
պահպանւել են Արմաւիր քաղաքի բաց կապտաւուն, յղկւած բազալտէ
պարիսպները, պալատների, տաճարների և այլ շինութիւնների հիմքերն
ու հետքերը: Պեղումներն ի յայտ են բերել նաև հում աղիւսից
կառուցւած սենեակների մի ողջ համալիր: Պահպանւել են շուրջ 3
մետր բարձրութեան հողագոյն պատերը: Հռչակաւոր Սոսեաց անտառն
այստեղ է եղել։ Քրիստոսի Ծնունդից առաջ 331թ. դարձել է Երւանդունիների
մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմաւիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի
թոռ Արամայիսին: Արգիշտի թագաւորի սեպագիր արձանագրութիւնն այս
տեղանքում յիշատակում է Արգիշտիխինիլի քաղաքը։ Արմաւիրի
հիմնավայր Արգիշտիխինիլին կառուցւել, ընդարձակւել ու բարեկարգւել է
շուրջ 200 տարի և ժամանակի մեծ քաղաքներից էր, տնտեսական,
մշակութային, հոգևոր նշանաւոր կենտրոն: Քաղաքն արւարձաններով
հանդերձ զբաղեցրել է մօտ 1000 հեկտար: Ենթադրւում է, որ
այնտեղ բնակւել է շուրջ 30.000 մարդ: Քաղաքի պարիսպների
հաստութիւնը հասնում էր 3,5 մետրի, իսկ Արգիշտիի փորած
ջրանցքների ընդհանուր երկարութիւնը մօտ 40 կմ էր, միջին
խորութիւնն ու լայնքը` 2-ական մետր:
1985թ. պեղումների ժամանակ Արմաւիրում յայտնաբերւեց էլամերէն
երեք սեպագիր սալիկ. դրանք հանրայայտ «Գիլգամէշ» էպոսի
բեմականացումից հատւածներ էին: Մինչ այդ էպոսը յայտնի էր
քառալեզու արձանագրութիւններով: Ենթադրւում է, որ էպոսը
բեմադրւել է Քրիստոսի Ծնունդից առաջ 760թ. Արմաւիրում, Սարդուր
Երկրորդի գահակալման և ամուսնական հանդէսների ժամանակ:
Հնարաւոր է, որ այդ բեմադրութիւնն աւելի հին լինի: Այսպիսով,
Հայաստանում թատրոնն սկզբնաւորւել է ոչ թէ Արտաշատում, այլ
Արմաւիրում և շարունակւել դարեր: Վերջինս հաստատում են նաև
Արմաւիրի յունարէն արձանագրութիւնները, որոնցից մէկը Քրիստոսի
Ծնունդից առաջ 7-րդ դարի յոյն գրող Հեսիոդոսի «Գործեր և օրեր»
երկին առնչւող հատւած է:
Երւանդունի արքայատան Երւանդ Վերջին թագաւորի կարգադրութեամբ,
ով, ըստ Խորենացու, գահակալել է շուրջ 20 տարի (Ք. Ծ. առաջ
220-201թթ.), մայրաքաղաքը տեղափոխում է Երւանդաշատ:
Արմաւիրն անբնակ է դարձել 13-րդ դարում՝ մոնղոլական
արշաւանքների հետևանքով։ Հարիւրամեակներ անց հիւսիսային Կովկասի
չերքեզական գիւղերում ապրող հայերը նոր քաղաք հիմնեցին և
1848թ. կոչեցին Արմաւիր։
Երւանդաշատ
Երւանդ Վերջին արքան Ք. Ծ. առաջ 220թ. քաղաքը կառուցել է
Արարատեան նահանգի Երասխաձոր գաւառում` Ախուրեանն Արաքսին
միախառնւելու վայրում։
Երւանդ Վերջին թագաւորը Երւանդաշատ է տեղափոխում արքունի ողջ
հարստութիւնը և Արմաւիրի բնակչութեան մի մասը: Մայրաքաղաքը
տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի
հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկւել
էին ջրից: Շատ աւելի կարևոր էր ռազմաքաղաքական նշանակութիւնը:
Երւանդը միջնաբերդն օղակում է բարձր պարիսպներով, պղնձակոփ և
ամրակուռ դռներով ամրացնում քաղաքի մուտքերը, մինչև բլրի յատակը
անցքեր փորում, որպէսզի երկարատև պաշարման պարագայում
հնարաւոր լինի գետի ջրից օգտւելը: Ճարտարապետ Թորոս
Թորամանեանը նկատել է, որ շինութիւնների վիթխարի որձաքարերը
միացւել են լոկ երկաթեայ կապերով։Նոր մայրաքաղաքին շատ մօտ` Արաքսի աջ ափին, Երւանդ թագաւորը
կառուցում է նաև Երւանդակերտ դաստակերտը, որտեղ բնակւում էր
արքայական ընտանիքը: Ք.Ծ.առաջ դարում պարսից արքայ Շապուհի զօրքերը հիմնայատակ
աւերեցին քաղաքը։
Արտաշատ
Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին
արքան: Հիմնադրման հաւանական տարեթիւն է Ք.Ծ.առաջ189թ.:
Պատմիչների վկայութեամբ` քաղաքը կառուցւել է Արաքս և Մեծամօր
գետերի միախառնման վայրում: Տեղանքի ընտրութիւնը Պլուտարքոսը
վերագրում է Կարթագէնի աշխարհահռչակ զօրավար Հաննիբալին:
Քաղաքը «Հայկական Կարթագէն» էին անւանում ժամանակակիցները.
եղել է խոշորագոյն և գեղեցկագոյն բնակավայր: Արտաշեսը քաղաքը
շրջափակում է հսկայական պարիսպներով, բայց շուտով բնակավայրն
այնքան է տարածւում, որ դաշտավայրով մէկ փռւում են
արւարձաններն ու այգիները: Կառուցւում են բազմաթիւ պալատներ ու
տաճարներ, ինչպէսև քաղաքի պահապանին` Անահիտ աստւածուհուն
նւիրւած մեհեան:
Քաղաքն ունէր ջեռուցւող բաղնիքներ. կրակարանից ծուխը կաւէ
խողովակներով անցնում էր բաղնիքի յատակով ու պատերով և
տաքացնում դրանք:
Քաղաքի միջնաբերդը Խոր վիրապի բլրի վրայ էր և ունէր երկշար
պարիսպ: Այստեղ էր արքունի դղեակը, նաև նշանաւոր բանտը` այն
հսկայական քարապատ փոսը (խորութիւնը 6 մ)` Խոր վիրապը:
Տիգրան Մեծի օրոք Արտաշատը որոշ չափով զրկւում է
մայրաքաղաքային գործառոյթներից, բայց ծաղկումը շարունակւում է,
քաղաքը դառնում է աւելի բազմամարդ: Զարգացումը շարունակւում է
նաև Տիգրանի որդի Արտաւազդ արքայի օրոք: Ըստ երևոյթին, հէնց
նա է կառուցել Արտաշատի ամֆիթատրոնը:Արտաշատում շրջանառւել են քաղաքային դրամներ` «Արտաշատ
մայրաքաղաք» մակագրութեամբ և պահապան աստւածուհու` Անահիտի
պատկերով: Դրանք յայտնաբերւել են պեղումների ժամանակ: Գտածոն
յուշում է, որ Արտաշատն ունեցել է քաղաքային ինքնավարութիւն:
Դարերի ընթացքում Արտաշատը երկրի ոչ միայն քաղաքական, այլև
տնտեսական, առևտրական ու արհեստագործական կենտրոնն էր.
քաղաքով էր անցնում հռչակաւոր «Մետաքսի ուղին»: Մայրաքաղաք
Արտաշատում կային բազմաթիւ «գործօց տներ», որոնցում
պատրաստում էին զէնք ու զրահ, շքեղ զգեստներ, կահկարասի,
պերճանքի առարկաներ, ոսկեայ զարդեր, բրուտագործական և
մետաղագործական արտադրանք, ապակեայ անօթներ, սրւակներ:
Արտաշատի յատուկ թաղամասում մշակւում էր որդան կարմիր ներկը:Հռոմէացիների, ապա պարսիկների արշաւանքների ընթացքում քաղաքը մի քանի անգամ աւերւում է և արդէն 7-րդ դարում յիշատակւում
որպէս փոքրիկ բնակավայր, արաբների բնորոշմամբ` <<որդան կարմիրի գիւղ>>: Այժմ Արարատի մարզի կենտրոն է։
Տիգրանակերտ
Տիգրան Մեծի օրօք, երբ Հայաստանը դարձաւ աշխարհի մեծագոյն
տէրութիւններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հիւսիսում:
Հրաժարւելով տէրութեան ծայրամասում յայտնւած Արտաշատից՝ արքայից
արքան Ք.Ծ.առաջ 80-ական թւականներին նոր մայրաքաղաք կառուցեց
Աղձնիքում՝ Արևմտեան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։ Տիգրանը
քաղաքը շրջափակեց 25 մետր բարձրութեան հաստաբեստ
պարիսպներով, որոնցում տեղաւորւած էին ախոռներ և այլ
նշանակութեան շինութիւններ: Արւարձանում արքան կառուցեց իր
պալատը, շուրջը` լճեր, զբօսայգիներ, որսատեղեր ու մի հզօր
ամրոց:Տասը-տասնհինգ տարում Տիգրանակերտի բնակչութեան թիւը հասաւ մօտ
հարիւր հազարի, ըստ որոշ պատմաբանների` երեք հարիւր հազարի: Դարերի ընթացքում քաղաքը քանիցս թալանւել է, աւերւել ու
վերակառուցւել: Արաբների կողմից նւաճւելուց յետոյ վերանւանւել է
Դիարբեքիր և հանդիսացել արաբական ռազմական կարևոր յենակէտ:
Մոնղոլական արշաւանքից յետոյ Տիգրանակերտն աւերւում և վերածւում
է գիւղաքաղաքի: Այսօր էլ Թուրքիայի Ֆարկին գիւղի մօտ դեռ երևում
են հին աշխարհի հռչակաւոր քաղաքի` Տիգրանակերտի պարիսպների ու
այլ շինութիւնների մնացորդները:
Վաղարշապատ
Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երւանդ Սակավակեացի
փեսայ Վարդգէսը Ք.Ծ.առաջ IV դարում այստեղ հիմնել է
Վարդգէսաւանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գիւղաքաղաք։
Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգէսաւանը,
վերանւանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:Քաղաքի միջնաբերդը մօտաւորապէս զբաղեցնում էր այժմեան Էջմիածնի
վանքի պարսպապատ տարածքը: Այնտեղ էին թագաւորի պալատը,
Անահիտ աստւածուհու տաճարը, պետական և հասարակական
շէնքները, զօրանոցները, բանտը, բաղնիքը և այլն: Քաղաքն ունէր
հզօր աշտարակներով պարիսպներ, որոնցից դուրս էին մնում որոշ
արհեստանոցներ, անտիկ տաճարը և գերեզմանոցը: Տաճարը, ըստ
երևոյթին, նւիրւած էր արևի աստւած Միհրին և գտնւում էր
Հռիփսիմէի եկեղեցու տեղում: Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը Վաղարշապատում են հիմնել
Հայոց առաջին նոր դպրոցը: Առաջին մատենադարանը ևս այստեղ է
հիմնւել: 13-15-րդ դդ. քաղաքը կոչւել է Էջմիածին` Հայաստանի
քրիստոնէական անդրանիկ Մայր տաճար սբ. Էջմիածնի անունով: Ներկայումս կրկին վերանւանւել է Վաղարշապատ։
Դւին
Ժամանակի խոշորագոյն քաղաքներից էր, Արտաշատից ոչ հեռու։
Յայտնի էր տարբերակներով. հայերէն հնչել է Դուին, Դւին,
արաբները կոչել են Դաբիլ, Ադաբին, յոյները՝ Դուվիյ։ Նոյնիսկ
Արարատեան դաշտը և Արաքս գետը երբեմն յիշատակւում են Դւին
անունով։ Դւինի տեղում բնակավայր է եղել Ք.Ծ.առաջ V
հազարամեակում։ Պահպանւել են Ք.Ծ.առաջ 2-1-րդ հազարամեակների
կիկլոպեան պարիսպների հետքեր: Յայտնաբերւել են
նախաքրիստոնէական ժամանակաշրջանի կրօնական շինութիւնների
մնացորդներ և առարկաներ, դամբարանադաշտ` քարէ արձանների ու
քանդակների բեկորներով:
Դւինը որպէս արքայանիստ քաղաք հիմնւել է 4-րդ դարի 30-ական
թւականներին, երբ Հայոց Խոսրով Կոտակ թագաւորը (332-338թթ.)
արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դւինը յայտարարեց նոր
մայրաքաղաք: Խոսրովը քաղաքի կլիման բարելաւելու համար, քանի որ
տեղանքը շոգ էր և անտառազուրկ, հիմնում է հսկայազանգւած
անտառներ և դրանք դարձնում արքայական որսատեղի: Այսօր էլ այդ
անտառը կայ և յայտնի է հիմնադրի անունով: Խոսրովի յաջորդները
մի քանի դար շարունակում են մայրաքաղաքի կառուցապատումը:
Միջնաբերդի պեղումների ժամանակ բացւել է սրբատաշ քարով
սիւնազարդ մի մեծ դահլիճ: Ենթադրւում է, որ դա էլ հէնց
Արշակունի թագաւորների գահանիստ սրահն է, որի յատակին դեռևս
նկատելի է աստիճանաւոր այն բարձրութիւնը, որին դրւել է
արքայական գահը:
Դւինը եղել է ժամանակի խոշորագոյն քաղաքներից: Միջնաբերդն
օղակւած էր հզօր պարիսպներով, որոնց շուրջը կառուցւած էր ստորին
բերդը. դրանց միջև ընկած տարածքում բնակւում էին բարձրաշխարհիկ
մարդիկ, պաշտօնեաներն ու զինւորականութիւնը: Ստորին բերդի
պարիսպներն ահռելի չափերի են եղել` 12-15 մետր հաստութեամբ և
15-20 մետր բարձրութեամբ, իսկ պարսպի չորս անկիւններում հզօր
աշտարակներն էին: Իւրաքանչիւր 40 մետրի վրայ կառուցւած էին
հսկայ բուրգեր, ընդհանուր առմամբ ` 30-ից աւելի: Պարիսպներից
դուրս եղել է 5-6 մետր խորութիւն և 30-50 մետր, տեղ-տեղ`
65-70 մետր լայնքով խրամ, որը լցւել է Ազատ գետի ջրերով:
Քաղաքի բոլոր թաղամասերը շրջակայ լեռներից կաւէ խողովակներով
ջուր են ստացել: Ծաղկման տարիներին Դւինն ունեցել է 150 հազարից աւելի
բնակչութիւն: Քաղաքը եղել է զարգացած արհեստագործութեան
կենտրոն: Դւինցի ոսկերիչների վարպետութեան վկայութիւնն են
յայտնաբերւած օձագլուխ ապարանջանները, շղթայաձև մանեակները,
մատանիները, ականջօղերը, արծաթեայ գօտիներն ու սափորները: Իսկ
խեցեգործութիւնն ու բրուտագործութիւնն այնքան էին զարգացել, որ
վարպետները պատրաստում էին նոյնիսկ 1000 լիտր տարողութեան
կարասներ:
Դարերի ընթացքում քաղաքը քանիցս աւերել են զաւթիչները,
յատկապէս տուժել է աղէտներից, որոնցից ամէնա–ավերիչը 893թ.
երկրաշարժն էր:
Այժմ Դւինի հողածածկ աւերակները փռւած են Արտաշատին հարող մի
շարք գիւղերի տարածքում:
Բագարան
Ախուրեանի աջ ափին՝ Արշարունիք գաւառում գտնւող Բագարանը Աշոտ
Բագրատունին 885թ. դարձրել է Հայոց նորանկախ պետութեան
մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է
Երւանդ Վերջինը ( Ք.Ծ.առաջ 220-201թթ.)՝ Երւանդաշատի հետ
միաժամանակ։ Բագարանն ունէր հաստաբեստ պարիսպներով միջնաբերդ,
որի շուրջ տարածւած էր քաղաքը: Այստեղ էին Բագրատունիների
ապարանքներն ու տոհմական դամբարանը, եկեղեցիներ, որոնցից
նշանաւորը սբ. Թէոդորոսն է: Ձորում և հանդիպակաց բլուրների վրայ
պահպանւած շինութիւնների փլատակները, ինչպէս և հինգ
եկեղեցիների գոյութիւնը վկայում են, որ քաղաքը հիանալի
կառուցապատւած ու բազմամարդ է եղել:
Բագրատունեաց թագաւորութեան անկումից յետոյ քաղաքն աւերում են
սելջուկ-թուրքերը, իսկ 1394թ.` Լենկ Թեմուրի հրոսակախմբերը։
Բագարանի փառքը չի վերականգնւել. 20-րդ դարասկզբին այն
սովորական գիւղ էր՝ 800 բնակչով։ Առաջին համաշխարհային
պատերազմում գիւղն աւերւեց ու լքւեց։ Հրաշքով փրկւած բնակիչներն
Արաքսի ձախ ափին հիմնեցին ներկայիս Բագարան գիւղը։
Շիրակաւան
Շիրակաւանն (Երազգաւորս) Անիից ոչ հեռու` Ախուրեանի աջ ափին
է: Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրւել է այստեղ `
892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի
Աշոտ Երկաթի օրօք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը
Շիրակաւանն էր։ Թուրքական տիրապետութեան շրջանում Շիրակաւան
անունն աղաւաղւել է, դարձել Շորագեալ (հէնց այս անունով էլ
բնակավայրի անունը յիշւում է Յովհաննէս Թումանեանի «Գէլը»
պատմւածքում)։
Այդ տարածքում բնակավայր է եղել դեռևս Ք.Ծ.առաջ 3-2-րդ
դարերում: Բագրատունեաց օրօք այնտեղ կար ամրոց, պաշտպանական
այլ կառոյցներ, իսկ 3կմ հեռաւորութեան վրայ Տիգնիս նշանաւոր
ամրոցն է, որ հետագայում դարձաւ Անիի պաշտպանութեան կարևոր
յենակէտը: Սելջուկ-թուրքերի և մոնղոլ-թաթարների արշաւանքների
հետևանքով, ի թիւս այլ բնակավայրերի, աւերւում ու թալանւում է
նաև Շիրակաւանը և հետագայում պատմագրութիւնում յիշատակւում է
արդէն որպէս գիւղ:1920թ. Շիրակաւանի բնակչութիւնը տեղահանւել է, մի մասը
բնակութիւն է հաստատել Ախուրեանի շրջանի Երազգաւորս գիւղում։
Կարս
Հնուց ի վեր Վանանդի նշանաւոր նախարարական տան աթոռանիստն
էր: Կարսի ապստամբ իշխանից Բագրատունիները խլում են նրա
տիրոյթները` ներառեալ աթոռանիստ Կարսը: Աշոտ Երկաթի (914-
928թթ.) մահից յետոյ թագաւոր Աբասը (928-953թթ.), ով
Կարսի կառավարիչն էր, չտեղափոխւեց Շիրակաւան, այլ, մնալով
Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք: Թագաւորական պալատներն ու
այլ շինութիւնները միջնաբերդում էին: Աբասը Կարսագետի ափին
կառուցում է նաև սբ. Առաքելոց մայր եկեղեցին: Երբ Աշոտ Ողորմած
արքան /953-977թթ./ մայրաքաղաքը 961թ. փոխադրեց Անի, նրա
եղբայր Մուշեղ Բագրատունին իրեն հռչակեց Կարսի թագաւոր:
Թագաւորութեան անկումը թւագրւած է 1065. սելջուկ-թուրքերի
անընդհատ արշաւանքները Գագիկ Կարսեցի արքային հարկադրում են
քաղաքը և շրջակայ տիրոյթները յանձնել Բիւզանդիային և տեղափոխւել
Կապադովկիա:
Կարսը արհեստագործութեան և առևտրի խոշոր կենտրոն էր, ունէր
ամրակուռ բերդ, որ աւերւել է 1877-78թթ. ռուս-թուրքական
պատերազմի ժամանակ: 1828թ. ռուսները գրաւել են Կարսը, սակայն
1921թ. այն կրկին յանձնել են Թուրքիային։
Անի
Անին գտնւում է Շիրակում` Ախուրեանի աջ ափին: Բնականից
անառիկ այս սարահարթում բնակավայր է եղել դեռևս վաղնջական
ժամանակներում, ինչի վկայութիւնը կիկլոպեան շինութիւնների
մնացորդներն են: Այն բլուրը, որի վրայ հետագայում քաղաքի
միջնաբերդն էր, դեռ Կամսարականների օրօք (4-րդ դար)
պարսպապատւած էր. այնտեղ էր նրանց իշխանանիստ ամրոցը:
Կամսարականներն արաբների դէմ ապստամբութիւնից յետոյ (773-
75թթ.) հեռանում են Բիւզանդիա, իսկ նրանց տիրոյթները անցնում
են Բագրատունիներին: 961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծւում է
թագաւոր և քաղաքը դարձնում արքայանիստ:Մայրաքաղաք հռչակւելուց ընդամենը 2-3 տարի անց թագաւորը
կառուցում է Անիի ներքին պարիսպը: Ենթադրւում է, որ նրա օրօք է
անցկացւել ջրմուղը և վերակառուցւել Կամսարականների պալատը:
Անին կառուցապատւել է աննախընթաց արագութեամբ: Յաջորդ` Սմբատ
Երկրորդ թագաւորը ընդարձակւած քաղաքը պարփակում է պարիսպների
նոր շարքով` մօտ երկուսուկէս կմ երկարութեամբ և 8-10մ
բարձրութեամբ: Արտաքին կողմում փորւած էր մօտ 500 մետր
երկարութեամբ ու 10-12 մետր լայնքով խոր խանդակ, որը լցւած էր
ջրով և, բացի պաշտպանականից, օգտագործւում էր նաև
գիւղատնտեսական նպատակներով: Անիի պաշտպանական համակարգ
էին ներառւած նաև միջնաբերդը, Աղջկաբերդը, այլ
պարսպահատւածներ, արւարձանային ամրութիւններ: Անիի
պարիսպներն ունէին 80-90 բուրգ, որոնցում կային զօրանոցներ ու
պահականոցներ: Անիի զինանշանը` վազող յովազի բարձրաքանդակը,
պատկերւած էր Աւագ դռան վրայ: Պաշտպանական պակաս
կարևորութիւն չունէին նաև կամուրջները: Միայն Ախուրեանի վրայ
տասը կամուրջ է եղել` շարժական և երկու կողմից կրկնայարկ
պարիսպներով:
Այս ամէնից բացի, կար նաև ստորերկրեայ Անի, որն ունէր
ռազմական, պաշտպանական նշանակութիւն. դրա սրահներն ու
գաղտնարանները, խոռոչներն ու խորշերը հիանալի թաքստոցներ ու
ծուղակներ էին:Քաղաքը շատ խիտ էր կառուցապատւած. տները, սովորաբար,
մէկուկէս, երկյարկանի էին, բաղկացած 3-6 բնակելի և օժանդակ
սենեակներից: Գլխաւոր փողոցի լայնքը 4-5 մետր էր, մայթերին
քարէ նստարաններ կային: Այստեղով էր անցնում քաղաքի ջրմուղի
հիմնական գիծը: Անիի ջրմուղը միջնադարի համար մի խիստ բարդ
համակարգ էր` կաւէ և երկաթէ խողովակներով: Դրանք սնուցում էին
Անիի 6 բաղնիքները:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար
հազար ու մէկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր`
Տրդատի ճարտարապետութեամբ:
Անին միջազգային առևտրական ուղիների կարևոր հանգոյց էր:
Օտարերկրացիներին ապաստան տալու համար Անիում կար 10-15
հիւրանոց: Քաղաքը յայտնի էր բազմատեսակ արհեստներով, այդ
թւում` ապակեգործութեամբ. այստեղ արտադրւում էին գաւաթներ,
սրւակներ, բաժակներ, ափսեներ, բիւրեղապակեայ իրեր: Քաղաքն
ունեցել է մի քանի շուկայ. պեղումների ընթացքում յայտնաբերւել է
նաև քարաշէն խանութների երկու շարք:
Անիում կային նաև մատենադարաններ` արքունիքում, բարձրագոյն
դպրոցում, կաթողիկոսարանում, վանքերում: Թատրոնին յատուկ շէնք
էր յատկացւած:
Անիի մարդաշատութիւնն են հաստատում նրա ընդարձակ
արւարձանները, հարիւրաւոր եկեղեցիները, բաւական խիտ
կառուցապատումը: Ըստ պատմիչների` քաղաքում կար աւելի քան 100
հազար բնակիչ:Բագրատունեաց թագաւորութեան անկումից յետոյ Անիի փառքն սկսում է
աստիճանաբար մարել: Արդէն 16-րդ դարում Անին յիշատակում են
որպէս գիւղ։ Այժմ Թուրքիայի «տեսարժան վայրերից» է:
Տեղեկութիւնը՝ Երևանի քաղաքապետարանի կայքից,
ըստ՝ Ըստ Սէրգէյ Վարդանեանի «Հայաստանի մայրաքաղաքները» գրքի։
0 Պատգամ:
Post a Comment