Անկարան ասում է, թէ ո՞ր
փուլում է արձանագրային գործընթացը
Անկարան ցանկանում է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն աւարտւի ողջ Հարաւային Կովկասում խաղաղութեան և կայունութեան հաստատմամբ: Այս մասին ասւում է Թուրքիայի արտգործնախարարութեան պաշտօնական կայքում «Հարցերով արտաքին քաղաքականութիւն» խորագրով հրապարակւած նիւթում:
Հարց ու պատասխանի տեսքով ներկայացւած տեքստում Թուրքիայի արտգործնախարարութիւնը պատասխանում է Իսրայէլին, Իրանի միջուկային խնդրին, Քրդստանի բանւորական կուսակցութեանը (PKK), Հայ-թրքական յարաբերութիւններին, Հայոց Ցեղասպանութեանն ու մի շարք այլ խնդիրներին առնչւող հարցերին:
«Ո՞ր փուլում է գտնւում Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը», հարցին ի պատասխան` Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը յայտարարում է.
«Թուրքիայի նպատակն է միջազգային իրաւական սկզբունքների հիման վրայ համապարփակ և մնայուն խաղաղութեան հաստատման նպատակով հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմամբ ամրապնդել անվտանգութիւնը և կայունութիւնը, ինչպէս նաև, առանց վնասելու մեր երկրի շահերը, վերացնել տարածաշրջանային համագործակցութիւնը խոչընդոտող արգելքները:
Առաջնորդւելով այդ գաղափարով` մեր երկիրը Հայաստանի Հանրապետութեան հետ, որի անկախութիւնը ճանաչել էր դեռ 1991թ.՝ ԽՍՀՄ փլուզումից յետոյ, տարածաշրջանում խաղաղութեան և կայունութեան ամրապնդման նպատակով փոխադարձ վստահութեան հիման վրայ կառուցւելիք և երկու երկրների միջև առկայ պատմական խնդիրների լուծում ներառող բանակցային հողի նախապատրաստման համար հանդէս եկաւ նախաձեռնութիւններով: Այդ գործընթացի շրջանակում Շւէյցարիայի միջնորդութեամբ իրականացւող բանակցութիւնների արդիւնքում 2009թ. հոկտեմբերի 10-ին երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին Հայ-թրքական արձանագրութիւնները:
Հայաստանի Սահմանադրական դատարանը 2010թ. յունւարի 12-ին որոշեց, որ Հայ-թրքական արձանագրութիւնները համապատասխանում են ՀՀ Սահմանադրութեանը։ Սակայն հաստատւեց, որ ՍԴ որոշման մէջ կան արձանագրութիւնների տառին և ոգուն հակասող և սահմանափակող դրոյթներ: Այդ որոշումը խարխլում է արձանագրութիւնների շուրջ բանակցութիւնների էութիւնը, ինչպէս նաև հիմնական նպատակները: Ինչպէս Հայաստանին, այնպէս էլ մեր մի շարք գործընկերներին տեղեկացրել ենք, որ այդ մօտեցումը մեր կողմից անընդունելի է:
Միւս կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի պետական հեռուստատեսութեամբ ուղիղ եթերով պաշտօնապէս յայտարարեց արձանագրային գործընթացն անորոշ ժամկէտով առկախելու մասին: Թուրքիան հաւատարիմ է մնում արձանագրութիւնների հիմնական դրոյթներին: Արձանագրային գործընթացում Թուրքիայի գլխաւոր նպատակն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն աւարտւի ողջ Հարաւային Կովկասում համապարփակ խաղաղութեան և կայունութեան ապահովմամբ և այսպիսով բացւեն տարածաշրջանում բոլոր սահմանները»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment