Ադրբեջանցիները բողոքում են
Դաշնակցականների
այցելութեան դէմ.
Մի քանի մարդ ձերբակալւել է
14:24 • 11.10.10
Ադրբեջանի այսպէս կոչւած «Ղարաբաղի ազատագրման կազմակերպութեան» անդամները պիկէտ են անցկացնում Հ.Յ. Դաշնակցութիւն կուսակցութեան անդամների Բաքու ժամանելու դէմ։
Ինչպէս աւելի վաղ տեղեկացրել էինք, Հ.Յ. Դաշնակցութեան Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն ու ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալբանդեանը մեկնել են Բաքու՝ Սոց–ինտեռնի ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի յանձնախմբի ժողովին մանակցելու նպատակով։
1news.az–ի փոխանցմամբ, պիկէտն անցկացւում է Բաքւի բիզնէս կենտրոնում, որտեղ էլ հէնց տեղի է ունենում համաժողովը։ Պիկէտի մասնակիցներից մի քանիսը ձերբակալւել են։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment