Թուրքիայի նախագահից
անվճար կրթութիւն պահանջող
ուսանողներին մազերից քաշելով
դուրս են բերել շէնքից
Հոկտեմբեր 07, 2010 10:11
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը մասնակցել է Ստամբուլի Եըլդըզ տեխնիկական համալսարանի ակադեմիական տարւայ բացմանը, որի ընթացքում մի խումբ ուսանողներ բողոքել են` պահանջելով նախագահից անվճար կրթութիւն:
Թուրքական Posta թերթի փոխանցմամբ` Գիւլի` համալսարանի շէնք մտնելուց յետոյ, 30 հոգուց բաղկացած ուսանողների խումբը բողոքի ակցիայ է կազմակերպել` պահանջելով անվճար կրթութիւն:
Ոստիկանութիւնը, «Անվճար կրթութիւն ենք ուզում» եւ «Անվճար կրթութիւն պահանջելը յանցանք չէ» կարգախօսները հնչեցնող 3 ուսանողների ձերբակալել է, որոնցից 2-ին մազերից բռնած քարշ են տւել համալսարանից դուրս:
Իրենց ընկերների ձերբակալութիւնից յետոյ, ուսանողները բղաւել են. «Համալսարանները մերն են», «Կրօնականներին ճանապարհ չկայ» եւ «Մեր համալսարանում «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը չենք ցանկանում տեսնել» կարգախօսները:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: