«Կինօաշուն»
Հոկտեմբերի 11-ից
մինչև նոյեմբերի 10-ը
Հայաստանի ազգային կինօկենտրոնի նախաձեռնութեամբ անց է կացւում «Կինօաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը:
Երևանի և 4 մարզերի` Շիրակ, Գեղարքունիք, Արմաւիր, Կոտայք, բնակչութիւնը կարող է այցելել կինօսրահներ և դիտել տարբեր տարիների հայկական խաղարկային և վաւերագրական ֆիլմեր: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի ազգային կինօկենտրոնի տնօրէն Գէորգ Գէորգեանը:
Ըստ նրա, միջոցառումը միտւած է հանդիսատեսին կրկին բերել կինոդահլիճ, նորից կապել կինոյի հետ և նպաստել կինոյի տարածմանը:
«Սա առաջին քայլներից մէկն է` վերականգնելու մեր կինօցանցը, կինօդիտման բարի աւանդոյթները»,- ընդգծեց Հայաստանի ազգային կինօկենտրոնի տնօրէնը: Նա տեղեկացրեց, որ ցուցադրման համար ընտրւել է 100 ֆիլմ:
«Այսօր մենք կինօն հանդիսատեսին հասցնելու խնդիր ունենք»,- շեշտեց Գէորգ Գէորգեանը:
Բանախօսը նաև տեղեկացրեց, որ «Կինօաշունի» շրջանակներում նախատեսւած է նաև ֆոտոցուցահանդէս «Մոսկւա» կինօթատրոնում, նւիրւած` Հայ կինոյի երախտաւորներին և Հայ կինոյի պատմութեանը:
Նշենք, որ մուտքը մարզերի կինօսրահներ լինելու է անվճար, իսկ «Մոսկւա» կինօթատրոնում ցուցադրութիւնները կարժենան 300 դրամ:

ԱՅՍՕՐ, 14:44
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment