ՀՀ ԱԺ անձնակազմի
համար ԵԱՀԿ կազմակերպած
մրցոյթն ամփոփւեց
Այսօր Երևանում ներկայացւել են ԵԱՀԿ հովանաւորած քաղաքականութեան թեմաների շուրջ հետազոտութեան մրցոյթի յաղթողները: ԵԱՀԿ երևանեան գրասենեակի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի /ԽՎ/ կողմից համատեղ կազմակերպւած մրցոյթի նպատակն էր հզօրացնել Ազգային ժողովի /ԱԺ/ անձնակազմի` քաղաքականութեան ոլորտում հետազոտութիւն և համեմատական վերլուծութիւն կատարելու հմտութիւնները և խորացնել ժամանակակից կարգաւորման փորձերի և միջազգային մոդելների մասին գիտելիքները, տեղեկացնում է ԵԱՀԿ երևանեան գրասենեակի մամուլի և հանրային տեղեկատւութեան բաժինը:
ԵԱՀԿ երևանեան գրասենեակի ղեկավար դեսպան Սերգէյ Կապինոսը մրցանակաբաշխութեան միջոցառման ժամանակ նշել է. «Այս մրցոյթը բոլորովին նոր նախաձեռնութիւն է, որն ԱԺ անձնակազմին ընձեռեց նորարար ուսումնառութեան և հետազոտական հմտութիւնների կիրառման հնարաւորութիւն»:
Լուիզա Չարխչեանն իր`«Սպառողական զամբիւղի գնահատման ամենաարդիւնաւէտ մոդել» հետազոտութեամբ և «Քաղաքական փոքրամասնութիւններին պաշտպանելու օրէնսդրական մոդելների համեմատական վերլուծութիւն» հետազոութեան համահեղինաներ Արմէն Թորոսեանը, Էմիլ Գէորգեանը և Անի Սարգսեանը կիսել են առաջին մրցանակը:
Հայկ Յովհաննիսեանը ստացել է երկրորդ մրցանակը` «Օրէնսդրական նախագծերում կոռուպցիոն ռիսկերի գնահատման» թեմայով հետազոտութեան համար: Մարուսեա Ասատրեանը, Ստեփան Օհանջանեանը և Արմինէ Զախարեանը արժանացել են երրորդ մրցանակին`«Խորհրդարանային կանոնակարգի յաջողւած մոդելների վերլուծութեան» համար: Մրցոյթի որոշ մասնակիցներ արժանացան ԵԱՀԿ ԽՎ սահմանած յատուկ մրցանակին:
«Քաղաքականութեան ոլորտում հետազոտական գործունէությունը օրէնսդիրների աշխատանքի կարևորագոյն տարրերից է: Հմտութիւնների կատարելագործմանն ուղղւած նախաձեռնութիւնները, որպիսին և ԵԱՀԿ հովանաւորած մրցոյթն է, մեր անձնակազմին ընձեռում են վերլուծական հմտութիւնների զարգացման հնարաւորութիւն: Մենք ակնկալում ենք շարունակել ԵԱՀԿ հետ մեր համագործակցութիւնը ապագայում», - ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանեանը:
Մրցանակակիրների ընտրութիւնը կատարւել է ԵԱՀԿ ԽՎ քարտուղարութեան փորձագէտների` միջազգային ժիւրիի կողմից: Համբուրգի համալսարանի ԵԱՀԿ հետազոտութիւնների կենտրոնի փորձագէտ Դիանա Դիգոլը տրամադրել է ներկայացւած աշխատանքների մանրամասն ակնարկ:

ԱՅՍՕՐ, 20:08
Aysor.am

0 Պատգամ: