Թուրք քաղաքական գործիչները
խախտել են Հայ-թրքական սահմանը
եւ Ախուրեան գետի վրայով մտել Հայաստան
Հոկտեմբեր 11, 2010 02:21
Թուրքիայի «Հզօր Թուրքիա» կուսակցութեան (GTP) նախագահ Թունա Բեքլեւիչը, փոխնախագահ Բայբարս Օրսեքը, նոյն կուսակցութեան Կարսի նահանգային կառոյցի ղեկավար Դիւնդար Գիւլթեքինը եւ նրանց ուղեկցող պատւիրակութիւնը, ի նշան փակ սահմանի դէմ բողոքի, Թուրքիայից խախտել են Հայ-թրքական սահմանը եւ Ախուրեան գետի վրայով մտել Հայաստան:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` GTP-ի ղեկավար Թունա Բեքլեւիչը յայտարարել է, թէ մինչեւ 2011 թւականը Հայ-թրքական սահմանը չբացւի, նոյն այդ ճանապարհով 1000 Հայ եւ 1000 թուրք երիտասարդ սահմանը կանցնեն: «Մենք երկու երկրների կառավարութիւններից պահանջում ենք սահմանների բացման համար դրական պատասխան»,-նշել է թուրք կուսակցապետը:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ի երեկոյեան թուրքական գրեթէ բոլոր լրատւամիջոցներով տարածւած այս տեղեկութեան վերաբերեալ հայկական կողմը դեռեւս յայտարարութեամբ հանդէս չի եկել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment