Կանայք ընտրում են Հայաստանի ամենահմայիչ
քաղաքական գործչին
Հոկտեմբեր 11, 2010 08:26
Բոլորովին վերջերս NEWS.am-ը հարցում էր անցկացրել Հայաստանի քաղաքական էլիտայի ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում՝ պարզելու համար, թէ ով է, իրենց կարծիքով, Հայաստանի ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչը:
Այժմ NEWS.am-ը որոշել է դիմել մեր գեղեցիկ կանանց` պատգամաւորների, քաղաքական եւ հասարակական գործիչների` պարզելու, թէ ո՞վ է Հայաստանի ամենահմայիչ եւ ազդեցիկ տղամարդը:
Լսելով հարցը, թէ «Ձեր կարծիքով, ո՞վ է ժամանակակից Հայաստանի ամենաազդեցիկ, ամենահմայիչ եւ խարիզմատիկ քաղաքական գործիչը», առաջինն, ինչ ասաց «Ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղար Լարիսա Ալավերդեանն այն էր, որ իր աչքի լոյսն իր ամուսինն է: «Ինձ համար դժւար է պատասխանել այդպիսի հարցի, բայց եթէ ընդհանուր մտածեմ, ապա յայտնի քաղաքական գործիչներից կարող եմ նշել Րաֆֆի Յովհաննիսեանին. Ինձ համար նա ապագայի քաղաքական իդէալ է: Ներկայումս նա այդքան էլ չի ընկալւում հասարակութեան կողմից, բայց հասարակութեան առողջ հատւածը նրան բարձր գնահատական է տալիս»,- յայտարարեց Ալավերդեանը:
Հայաստանի խորհրդարանի պատգամաւորներ ՀՅԴ խմբակցութիւնից Ռուզան Առաքելեանն ու Լիլիթ Գալստեանը Ալավերդեանի այդ կարծիքը չեն կիսում: Երկուսն էլ կարծում են, որ պատւանդանը պէտք է բաժին հասնի Վահան Յովհաննիսեանին: «Վահան Յովհաննիսեան եւ վերջակէտ: Բայց ոչ այն պատճառով, որ նա իմ ընկերն ու համակուսակիցն է արդէն քսան տարի, այլ այն պատճառով, որ նա ունի մարդկային բարձր արժէքներ, ջենտլմէն է, քաղաքական մտքի վառ կրող, ունի հումորի զգացում: Միանշանակ` Վահան Յովհաննիսեան»,- յայտարարեց Լիլիթ Գալստեանը:
Ռուզան Առաքելեանը, միանալով գործընկերուհու կարծիքին, նշեց, որ նրա համար արտաքին տեսքը, հումորը եւ այլ որակները մեծ նշանակութիւն ունեն, բայց առաջնային չեն նման հարցում: «Վահան Յովհաննիսեանն իմ խորհրդարանական շրջապատում ամենաբարձր ինտելեկտ ունեցող մարդն է», - ասաց նա` ձայնը տալով իր առաջնորդին:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը երկրի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ դէմքն է»,- կարճ պատասխան տւեց Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը:
Հայաստանի հանրապետական կուսակցութեան Խորհրդի անդամ Կարինէ Աճեմեանը, բնականաբար, համակարծիք էր նախարարի հետ, նոյնպէս նշելով, որ Սերժ Սարգսեանը երկրի ամենաազդեցիկ դէմքն է:
«Հմայիչի առումով դժւարանում եմ պատասխանել, բայց ինչ վերաբերում է ազդեցիկին, այստեղ կասկած լինել չի կարող», - կարծիք յայտնեց կին պատգամաւորը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment