Եուրի Վարդանեանը վիրահատւել է

15:15 • 11.10.10
Ծանրորդ Եուրի Վարդանեանը Երևանի «Նայիրի» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 10-ին ենթարկւել է ոտքի վիրահատութեան։ Յիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Գիւմրի աւտոճանապարհի 20-րդ կմ-ում Եուրի Վարդանեանի վարած «Լեքսուս» մակնիշի աւտոմեքենան բախւել է «ԿԻՕ-6 K-701» մակնիշի 0788 NK պետհամարանիշի տրակտորին, ինչի հետևանքով Եուրի Վարդանեանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասւածքներ և տեղափոխւել հիւանդանոց: Վթարի հետևանքով ծանրորդն ստացել էր աջ ազդրի բազմաբեկոր կոտրւածք տեղաշարժով։
Ինչպէս Tert.am-ին յայտնեց «Նայիրի» բժշկական կենտրոնի գլխաւոր բժշկի տեղակալ Սիրանոյշ Մարտիրոսեանը, ծանրորդի վիրահատութիւնը նորմալ է անցել, նրա վիճակը գնահատւում է բաւարար։
Եուրի Վարդանեանը Հայաստանի բոլոր ժամանակների լաւագոյն մարզիկներից մէկն է, ով 1980 թ. մոսկովեան օլիմպիադայում նւաճել է ոսկէ մեդալ։

Tert.am

0 Պատգամ: