Հ.Յ.Դ.
Մամլոյ խորհրդաժողովը՝ Երեւանում
Երէկ Երեւանում սկսւեց ՀՅԴ մամլոյ խորհրդաժողովը, որին մասնակցում են զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչներ՝ Արեւմտեան, Արեւելեան եւ Հարաւային Ամերիկաներից, Կանադայից, Ֆրանսիայից, Յունաստանից, Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Քուվէյթից, Իրանից, Արցախից, Ջաւախքից եւ Հայաստանից:
Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, որից յետոյ՝ ՀՅԴ Մամլոյ դիւանի, ՀՅԴ մամլոյ եւ քարոզչական այլ միջոցների վիճակի մասին զեկուցեցին՝ Յարութիւն Յարութիւնեանը եւ Վաչէ Բրուտեանը:
«Տեղեկատւական ժամանակակից միջոցները եւ մասնագիտական մարտահրաւէրները» նիւթի մասին զեկուցեց Շահան Գանտահարեանը, իսկ քաղաքական եւ քարոզչական ուղեգծին առնչւող հարցերը ներկայացրեց Աբօ Պօղիկեանը: Զեկուցումներից յետոյ՝ կատարւեցին քննարկումներ:
Խորհրդաժողովը կը շարունակւի նաեւ այսօր: Այն կեզրափակւի մամլոյ ասուլիսով:
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment