ԵԽԽՎ–ում հակահայկական

փաստաթուղթ է ընդունւել



11:43 • 07.10.10
Չորեքշաբթի Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի երրորդ աշխատանքային օրւայ ընթացքում ընդունւել է «Ադրբեջանցի զինծառայողների դիակները վերադարձնելու կարևորութիւնը» վերնագրով փաստաթուղթը, որը Հայաստանին կոչ է անում Ադրբեջանին վերադարձնել Ադրբեջանի բանակի ենթասպայ Մուբարիզ Իբրահիմովի և սպայ Ֆարիդ Ահմեդովի դիերը։
Փաստաթուղթը, 1news.az–ի փոխանցմամբ, պատրաստել էր Ադրբեջանի պատւիրակութեան անդամ Գենիրա Փաշաևը։
«Նման դէպքերը հակասում են միջազգային կոնվենցիաներին և միջազգային իրաւունքի նորմերին, և բացասաբար են ազդում «խաղաղ ճանապարհով» Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման վրայ, ԵԽԽՎ–ն կոչ է անում Հայաստանին վերադարձնել դիակը»,– ասւում է փաստաթղթում։
Նիստի ժամանակ ԵԽԽՎ նախագահը յայտարարել է, որ փաստաթուղթն ընդունւել է։

Tert.am

0 Պատգամ: