Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ քննարկել սեփական պատմութի՞ւնը....???


16:39 • 15.04.10
Թուրքիան պատրաստ է իր անցեալի և պատմութեան հետ կապւած հարցերի առնչութեամբ լսել հայկական կողմին: Այս մասին, Cihan գործակալութեան փոխանցմամբ, Վաշինգտոնում յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն:«Հայաստանը և Թուրքիան երկու հարևան երկրներ են: Դարեր շարունակ միասին են ապրել: Եթէ մեր միջև չլուծւած խնդիրներ կան, մենք ինքներս կարող ենք քննարկել դրանք»,- յայտարարել է Դաւութօղլուն` ընդգծելով. «Մեր պատմութեանն առնչւող հարցերում պատրաստ ենք լսել մեր հայ բարեկամներին»:
Դաւութօղլուն յայտարարել է նաև, որ Թուրքիան ցանկանում է՝ Հայաստանը հարուստ լինի:
«Որպէս հարևան` մենք ցանկանում ենք ունենալ ոչ թէ աղքատ, այլ հարուստ Հայաստան: Ցանկանում ենք, որ մեր բոլոր հարևանները հարուստ լինեն և մեզ հետ խաղաղ գոյակցեն: Եւ հէնց այդ տեսլականով էլ ստորագրւել են արձանագրութիւնները»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը` միևնոյն ժամանակ կարծիք յայտնելով, որ սխալ է Հայաստանի հետ կապւած հարցերը դարձնել թուրք-ամերիկեան յարաբերութիւնների մաս:
«Հարցը պէտք է միմեանց մէջ քննարկեն Հայաստանն ու Թուրքիան»,- նշել է Դաւութօղլուն:


Tert.am

0 Պատգամ: