Հայաստանը չպէտք է ընդունէր Էրդողանի հետ հանդիպման հրաւէրը
16:56 • 12.04.10
Ես կարծում եմ, որ Հայաստանը չպէտք է ընդունէր Էրդողանի հետ հանդիպման հրաւէրը։
Հայաստանը պէտք է առնւազն ընդունէր առաջարկը ԱՄՆ–ի կողմից եռակողմ հանդիպում կազմակերպելու առնչութեամբ, որովհետև Թուրքիան առանձին Հայաստանին ոչինչ չունի ասելու այն յայտարարութիւններից յետոյ, որ արել է հրապարակաւ»,- Tert.am-ի հետ զրոյցում այս կարծիքը յայտնեց «Ժառանգութիւն» կուսակցութեան պատգամաւոր Ստեփան Սաֆարեանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի վաշինգտոնեան այցից սպասւող արդիւնքներին։
«Ժառանգութեան» պատգամաւորը նշեց, որ Վաշինգտոնում կայանալիք Էրդողան-Սարգսեան հանդիպումը Թուրքիային էր հարկաւոր, քանի որ դրանով Թուրքիան կը հասնի այն բանին, որ ԱՄՆ նախագահն այս տարի էլ չի օգտագործի Ցեղասպանութիւն եզրը։ Ըստ նրա՝ վաշինգտոնեան հանդիպումը ցանկալի է նաև ԱՄՆ-ին, բայց ոչ Հայաստանին։ Այնպէս որ Սաֆարեանը դրական ակնկալիքներ չունի սպասւող հանդիպումից։
Ըստ Ստեփան Սաֆարեանի՝ եթէ Հայաստանի ընդդիմութիւնը սպասում էր, որ արձանագրութիւնները մեր երկրում չվաւերացւէին, ապա իշխանութիւնը սպասում էր դրանց վաւերացմանը Թուրքիայում, ինչը տեղի չունեցաւ։ Պատգամաւորի խօսքով՝ Հայաստանի ակնկալիքը Թուրքիայից այն է, որ վերջինս հրաժարւի Հայ-թրքական գործընթացըՂարաբաղեան խնդրի հետ փոխկապակցելու քաղաքականութիւնից ու դա անի հրապարակաւ, այլ ոչ թէ Վաշինգտոնում՝ առանձին հանդիպման ժամանակ։
«Այս հարցերի պատասխանը Թուրքիան Վաշինգտոնում չի տայ»,- ընդգծեց Ստեփան Սաֆարեանը։

Tert.am

0 Պատգամ:
Post a Comment