17:57 / 12.04.2010
Այսօր՝ Ապրիլի 12-ին, Վաշինգտոնում միջուկային անվտանգութեան գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենալիք Սարգսեան-Էրդողան հանդիպմանը կը հետեւի Հայաստանի նախագահի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Յատկանշական է, որ սա երկու երկրների նախագահների միջեւ առաջին պաշտօնական հանդիպումն է։
Մինչեւ ԱՄՆ նախագահի հետ հանդիպելը ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը կլինի Վաշինգտոնի Մայր տաճարում, որտեղ ծաղիկներ կը դնի Միացեալ Նահանգների նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին։
Վաշինգտոն կատարած պաշտօնական այցի շրջանակներում նախատեսւած է նաեւ ՀՀ նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ։ Այսօր երեկոյեան կայանալու է նաեւ Բարաք Օբամայի հետ պաշտօնական ճաշի արարողութիւնը, իսկ արդէն երեքշաբթի Սերժ Սարգսեանը կը մասնակցի միջուկային անվտանգութեան միջազգային գագաթնաժողովին։
Նշենք, որ այս օրերին Վաշինգտոնում ձեռք են առնւել անվտանգութեան մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն պահպանել գագաթնաժողովին մասնակցելու համար այնտեղ ժամանած 44 երկրների առաջնորդների անվտանգութիւնը։
Նշւում է նաեւ, որ գագաթնաժողովի ընթացքում հնարաւոր են հանպատրաստի երկկողմ հանդիպումներ. այդպիսի մի հանդիպում էլ նախատեսւած է ՀՀ նախագահի եւ Իսպանիայի վարչապետ Խոզե Լուիս Ռոդրիգէզ Սապատերոյի միջեւ։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment