Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները կիրականացւեն Ապրիլի 16–ից

Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը որոշել է Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների իրականացման նպատակով կառավարութեան պահուստային ֆոնդից յատկացնել 18900.0 հազար դրամ։
Այդ գումարով, մասնաւորապէս, կը կազմակերպւեն համերգային երեկոյ Ալ. Սպենդիարեանի անւան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իտալացի նկարիչ Անսէլմօ Ֆրանչեսկոնիի աշխատանքների ցուցահանդէսը Հայաստանի ազգային պատկերասրահում, կը հրատարաւի ինչպէս վաւերագրական, այնպէս էլ գիտական և գեղարւեստական գրականութիւն։ Ապրիլի 15-ին կառավարութեան նիստում վարչապետ Տիգրան Սարգսեանը նշել է, որ պետական մարմինների և ՀԿ-ների մասնակցութեամբ մշակւել է հարուստ և բազմաբովանդակ ծրագիր, որը կիրականացւի Ապրիլի 16-ից սկսած և որին կմասնակցեն նաև կառավարութեան անդամները։
7or.am

0 Պատգամ: