Նոբելեան մրցանակակիրը Ստամբուլում կոչ է արել ճանաչել
Հայոց Ցեղասպանութիւնը
«Թուրքիան պէտք է հաշւի նստի իր պատմութեան և
անցեալի հետ»
12:19 • 15.04.10
Նոբելեան մրցանակակիր, գերմանացի գրող Գիւնտեր Գրասը Թուրքիային յորդորել է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։
«Եւրոպական գրականութիւնը Թուրքիայում» ծրագրի շրջանակում Ստամբուլ այցե
լած գերմանացի ականաւոր գրողը ասել է, որ Թուրքիան պէտք է հաշւի նստի իր պատմութեան և անցեալի հետ։ Այս մասին հաղորդում է Milliyet օրաթերթը։
Ըստ նրա, Ցեղասպանութեան ճանաչումը Թուրքիայի կարևորագոյն քայլը կը լինէր ԵՄ անդամագրման գործընթացում։
Գրասը յիշեցրել է, որ Գերմանիայի կանցլեր Ուիլի Բրանդը 1970թ. ծնկի իջաւ և ներողութիւն խնդրեց Լեհաստանի հրէաներից։ Նոբելեան մրցանակակիրը յայտարարել է, որ ժամանակն է, որպէսզի Թուրքիայի իշխանութիւնները նոյն օրինակով ներողութիւն խնդրեն Հայաստանում և Թուրքիայում բնակւող հայերից։
«Ընդունելը և հաշւի նստելը հեշտ չէ։ Բայց Գերմանիան դա արեց։ Իսկ ե՞րբ կը գայ այն պահը, երբ 1915-1916թթ. հայերի կոտորածների փաստը կընդունի Թուրքիան»,– հարցադրում է արել գրողը և պատասխանել. «Յոյս ունեմ՝ շուտով»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment