Էրդողանը փորձո՞ւմ է Վաշինգտոնում ամոքել հին վերքերը


Թուրքիան պատմաբաններից ուզում է, որ նորից գրել նոր պատմութիւն...
22:43 / 12.04.2010
Տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող որոշումները Հայաստանի շահերից չեն բխում: Այդ մասին ապրիլի 12-ին յայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելոյթ ունենալով Ջորջ Մէյսոնի համալսարանում իսլամական հետազոտական կենտրոնի բացման արարողութեանը:
«Մենք կտրուկ մերժում ենք 1915-ի իրադարձութիւնները որպէս Ցեղասպանութիւն դատապարտելը: Մենք կարծում ենք, որ պատմութիւնը պէտք է հետազոտեն եւ գնահատեն պատմաբանները, ոչ թէ խորհրդարանները»,- յայտարարել է Էրդողանը՝ յաւելելով, որ Անկարան յայտարարել է իր արխիւները բացելու պատրաստակամութեան մասին եւ կոչ է արել այլ երկրների վարւել նոյն կերպ: Նա յիշեցրել է, որ 2005թ, Հայաստանի նախագահին առաջարկել է պատմաբանների համատեղ յանձնաժողով ստեղծել, «սակայն մեր այդ նախաձեռնութիւնը մնաց անպատասխան»:
Միեւնոյն ժամանակ, հայկական կողմը բազմիցս յայտնել է իր դիրքորոշումը յանձնաժողովի ստեղծման մասին:
Փաստը, որ Էրդողանը Վաշինգտոնում է յիշել այդ մասին, վկայում է, որ թրքական կառավարութեան ղեկավարը նոր է հասկացել արձանագրութիւնների իրական էութիւնը եւ նա որոշել է եւս մէկ արկածախնդրութիւն անել՝ գտնւելով մի երկրում, որն էլ հէնց նախաձեռնել է Հայ-թրքական ողջ գործընթացը:

Լուրեր Հայաստանից
*** Ըստ երեւոյթի, Թուրքիան պատմաբաններին պնդում է, նորից գրել նոր պատմութիւն ։ Վ.

0 Պատգամ: