Աւարտւեց Սարգսեան-Օբամա հանդիպումը
(թարմացւած)
23:41 • 12.04.10
Աւարտւեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։
Այն նախատեսւածից մի փոքր ուշ սկսւեց և տևեց 45 րոպէ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայ-ամերիկեան երկկողմ յարաբերութիւնների զարգացման հեռանկարները։ Սերժ Սարգսեանը և Բարաք Օբաման անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման ընթացքին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդի խաղաղ կարգաւորման գործընթացի ներկայ փուլի վերաբերեալ։
Ինչպէս հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Վաշինգտոնից, նախատեսւում է նաև ՀՀ նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որի օրն ու ժամը դեռ ճշտւում են։
Ինչպէս հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Վաշինգտոնից, նախատեսւում է նաև ՀՀ նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որի օրն ու ժամը դեռ ճշտւում են։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment