Saturday, February 5, 2011

Firat

Firat.–
Օջալանը Եգիպտոսի օրինակով
Թուրքիայիքրդերին ապստամբութեան
կոչ է անում.
12:02 • 05.02.11
Թուրքիայում ցմահ բանտարկութեան դատապարտւած Քիւրդստանի բանւորական կուսակցութեան (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը իր փաստաբանների հետ հանդիպման ժամանակ համոզմունք է յայտնել, որ երբ Դիրաբեքիրը վերածւի Եգիպտոսի, այդ ժամանակ միայն խաղաղութիւն կտիրի։ Այս մասին յայտնում է քրդական Firat («Ֆըրաթ») գործակալութիւնը։ Հանդիպմանը Օջալանը խօսել է Եգիպտոսի վերջին իրադարձութիւնների և քրդական հարցի լուծման մասին։
«Եթէ Դիարբեքիրի ժողովուրդն օրերով փողոցներից տուն չգնայ, ինչպէս դա անում է Եգիպտոսի ժողովուրդը, առաջ քաշի իր պահանջները, ահա այդ ժամանակ խաղաղութիւն կտիրի։ Կտեսնենք՝ արդեօ՞ք «Արդարութիւն և զարգացում» կուսակցութիւնը կկարողանայ դիմակայել։ Եւ հէնց այդ ժամանակ Էրդողանն ինքը կպահանջի խնդրի (քրդական հարցի,- խմբ.) լուծումը»,– յայտարարել է քուրդ առաջնորդը։
Դիրաբեքիրում բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը քրդեր են։ Այստեղ պարբերաբար տեղի են ունենում զանգւածային ցոյցեր, որոնց մասնակիցները Թուրքիայի իշխանութիւններից պահանջում են ինքնավարութիւն։
Յիշեցնենք, որ անցած տարի թուրքական դատախազութիւնը հետաքննութիւն էր սկսել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի նկատմամբ՝ Դիարբեքիրին ինքնավարութիւն շնորհելու մասին նրա հայտարութեան առնչութեամբ։
«Ի՞նչ կլինի, եթէ մեր քաղաքապետարանի վրայ տեղադրւած թուրքական դրօշի հետ մէկտեղ փողփողայ դեղին, կարմիր, կանաչ մեր դրօշը»,- յայտարարել էր Բայդեմիրը` նկատի ունենալով` Քիւրդստանի դրօշը:

Tert.am

خانه‌هاي خالي در انتظار يك تصميم*

گران شدن خانه و عرضه در آن زمان اميدي واهي است

Դիտել Պարսկերէն Բաժաում.–


http://vartandav.blogspot.com/2011/02/blog-post_05.html

Սփիւռքահայերը պատրաստ են պատգամաւոր
դառնալ, սակայն մինչ այդ պէտք է
ամէն ինչ «մանրամասն հաշւարկել»

Փետրւար 04, 2011 15:57
Հայսատանը ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ նաեւ աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է։ Փետրւարի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին յայտարարեց հայկական ծագումով շւէդ ձեռնարկատէր Վահան Զանոյեանը՝ աւելացնելով, որ դրանով պայմանաւորւած՝ աշխարհի բոլոր հայերը պէտք է հնարաւորութիւն ունենան մասնակցել երկրի պետական կառավարման աշխատանքներին:
Խօսելով Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի կողմից բարձրաձայնւած, երկրի Սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ կատարելուց յետոյ Հայաստանում երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարի մասին՝ գործարարը նշեց, որ գաղափարն, ընդհանուր առմամբ, դրական է։ «Պէտք է մանրամասն քննարկել եւ որոշել, թէ ո՞րն է ապագայ կառոյցի առաքելութիւնը, ի՞նչ կերպ այն պէտք է աշխատի։ Հզօր հայ համայնքի օգտագործումը արդիւնաւէտ կլինի»,- ասաց Զանոյեանը:
Ասուլիսին ներկայ միւս բանախօսը՝ ամերիկահայ գործարար Վահագն Հովնանեանը եւս համաձայնեց, որ պէտք է կենտրոնանալ այս գաղափարի իրագործման վրայ։
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի՝ երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարի մասին բարձրաձայնել էր սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը՝ Կալիֆորնիայի հայ համայնքի կառոյցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

محورهاي استيضاح حميد بهبهاني



Դիտել՝ Պարսկերէն Բաժնում.–


http://vartandav.blogspot.com/2011/02/blog-post_03.html

ՄԱՄԼՈՅ ԱՆԴՐԱԴԱՐՁ


Մէկ գրութիւն եւ երկու արձագանգ




Ստորեւ նեկայացւող երկու յօդւածներում արդէն պարզաբանւած է, թէ հարցն ինչումն է: Դրանք արտատպելով՝ մեկնաբանութիւնը, ինչպէս միշտ, վերապահում ենք սիրելի ընթերցողներին: Ասենք նաեւ, որ «Մոհաբբաթ նիւզ»-ի ու դրա նման կայքերին (հայաստանեան թէ իրանական) չէինք իսկ անդրադառնայ, եթէ դրա արձագանգները չհնչէին Հայաստանից: Այլապէս՝ «Մոհաբբաթ նիւզ»-ի հրապարակմանը դեռ մինչ այդ ծանօթ լինելով՝ մե՛ր արձագանգը եղել էր սոսկ քմծիծաղ, առաւելագոյնը՝ ժպիտ...


ԽՄԲ.


Իրանահայութեան «Ալիք» օրաթերթը ծախւե՞լ է Իրանի իշխանութիւններինԻրանի քրիստոնեաների «Mohabat News» լրատու ցանցը յունւարի 26-ին հրապարակւած մի գրութեամբ խիստ քննադատել է իրանահայութեան «Ալիք» օրաթերթի, նրա խմբագրի եւ Իրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանի դիրքորոշումները՝ Իրանում քրիստոնեաների դէմ ծաւալւած բռնութիւնների առնչութեամբ:
Կայքը գրում է. «Պարզւում է, որ Իրանի հայերի մի փոքրիկ խումբ փորձում է ծառայել Իրանի իշխանութիւններին՝ արդարացնելով նրանց վարած քաղաքականութիւնը: Իսլամական յեղափոխութիւնից յետոյ՝ հայերի դէմ սահմանւած սահմանափակումների արդիւնքում՝ իրանահայերի ստւար մի մասը արտագաղթել է երկրից, եւ յիշեալ համայնքի թիւը 250 հազարից հասել է մօտ 65 հազարի:
Իշխանութիւնները հայերին չեն թոյլատրում նոր եկեղեցիներ կառուցել ու ամէն քայլափոխի ճնշում են: Բայց, պարզւում է, որ հայկական համայնքի մի փոքրիկ խումբ որոշել է ծառայել Իրանի իշխանութիւններին ու նրանց քաղաքական գիծը տարածել իրենց համայնքում: Օրեր առաջ իրանահայութեան թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանը, այցելելով Թեհրանի կենտրոնական բանտ, փորձեց գնահատել Իրանի իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը՝ քրիստոնեաների նկատմամբ, ինչը յարուցեց Իրանի քրիստոնեայ համայնքի զարմանքը:
Այս ընթացքում իրանահայերի «Ալիք» օրաթերթն էլ հրապարակեց «Open doors» (Բաց դռներ) կազմակերպութեան հրապարակած զեկոյցը եւ այն երկրների ցանկը, որտեղ ճնշւում են քրիստոնեաները: Զարմանալին այն էր, որ օրաթերթը այդ ցանկից հանել էր Իրանի անունը, որը գտնւում էր երկրորդ հորիզոնականում: Այնուհետեւ թերթը մտահոգութիւն էր յայտնել Թուրքիայում ապրող քրիստոնեաների վիճակի մասին, թէեւ յիշեալ կազմակերպութեան հրապարակած ցանկում Թուրքիան գտնւում է 30-րդ հորիզոնականում:
Ինչպէս ժամանակին «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքեանն է ասել իր հարցազրոյցում, «Ալիք» օրաթերթը Իրանի իշխանութիւններից նիւթական ու ֆինանսական օգնութիւններ է ստանում: Նախապէս էլ իրանահայութեան այլ լրատւամիջոցներ «Ալիք» օրաթերթին քննադատել էին իր ոչ-անաչառ եւ Իրանի իշխանութիւնների քաղաքականութեանը սատարող լրատւութեան համար:«Ալիք» օրաթերթի պահւածքն ու Սեպուհ արք. Սարգսեանի խօսքերն ապացուցում են, որ Իրանի իշխանութիւնը փորձում է իր վերահսկողութեամբ պետական կրօնի հասկացողութիւնը մտցնել հայկական համայնքի մէջ:
Մենք յոյս ունենք, որ հայկական մամուլն ու մեր հայ հայրենակիցները ուշադիր կը լինեն Իրանի անվտանգութեան ծառայութիւնների լարած այդ թակարդի դէմյանդիման եւ գիտակցաբար կը վերաբերւեն դրանց»:

www.1in.am«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՒԱԿԱՆ»
ԵՐԵՒԱՆ
«Առաջին լրատւական»-ում ապուշնե՞ր են նստածԿարծիքն այս հաստատող փաստեր դեռ չունենք, իսկ կասկած յարուցող մի հրապարակում «Առաջինն» արդէն ունի: Տայ Աստւած՝ դա լինի վերջինը, քանզի յաջորդ նման քայլն արդէն մեր կողմից կը դիտւի ոչ միայն որպէս պարզունակ ապուշութիւն...
«Առաջին լրատւական»-ը, պարզւում է, պատկերացում անգամ չունի, թէ ինչ է տեղի ունենում մեր հարեւան երկրի շուրջ: Հաւանաբար կը հետաքրքրւէր, եթէ նեղութիւն քաշէր եւ լսէր ՀՀ նախագահի վերջին հարցազրոյցը, որ նա տւել է «Էխօ Մոսկւի» ռադիոկայանին (տեսնել կից սիւնակում.-
«Ա.): Սերժ Սարգսեանի յայտնած մտահոգութիւնը, թէ յարաբերութիւնները Իրանի հետ վատացնել նշանակում է փակել մեր շնչափողը, երեւի մտահոգւելու առիթ տւեց բոլորին, բացի յիշեալ լրատւականից, որի շնչափողը, հաւանաբար, Հայաստանի հետ ընդհանրապէս կապ չունի: Ինչեւէ:
Հայաստանեան սոյն լրատւամիջոցը, յունւարի 26-ին, պեղելով Իրանի քրիստոնեաների «Mohabat News» լրատու ցանցը, «միանգամայն պատահաբար» յայտնաբերել է, որ այնտեղ հրապարակւել է մի գրութիւն, որտեղ խիստ քննադատութեան են ենթարկւել իրանահայութեան «Ալիք» օրաթերթի, նրա գլխաւոր խմբագրի եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանի դիրքորոշումները՝ Իրանում քրիստոնեաների դէմ ծաւալւած բռնութիւնների առնչութեամբ:
Յայտնաբերել է ու, առաջինը լինելու մարմաջով, նոյնութեամբ շրխկացրել է հայաստանեան մասմեդիայի երկնակամարում: Օպերատիւութիւնը լաւ բան է, իհարկէ, բայց խելքը միանգամայն այլ բան, ինչի դեֆիցիտն «Առաջին»-ում կարծես զգալի է: Նախանձելի օպերատիւութիւն ցուցաբերելուց առաջ, յարգելիներս, ո՞վ պէտք է մտածէր, թէ ներկայ պահին ում է ձեռնտու հայութեանը Իրանի օրւայ իշխանութիւնների դէմ գրգռելը:
Եւ ապա՝ ո՞րն է Հայաստանի Հանրապետութեան համար այն ամենազգայուն կէտը, որի վրայ մատը դնելով, մի երրորդ ուժ կը կարողանայ դժւարութիւններ առաջացնել Հայաստան-Իրան յարաբերութիւններում: Վստահ ենք՝ երեւի «Առաջինը» մտածէր այս հարցերի շուրջ, եթէ նրա շնչափողն իրօք կապ ունենար ընդհանրապէս Հայաստանի հետ...
Համահայկական խնդիրների այս աստիճան մակերեսային դիտարկումները, կասկածելի կազմակերպութիւնների հրապարակումների վրայ յենւելով՝ սփիւռքահայութեան կազմակերպութիւններին օտար երկրների իշխանութիւնների դէմ գրգռելը, հայ գաղթօջախի խնդիրներին անտեղեակ լինելով՝ նրանց առաջնորդներին պիտակաւորելը, չենք կարծում, թէ կարող են պատիւ բերել հայաստանեան որեւէ լրատւամիջոցի կամ կազմակերպութեան: Աւելին՝ դա մի վտանգաւոր ընթացք է, որ կարող է ընդհանրապէս ի չիք դարձնել թէ՛ սփիւռքահայութեան ձեռքբերումները, եւ թէ՛ վտանգաւոր զարգացումների տանել Հայաստանի եւ տւեալ երկրի յարաբերութիւնները:
Իսկ որ «Առաջին լրատւական»-ը հէնց այդպիսի մի գործով է զբաղւած, երկու կարծիք լինել չի կարող: Այսպիսի մի հարց մեր «Առաջիններին»՝ ի՞նչ գիտէք Իրանի տարածքում ապրող քրիստոնեայ ժողովուրդների մասին, ո՞ր ժողովուրդներն են դրանք եւ դրանցից ո՞րն ունի իր պետական կազմաւորումը: Բարի եղէք նաեւ մեզ ասել, թէ Իրանի տարածքում ապրող քրիստոնեայ ժողովուրդներից էլի որոնք թերթ ու դպրոց ունեն, մարզա-մշակութային կենտրոն ու եկեղեցի ունեն, այդքան մեծ գրահրատարակչական աշխատանք են իրականացնում:
Իսկ գուցէ մտածում էք, որ օտարալեզու «Mohabat News»-ն աւելի կարեւոր գործ է անում իրանահայութեան համար, քան հայատառ «Ալիք» օրաթերթը, նրա գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանն ու իրանահայութեան թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանը միասին վերցրա՞ծ:
Եթէ հասկանալի է Արեւմուտքից հեռակառավարւող «Mohabat News»-ի վրդովմունքը, որ «Ալիք» օրաթերթն ինչ-ինչ անցանկալի ցուցակից հանել է Իրանի անունը, ապա միանգամայն անհասկանալի է հայաստանեան լրատւամիջոցի այդ լուրը շտապ տեղ հասցնելու մարմաջը, որ նա դրսեւորում է՝ առանց ինքն իրեն հարց տալու, թէ իր գոյութեան ընթացքում «Mohabat News»-ը, սեփական շահն արհամարհելով, այդ ե՞րբ է գոնէ մի փուշ հանել իրանահայութեան մատից: - Տեսէք-տեսէք՝ Իրանի միւս քրիստոնեաներն աւելի մտահոգ են հայ համայնքի թւի նւազումով,- փորձում է համոզել «Առաջին»-ը:
Իսկ ո՞վ մտահոգ չէ: Երեւի հէնց նոյն «Առաջինը», ում իրականում յայտնի չեն Իրանից արտագաղթի բուն պատճառները: «Առաջին»-ին, հաւանաբար, յայտնի չէ նաեւ, որ Իրանի Իսլամական յեղափոխութիւնից յետոյ այդ երկրից միլիոնաւոր մարդիկ են արտագաղթել, որոնց մեծ մասը մահմեդականներ են: Եթէ իմանար, հաւանաբար չէր միանայ ինչ-որ «Mohabat News»-ի եւ «Open doors»-ի կասկածելի հեղինակութիւնը մեծացնելու այս արշաւին եւ Իրանի իշխանութիւնների դէմ հայութեանն ու Հայաստանի Հանրապետութեանը գրգռելու փոխարէն՝ կը զբաղւէր շատ աւելի կարեւոր գործով, օրինակ՝ ի՞նչ անել, որ Իրանում մնացած 65 հազար հայերի վիճակը մի փոքր աւելի բարելաււի, թէկուզեւ Իրանի իշխանութիւնների աջակցութեամբ, բայց բարելաււի:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ
ՀԱՍԱՐԱԿԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆ,
ԵՐԵՒԱՆ
«ԱԼԻՔ»

Մահափորձ է ծրագրւում Թուրքիայի

գլխաւոր ազգայնականի դէմ



10:40 • 03.02.11
Թուրքիայի իրաւապահները զգուշացրել են «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդ Դևլեթ Բահչելիի և կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Օքթայ Վուրալի դէմ հնարաւոր մահափորձի մասին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը։
Թերթի փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանութեան բաժանմունք են հրաւիրւել Բահչելիի թիկնապահները, որոնց տեղեկացրել են այն մասին, որ «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդի, ինչպէս նաև Օքթայ Վուրալի և կուսակցութեան միւս բարձրաստիճան ներկայացուցիչների անունները տեղ են զբաղեցնում իրաւապահների կողմից յայտնաբերւած Յեղափոխական ժողովրդական ազատագրման ճակատ (DHKP/C) կազմակերպութեան ցուցակում։
DHKP/C Թուրքիայում համարւում է ահաբեկչական կազմակերպութիւն։Նշւում է, որ այդ նախազգուշացումից յետոյ Բահչելիի թիկնազորը մի քանի անգամ ուժեղացւել է։


Tert.am


با راي نمايندگان مجلس؛

حميد بهبهاني از وزارت راه رفت

Դիտել՝ Պարսկերէն Բաժնում.–

Խոշոր հրդեհ Երեւանի կենտրոնում.

Մէկ զոհ, երկու վիրաւոր




Փետրւար 03, 2011 02:01
Երեւանի Վարդանանց փողոցի 5/ա շէնքի 44 բնակարանում փետրւարի 2-ին, ժամը 23.40-ի սահմաններում հրդեհ է բռնկւել: Ինչպէս դէպքի վայրից NEWS.am-ին յայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, հրդեհի վայր են ժամանել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարութեան 5 հրշէջ մեքենաներ, որպէսզի մարեն 10 յարկանի շէնքի 6-րդ յարկում բռնկւած հրդեհը:
Դէպքի վայրում աշխատանքներ են իրականացրել նաեւ Հայաստանի փրկարար ծառայութեան յատուկ ջոկատի փրկարարները: Բնակարանի դուռը կոտրելու միջոցով հրշէջներին յաջողւել է մուտք գործել եւ մէկ ժամ տեւած աշխատանքներից յետոյ մարել կրակը: Բնակարանում գտնւել է 90-ամեայ Սեդա Թամրազեանի այրւած դին:
Մարման աշխատանքի ընթացքում տարբեր աստիճանի այրւածքներ են ստացել նաեւ 2 հրշէջներ` Դաւիթ Միրզոեանն ու Վիտալի Միրզոեւը: Նրանք տեղափոխւել են ռադիոլոգիայի եւ այրւածքաբանութեան կենտրոն:
Դէպքի վայր են ժամանել նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմէն Երիցեանը, ԱԻՆ փրկարար ծառայութեան պետ Սերգէյ Ազարեանը, Երեւանի ոստիկանութեան կենտրոնականի բաժնի պետ Աշօտ Կարապետեանը, կենտրոնականի բաժնին կից Նորք-Մարաշի բաժանմունքի պետ Մերուժան Ստեփանեանը: Այս պահին հրշէջները մեկնել են դէպքի վայրից հրշէջ մաս: Ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան կենտրոնականի քննչական բաժնի քննիչները փորձագէտ հրշէջների հետ քննչական աշխատանքներ են կատարում: Քննիչների ցուցումով դէպքի վայր է մեկնել դիակ տեղափոխող մեքենան` այրւածի դին տեղափոխելու: Շամշեանի փոխանցմամբ, հրդեհը չի հասցրել տարածւել հարեւան բնակարաններ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am