Հայոց Պատմութիւնը Պէտք Է Դասաւանդւի Միասնական

Դասագրքով


«Անընդունելի է գտնւել նաեւ երկհատորեակի մէջ առկայ հայ ժողովրդի համար պաշտելի, հայութեան խորհրդանիշ դարձած անձնաւորութիւնների հասցէին ուղղւած վիրաւորական ու անհիմն արտայայտութիւնները, ինչպէս՝ Մովսէս Խորենացիի անձի վարկաբեկման խիստ դատապարտելի փորձը Ռ. Թոմսոնի կողմից , հայկական քաղաքակրթութեան նսեմացումը Ռասելի կողմից, որ հայկական քաղաքակրթութիւնն ու մշակոյթը ածանցւած է յայտարարել իրանական քաղաքակրթութենից եւ մշակոյթից, ինչպէս նաեւ Ռանըլտ Սիւնիի կողմից Հայոց հայրենիքի մաս կազմող Արեւմտահայաստանի փոխարինումը «Արեւելեան Անատոլիա» քաղաքական եզրով, եւ այլն»:


***

Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի (ԳԱԱ) հայագիտութեան եւ հասարակական գիտութիւնների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարեանը, անդրադառնալով հայագիտութեան եւ հայոց պատմութեան վերաբերեալ գրւած այն գրքերին, ուր տեղ են գտել Հայոց պատմութեան վերաբերող մի շարք խեղաթիւրումներ եւ պատմական սխալներ՝ յայտնել է, թէ Հայոց պատմութեան դասաւանդումը պէտք է իրականացււի մէկ միասնական դասագրքով:


Ըստ ակադեմիկոս Բարխուդարեանի, անհրաժեշտ է ընդհանրացնել աշխատանքները՝ ներկայացնելու մէկ ընդհանուր մօտեցում եւ մշակելու համալսարանական, դպրոցական դասագրքեր, որտեղ պէտք չէ գրւի այս կամ այն հեղինակի անձնական կարծիքը:
Վլադիմիր Բարխուդարեանը նշել է, որ Հայաստանի ԳԱԱն այս տարւայ հաշւետու տարեկան ժողովին քննարկել է Հայոց պատմութեան անգլերէն լեզւով երկհատորեայ համալսարանական դասագրքի հարցը: Այս քննարկման ներկայ են եղել սփիւռքահայ գիտնականներ, որոնց շարքին՝ պատմութեան գրրքի հեղինակ, պատմաբան Ռիչարտ Յովհաննէսեանը:
Սփիւռքի գիտնականների կարծիքով, ամէն գրքի մէջ էլ կը լինեն թերութիւններ եւ բացթողումներ, սակայն նպատակայարմար չէ, որ որեւէ գրքի վերաբերեալ ԳԱԱն որոշում կայացնի, այլ ճիշդ կը լինի, որ գիտնականները գրեն մասնագիտական յօդւածները:
Վ. Բարխուդարեանի խօսքով, ժողովի ընթացքում նշւել են գրքին մէջ տեղ գտած բոլոր թերութիւնները, իսկ փրոֆ. Ռ. Յովհաննէսեան յայտնել է, որ նկատի պիտի առնի քննարկումները: Հարցը այսպիսով համարւած է փակւած:Ըստ ակադեմիկոս-քարտուղարի, երկհատորեակին մէջ տեղ գտած թերութիւնների առկայութիւնը պայմանաւորւած է այն իրողութեամբ, որ Սփիւռքի գիտնականները ծանօթ չեն Հայաստանի մէջ վերջին տարիներին հրատարակւած աշխատութիւններին, մանաւանդ՝ ռուսերէն լեզուով:
«Հայաստանի գիտնականներն էլ ծանօթ չեն սփիւռքում աշխատող գիտնականների աշխատութիւններին: Այդ իսկ պատճառով պէտք է մի կենտրոն, որը հնարաւորութիւն տայ համատեղ աշխատելու եւ համակարգելու այդ աշխատանքները», նշել է ակադեմիկոսը:
Երկհատորեակի վերաբերեալ ԳԱԱ Հումանիտար բաժանմունքը ընդունել է համապատասխան որոշում, ուր նշւած է, որ հանգամանօրէն քննելով դասագրքի բովանդակութիւնը՝ յանգել են այն եզրակացութեան, թէ երկհատորեակին մէջ տեղ են գտել գիտական աշխարհի մէջ արդէն հնացած ու մերժելի բազմաթիւ տեսակէտներ՝ հայ ժողովրդի ծագման, Հայկական լեռնաշխարհի վրայ հայ ժողովուրդի բնիկութեան, Ուրարտուի պետութեան ոչ հայկական էութեան եւ այլ հարցերու մասին: Այս հարցերի վերաբերեալ հայ եւ համաշխարհային պատմագիտական միտքը արդէն իսկ կատարել է բազմաթիւ ճշգրտումներ ու անհերքելի ապացոյցներով հիմնաւորած նման տեսակէտների սխալ ու ոչ գիտական լինելը:

Անընդունելի է գտնւել նաեւ երկհատորեակի մէջ առկայ հայ ժողովրդի համար պաշտելի, հայութեան խորհրդանիշ դարձած անձնաւորութիւնների հասցէին ուղղւած վիրաւորական ու անհիմն արտայայտութիւնները, ինչպէս՝ Մովսէս Խորենացիի անձի վարկաբեկման խիստ դատապարտելի փորձը Ռ. Թոմսոնի կողմից , հայկական քաղաքակրթութեան նսեմացումը Ռասելի կողմից, որ հայկական քաղաքակրթութիւնն ու մշակոյթը ածանցւած է յայտարարել իրանական քաղաքակրթութենից եւ մշակոյթից, ինչպէս նաեւ Ռանըլտ Սիւնիի կողմից Հայոց հայրենիքի մաս կազմող Արեւմտահայաստանի փոխարինումը «Արեւելեան Անատոլիա» քաղաքական եզրով, եւ այլն:
Դասագրքին մէջ տեղ են գտել նաեւ հայ ժողովրդի նոր եւ նորագոյն պատմութեան աղաւաղումներ, բազմաթիւ անճշտութիւններ՝ տեղեկութիւնների, թւականների, անունների եւ այլն:
Նշեալ որոշման համաձայն, ԳԱԱ Հումանիտար բաժանմունքը (علوم انسانی) իր խիստ վրդովմունքն է յայտնել Հայոց պատմութեան յիշեալ դասագրքի մէջ տեղ գտած միտումնաւոր խեղաթիւրումներ առթիւ, եւ ընդգծել, որ այդ հատորների հետագայ օգտագործումը մեծապէս վնասակար է իսկական պատմագիտութեան եւ հայութեան շահերի տեսակէտից, յատկապէս նկատի ունենալով այն երեւոյթը, թէ նրանք կը շարունակւեն տարածւել օտար շրջանակների մէջ:
Հայաստանի ԳԱԱ Հումանիտար բաժանմունքը նաեւ կոչ է ուղղել երկհատորեակի հեղինակներին եւ խմբագրի հիմնովին վերանայելու գիրքի բովանդակութիւնը՝ այն վերախմբագրելով գիտական ճիշտ հիմքերի եւ հայագիտութեան վերջին նւաճումների հաշւառումով, աւելի զգօնութիւն եւ զգուշութիւն դրսեւորելով Հայոց պատմութեան նւիրւած հատորների հետագայ հրատարակութիւններում:

ՍՏԱՑՒԱԾ ԳՐՈՒԹԻՒՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԵԼԻՔԻՆ . . .

Սիրելի Մելիք

Բառերը տկար են նւազեցնելու Քո և նոյն ցաւը կրող հարիւրաւոր ընտանիքների կսկիծը, որպէս քոյր խնդրում եմ այս քաոսի սգակիրն իմանալ նաև ինձ:
Մելիք, խոր վշտով,ցաւագար ու փշրւած սիրտ ու հոգիդ գիրկս առնելով ու արցունքներիս հոսքը հազիւ զսպելով ուզում եմ քեզ հետ զրուցել՝Մելիք ջան ինչպէս բոլորը գիտեն և նշւել է որոշ գրութիւններում՝ամենաանտանելի կորուստը ծնողներին բաժին ընկած ցաւն էր,որից անբաժին չմնացիր նաև դու։

Լսել եմ վրէժխնդրութեամբ է լցւած ողջ բջիջներդ,ներիր եթէ այսպէս եմ խօսում,երևի ճիշտ ես,միգուցէ ես յայտնւէի Քո դրութեանը...օ՜ֆ չգիտեմ ինչ կանէի։
Մելիք ես նման դրութեան մէջ չեմ եղել,բայց ծանօթացել եմ նման ճակատագրի ենթարկւած մի մօր հետ, որը կորցնելով իր զաւակին, հիւանդութեան պատճառով, ու նրա տարելիցին աւտովթարի ենթարկւելով միանգամից կորցրեց նաև ամուսնուն ու երեք երեխաներին.հանրայայտ մեր երկրացի երգչի մասին գիտես երևի, նա էլ վթարից միակ փրկւած ամուսինն էր ու հայրը կորցրած զաւակների...ու քիչ չեն նման....
Գոռռա՛ ասա թող վերջացնեմ ու էլ չասեմ,իրօք ճիշտ ես,ես Մելիքը չեմ, որ զգամ նրա հոգին մոխրացնող կիզիչ կրակը. բայց Մելիք ջան,բոլորս էլ հերթագրւած ենք այդ գնացքի անւանացանկում, բացի ՆՐԱՆԻՑ էլ ոչ մէկը չգիտի երբ, ուր կամ ինչպէս....
Կեանքի այս բեմում բոլորս էլ միայն ակամայ դերակատարներ ենք ու առանց ԲԵՄԱԴՐԻՉԻ կարգադրութեամբ իրաւունք չունենք ելք ու մուտքի...
Ինչ իմանանք, մի գուցէ է՛լ աւելի սև մրրիկ է սպասում մեզ, երևի այնքան սիրեց նրանց, որ չուզեց ականատես լինեն ա՛յդ օրւան ու տարաւ ԻՐ մօտ յանգեցնելու խաղաղութեան...
Մելիք ջան, դեռ շուտ է նման խնդրանքով դիմել քեզ, բայց իմացիր համայնքի որբերը քիչ չեն, որ կարիքը կըզգան քեզ նման կնքահօր՝ ձեռների ջերմ շոյանքին. համայնքը դեռ Քո կարիքը շատ է զգում, նամանաւանդ քիչ չեն ընչազուրկ, տաղանդաւոր ու շնորհալի՝ Արմէններ, Էդիններ, Աննաներ,Վահէներ ու Էդւարդները...
Կըգաս նորից,այդպէս չէ՞...
Աղօթում ենք առ Աստւած, վիրաւոր հոգուդ շուտափոյթ ապաքինման։
Մխիթարւես՝ Սուրբ Հոգով, Թեթևութիւն մաղթենք նրանց մշտնջենական թռիչքին...


Յարգանօք՝
Քո հայրենակցուհին

سخنگوي سازمان هواپيمايي:نخستين گزارش گروه بررسي سانحه هواپيماي توپولف ارائه شد


ՆԵՐԿԱՅԱՑՒԵԾ «ՔԱՍՓԻԱՆ–ԹՈՓՈԼՈՎ»Ի ՀԵՏԱԶՆՆՈՒԹԵԱՆ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ
(ԴԻՏԵԼ ՊԱՐՍԿԵՐԷՆ ԲԱԺՆՈՒՄ)

ՄԱՅՐԸ ԲՈԼՈՐԻ




Մահւամբ՝ Սառ հողը
Նոր մայր է դառնում
Իր գիրկն առնում մանկան սիրասուն
Այդ նորածինը դրւած դագաղում

օր՜որ շորորւում,հանգիստ քուն մտած,

Յուղարկաւորի անճար ձեռներում։

Սուրբ եկեղեցու զանգերի ներքոյ

Ուր վերջին օծման շարական հնչում,

Լաց ու ողբերով դառ զարկ ստացած,
Նոր ննջեցեալին անդորր են հայցում։
Օրրոցում փայտեայ, ուր դին է հանգչած,
Անձնական իրե՛րն են չորս կողմում շարւած,

Որ հանգիստ ննջէ մօր գրկում յանգած:

Ու վերջին անգամ,
Պայծառ ժպտադէմ դէմքն են բացում...

Փակում դռները,

Մարում լոյսերը յաւիտենական,

Խաղաղ լռակեաց

Գիրկն յանձնում նրան:

Մայրը երբևէ էլ յետ չի տալու իր մինուճարին,

Մինչ հնչէ ՛՛զանգը՛՛Կանչէ բոլորին՝

Վերջին դատաստան...


ԲԵԹԻՆԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Փետ.2009

ԻՐԱՆԱՀԱՅ ԶՈՅԳ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ՝«ՔԱՍՓԻԱՆ – ԹՈՓՈԼՈՎ» ԱՂԷՏԻ
ՀԱՐՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ
ԻՍԼ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ 200 ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ
«ՔԱՍՓԻԱՆ – ԹՈՓՈԼՈՎ»Ի ԽՆԴԻՐԸ ՀԵՏԱՊՆԴԵԼՈՒ
ՊԱՀԱՆՋԱԴՐՈՒԹԵԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ «ՔԱՍՓԻԱՆ – ԹՈՓՈԼՈՎ» –Ի ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ
ՆԻՍՏԸ
«Քասփիան– Թոփոլով»ի Յուլիսի 15 ի տխուր եւ աղէտալի դէպքից անմիջապէս յետոյ, Իսլամական Խորհրդարանում, իրանահայութեան զոյգ պետգամաւորներ՝ Ճրտգ. Գէորգ Վարդանեան եւ Ռոբերտ Բեգլարեանը, գործնական միջոցառումների դիմեցին, աղէտի պատճառները գտնելու եւ յայտարարելու, ինչպէս նաեւ զոհերի ու նրանց ընտանիքների իրաւունքներն ապահովելու համար։
Այդ գործընթացի շարանում, Կիրակի Յուլիսի 26–ին նոյն հարցով ազդարարել են ճանապարհների ու փոխադրութեան նախարար՝ Բեհբեհանիին, որ թերացել է այդ հարցով զբաղւելու եւ յարմար կեցւածք ցուցաբերելու համար։
Զոյգ պատգամաւորները երքշաբթի Յուլիսի 28–ին յաջողել են 200 պատգամաւորների հովանաւորութիւնը շահելով, ազդարարական հաղորդագրութիւն հրապարակել բողոքելու համար ցուցաբերւած անուշադրութեան դէմ ընդհանրապէս, եւ Յուլիս 15–ի «Քասփիան– Թոփոլով»ի տխուր վթարի հարցը արագօրէն քննարկելու եւ արդիւնքը յայտարարելու առընչութեամբ, մասնաւորապէս։
Իրանահայ զոյգ պատգամաւորներ՝ Ճրտգ. Գէորգ Վարդանեան եւ Ռոբերտ Բեգլարեանը նաեւ երէկ չորեքշաբթի Յուլիսի 29–ին, հարցաքննութեան են կանչել ճանապարհների ու փոխադրութեան նախարար՝ Բեհբեհանիին, նրան 6 հիմնական հարցումներ ուղղելով՝ Թեհրան – Երեւան չւերթի հարցով։
Նրանք նախարարից պահանջել են բացատրութիւններ տայ նաեւ վերջին ամսւայ ընթացքում տեղի ունեցած աննախընթաց օդանաւային վթարների մասին։
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ «ՔԱՍՓԻԱՆ – ԹՈՓՈԼՈՎ» –Ի ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹԵԱՆ
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Այօր Իրանական եւ Ռուս մասնագէտների պատւիրակութիւնները իրենց առաջին նիստն ունեցան քննելու համար Թեհրան – Երեւան չւերթի, «Քասփիան– Թոփոլով»ի վթարի պատճառները։ Մասնագէտները 11 գլուխների տակ քննելու են վթարի պատճառների մանրամասնութիւնները։

Նամակները մեծ չափով տեսնելու համար, քլիքը սեղմէք նրանց վրայ






ԱՄՆ-ում ձերբակալւել է Լոս
Անջելեսում Հայաստանի
նախկին հիւպատոս՝ Նորայր
Ղալումեանը




29.07.2009

Տիգրան Աւետիսեան, Յովհաննէս Շողիկեան

Երկու տարի տեւած ուսումնասիրութիւնների արդիւնքում, երեքշաբթի օրը Միացեալ Նահանգներում ձերբակալւել է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հիւպատոս Նորայր Ղալումեանը:
Նորայր Ղալումեանը Լոս Անջելեսում հիւպատոս է եղել 1999-2003 թւականներին:
Նախկին հիւպատոսը եւ եւս 4 անձինք մեղադրւում են իմիգրանտներին (արտագաղթողներին) կեղծ փաստաթղթեր տրամադրելու մէջ:
Ըստ ամերիկեան Ներգաղթային եւ մաքսային ծառայութեան պաշտօնեաների` Ղալումեանը եւ միւսները մեղադրւում են վտարման ենթակայ արտագաղթողներին նամակներ վաճառելու մէջ, որոնցում ասւած էր, թէ Հայաստանը ճամբորդական փաստաթղթեր չի տրամադրելու այդ անձանց:

Այդ նամակները խոչընդոտել են, որպէսզի ԱՄՆ-ի կառավարութիւնը իմիգրանտներին յետ ուղարկի Հայաստան:
Ներգաղթային եւ մաքսային ծառայութեան խօսնակ Վիրջինիա Քայսի խօսքերով` վաճառւել է նման շուրջ երկու տասնեակ նամակ, իւրաքանչիւրը` 35 հազար դոլարով:
Ղալումեանը եւ միւսները մեղադրւում են Ներգաղթային եւ մաքսային ծառայութեան գործավարութիւնը խոչընդոտելու մէջ, ինչի համար սահմանւած ամենախիստ պատիժը 5 տարւայ ազատազրկումն է:
Նորայր Ղալումեանը 52 տարեկան է, բնակւում է Բըրբանքում: Միւս ձերբակալւածներն են` Գլենդէյլի 54-ամեայ բնակիչ, հիւպատոսութեան նախկին աշխատակից Յակոբ Յովսեփեանը, ներգաղթի հարցերով փաստաբան 41-ամեայ Մարգարիտա Մկրտչեանը` նոյնպէս Գլենդէյլից, 36-ամեայ Օգանէս Նարդոսը` Վալենսիայից, եւ Գլենդէյլի 47-ամեայ բնակիչ Էլվիս Մադաթեանը:
Ամերիկեան պատկան մարմինների վկայութեամբ` կեղծ փաստաթղթեր ստացած քաղաքացիների մի մասը մեղադրւում են քրէական յանցագործութիւնների համար:
«Ասոշիէյթեդ փրէս»-ի փոխանցմամբ` Լոս Անջելեսում Հայաստանի գործող հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը ասել է, թէ՝ ցնցւած է կատարւածից:
Տեղի ունեցածի կապակցութեամբ Հայաստանի արտգործնախարարութեան մամլոյ խօսնակի պաշտօնակատար Տիգրան Բալայեանը «Ազատութիւն» ռադիոկայանին յայտնեց, որ լուրը ճշտւում է, եւ յաւելեալ տեղեկատւութիւն կը հաղորդեն աւելի ուշ:
Լոս Անջելեսում Հայաստանի հիւպատոսութեան աշխատակից Սահակ Սարգսեանը, ինչպէս նաեւ ամերիկահայ լրագրող, հրապարակախօս Օշին Քեշիշեանը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ հեռախօսազրոյցում հաստատեցին ձերբակալութեան փաստը:
Աւելի ուշ տեղեկատւութիւն ստացւեց, որ Ղալումեանին եւ նրա հետ ձերբակալւած անձանցից եւս երեքին` բոլորն էլ հիւպատոսութեան նախկին աշխատակիցներ, գրաւով ազատ են արձակել:
Ձերբակալւածներից մէկին, ով հիւպատոսութեան աշխատակից երբեւէ չի հանդիսացել, ազատ չեն արձակել նույնիսկ գրաւով:
Ըստ «Ազատութիւն» ռադիոկայանին հասած տեղեկությունների` փաստաթղթերի կեղծման այս գործի հետաքննութեամբ ամերիկացի իրաւապահները զբաղւել են մի քանի տարի շարունակ:
Կասկածեալների մերձաւոր շրջապատ է ներդրւել։ Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի գործակալ, ով պարբերաբար տեղեկատւութիւն է հաղորդել գործը հետաքննող քննիչներին:


Թեմական խորհրդի նամակը Հանրապետութեան նախագահին
Թեհրանի Հայոց Թեմի ազգային առաջնորդարանի դիւանից ստացւած հաղորդագրութեամբ տեղեկանում ենք.
«Ի գիտութիւն՝ թեմիս վշտահար հայրենակիցների, յատկապէս յուլիսի 15-ի ցաւալի աւիավթարի զոհւածների ընտանիքների ու հարազատների՝ պիտի տեղեկացնենք, որ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը մի նամակ է յղել Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Ահմադինեժադին՝ ներկայացնելով մեր համայնքի մտահոգութիւնները եւ սպասելիքները»:
Թեմական խորհրդի հանր. նախագահին յղած նամակում մասնաւորաբար ասւած է.
«Յիշեալ չարաբաստիկ աղէտում ամենաեղերական մահով զոհւեցին 168 ուղեւորներ, որոնցից 161-ը իրանցիներ էին, որոնց թւում նաեւ Իրանի ջուդոյի երիտասարդական հաւաքականը, որոնք զոհւեցին այնպէս, որ չգտնւեց նրանց մարմինը՝ հողին յանձնելու համար:
«Թէեւ Դուք անմիջապէս ցաւակցութիւն յայտնեցիք եւ դէպքին յաջորդող օրերին երկրի պետական պաշտօնատարներ ու դէմքեր, վշտահար ընտանիքներին հանդիպելով, մասամբ սփոփեցին նրանց վիշտը, սակայն քանի որ կառավարութեան յարգարժան դահլիճը նոյնիսկ կէս օր ի յիշատակ զոհւածների՝ հանրային սուգ չյայտարարեց, դա վշտացրեց ոչ միայն տուժածների հարազատներին, այլ համարձակօրէն պիտի ասել՝ մեր մեծ թւով հայրենակիցներին նաեւ»:
Նամակի վերջում շեշտւած է. «Սակայն, այն, ինչ առաւել մտահոգում է աղէտալի պատահարի տուժածների հարազատներին եւ Թեմական խորհրդին՝ որպէս Իրանի մեծ հասարակայնութեան մէկ անդամ, այն է, որ ոչ միայն անցնող քանի օրերի, այլեւ վերջին տարիների դէպքերը ցոյց են տալիս, որ աւիաուղիներին տրւած մենաշնորհը եւ ուղեւորների անվտանգութիւնը հարկ եղած չափով չի հետաքրքրում ո՛չ աւիաընկերութիւններին, ո՛չ ճամորդատար օդանաւեր գնողներին եւ ո՛չ օդանաւակայանների պատասխանատուներին, այլապէս՝ այսչափ չարաբաստիկ դէպքեր եւ այն դէպքերը, որոնք, բարեբախտաբար, աւելի մեծ թիւ կազմելով՝ չեն ունեցել այսպիսի ողբերգական վախճան՝ չէին վտանգի ճամբորդների կեանքը եւ պատճառ չէին դառնայ երկրի վարկի նւազմանը՝ աւիաուղիների բնագաւառում, խնդիրներ, որոնք, բնականաբար, չէին կարող ցանկալի լինել Իսլամական Հանրապետութեան կառավարութեան համար ու չմտահոգել վարչակազմին:
«Անկասկած, շուտափոյթ քայլեր պիտի վերցնել, որով յանցաւորները եւ կամ յանցանք գործողներն ու անտարբեր անձինք, ովքեր պատճառ են դարձել այդ դէպքերի եւ այս վերջին պատահարին, յայտնաբերւեն ու ներկայացւեն եւ եթէ նոյնիսկ նրանք պատիժ չեն կրելու, գէթ գոնէ զրկւեն այն մեծ պատասխանատւութիւնից, որ ծանրանում է նրանց ուսերին եւ որի մասին թերեւս՝ կրօնական, բարոյական եւ օրինական առումով չունեն որեւէ գաղափար»,- մատնանշւած է Թեմական խորհրդի յղած նամակում:
Քաղւած «Ալիք» Օրաթերթից


ԸՆԴՈՒՆՒՈՒՄ ԵՆ ՑԱՒԱԿՑԱԿԱՆՆԵՐ


ՁԵՐ ՑԱՒԱԿՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՍ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ


ԿԱՊՒԵԼ՝ 0919.371.2976 ՀԵՌԱԽՕՍԱՀԱՄԱՐՈՎ,


ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ ՅՂԵԼ ՀԵՏԵՒԵԱԼ ՀԱՍՑԷԻՆ.–






ՑԱՒԱԿՑԱԿԱՆՆԵՐ



(Քաղւած՝ «Ալիք» օրաթերթից)



Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում՝ Յովհաննիսեան ընտանիքին եւ միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորստի՝

ԱԶԱՏ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ

ցաւալի մահւան առիթով, որը պատահեց Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտալի հետեւանքով:
ՌԱՖԻԿ, ՀԵՐՄԻՆԷ, ՇԱՐԻՍ ԵՒ ՆԱՐԻՍ ՊՕՂՈՍԵԱՆՆԵՐ (ԵՐԵՒԱՆ)
***
Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում սիրելիներ՝ Վարուժ եւ Բեսի Յովհաննիսեաններին ու միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւանփոխարինելի կորստի՝

ԱԶԱՏ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ

ցաւալի մահւան առիթով, որը պատահեց Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտալի հետեւանքով:

«ՍԱՅԱՆ ԳՐԱՖԻԿ» ԼԻԹՈԳՐԱՖԻԻՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՊԱՇՏՕՆԵԱՆԵՐ

***

_Խորը վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում՝ տկն. Անահիտին, տկն. Բեսիին, պրն. Վարուժին եւ միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորստի՝

ԱԶԱՏ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ

Ցաւալի մահւան առիթով, որը պատահեց Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտալի հետեւանքով:

ՑՈԼԱԿ ԵՒ ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ԱՂԱԶԱՐԵԱՆՆԵՐ


***


Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում սիրելիներ՝ Անահիտին, Վահէին, Նարբէյին, Գառոյին, Բեսիին եւ Վարուժին, Րաֆֆիին եւ Անուշին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորստի՝

ԱԶԱՏ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ

ցաւալի մահւան առիթով, որը պատահեց Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտալի հետեւանքով:

ՎԻԿՏՈՐԻԱ ՖՐԱՆՔԻԵԱՆ՝ ԶԱՒԱԿՆԵՐՈՎ(ԿԱՆԱԴԱ)
ՆՒԻՐԱՏՒՈՒԹԻՒՆՀանգուցեալների ծաղկեպսակի փոխարէն 100 դոլար նւիրւում է «Յատուկ օժանդակութիւններ» ֆոնդին:Գումարն ստանալ «Ալիք»-ից:

***

Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում սիրելիներ՝ Անահիտին, Վահէին, Նարբէյին, Գառոյին, Բեսիին եւ Վարուժին եւ միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորստի՝

ԱԶԱՏ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ

ցաւալի մահւան առիթով, որը պատահեց Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտալի հետեւանքով:

ՎԱՀԱԳՆ ԵՒ ՄԱԳԻ ԱԶԻԶԵԱՆՆԵՐ,ՍԱՐԳԻՍ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

***

Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում՝ Վարուժ, Բեսի եւ Գառօ Յովհաննիսեաններին, Յովհաննիսեան ընտանիքին ու միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորստի՝

ԱԶԱՏ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ

ցաւալի մահւան առիթով, որը պատահեց Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտալի հետեւանքով:

ՄԻ ԽՈՒՄԲ ԸՆԿԵՐՆԵՐ

***

Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում սիրելիներ՝ Բեսի, Վարուժ եւ Գառօ Յովհաննիսեաններին ու միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորստի՝

ԱԶԱՏ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ

ցաւալի մահւան առիթով, որը պատահեց Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտալի հետեւանքով:

ՀԱՅԿԱԶ ԵՒ ՋԵՆԻՍ ԹԱՄՐԱԶԵԱՆՆԵՐ (ԵՐԵՒԱՆ)

***

Սիրելիներ՝ Յովհաննիսեան ընտանիք, Բեսի եւ Վարուժ, ընդունեցէք մեր ցաւակցութիւնները այս անհաւատալի դէպքի

ԱԶԱՏ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ

կորուստի համար:

ՍԵՐԺ ԵՒ ԱՐԻՆ ԳԱԼՈՒՍՏԵԱՆՆԵՐ (ԲԷՅՐՈՒԹ)

***

Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում սիրելիներ՝ տկն. Անահիտ, Վահէ եւ Նարբէյ Յովհաննիսեաններին ու միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորստի՝

ԱԶԱՏ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ

ցաւալի մահւան առիթով, որը պատահեց Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտալի հետեւանքով:
ՔՆԱՐ ԵՒ ԱԼԲԵՐՏ ԳԱՍՊԱՐԵԱՆՆԵՐ (ԱՄԵՐԻԿԱ)

***

Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում սիրելիներ՝ Անահիտին, Վահէին, Նարբէյին, Գառոյին, Բեսիին եւ Վարուժին եւ միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորստի՝

ԱԶԱՏ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ

ցաւալի մահւան առիթով, որը պատահեց Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտալի հետեւանքով:
ՍԵՐԺԻԿ, ԵՐՋԱՆԻԿ, ՍՕՍԷ, ԼԱԼԱ ԵՒ ՎԱՉԷ ԱՄԻՐԽԱՆԵԱՆՆԵՐ՝ ԵՐԵՒԱՆ


***

Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում՝ Յովհաննիսեան ընտանիքների եւ միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորստի՝

ԱԶԱՏ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ

ցաւալի մահւան առիթով, որը պատահեց Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտալի հետեւանքով:
Հ. Մ. «ՆԱՅԻՐԻ» ՄԻՈՒԹԻՒՆ

***

Մեր խորազգաց ցաւակցութիւններն ենք յայտնում սիրելիներ՝ Առլէնին, Յասմիկին եւ տկն. Սոֆիկին ու միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորուստների՝

ՇՈՂԵՐ ԵՒ ՆԱՅԻՐԻ ՍՏԵՓԱՆԵԱՆՆԵՐԻ

ցաւալի մահւանց առիթով, որոնք պատահեցին Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտի հետեւանքով:


ՍԵՐՈԺ, ԱՐՄԻՆԷ, ԱՐԹԻՆ ԵՒ ԱՐՄԷՆ ՄՈՒՍԱԽԱՆԵԱՆՆԵՐ,ԱՐՄՈՆԴ, ՔՆԱՐԻԿ ԵՒ ՍՈՒՐԷՆ ՂԱԶԱՐԵԱՆՆԵՐ (ԱՄԵՐԻԿԱ),ԷՄՄԱ ՄՈՒՍԱԽԱՆԵԱՆ՝ ԸՆՏԱՆԵՕՔ

***

Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում սիրելիներ՝ Յասմիկ եւ Առելեն Ստեփանեաններին ու միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորուստների՝

ՇՈՂԵՐ ԵՒ ՆԱՅԻՐԻ ՍՏԵՓԱՆԵԱՆՆԵՐԻ

ցաւալի մահւանց առիթով, որոնք պատահեցին Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտի հետեւանքով:

«ՍԱՅԱՆ ԳՐԱՖԻԿ» ԼԻԹՈԳՐԱՖԻԻՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՊԱՇՏՕՆԵԱՆԵՐ

***

Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում սիրելիներ՝ Յասմիկ եւ Առլէն Ստեփանեաններին ու միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորուստների՝

ՇՈՂԵՐ ԵՒ ՆԱՅԻՐԻ ՍՏԵՓԱՆԵԱՆՆԵՐԻ

ցաւալի մահւանց առիթով, որոնք պատահեցին Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտի հետեւանքով:

«ՀԱՅ ԿԻՆ» ՄԻՈՒԹԻՒՆ

***

Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում սիրելիներ՝ Առլենին եւ Յասմիկին, Ցելլային եւ Վիգէնին, Արմանին եւ Այրինային եւ ու միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորուստների՝

ՇՈՂԵՐ ԵՒ ՆԱՅԻՐԻ ՍՏԵՓԱՆԵԱՆՆԵՐԻ


ցաւալի մահւան առիթով, որը պատահեց Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտալի հետեւանքով:

ՍԵՐԺԻԿ, ԵՐՋԱՆԻԿ, ՍՕՍԷ, ԼԱԼԱ ԵՒ ՎԱՉԷ ԱՄԻՐԽԱՆԵԱՆՆԵՐ՝ ԵՐԵՒԱՆ


***
Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում՝ Թիմաշ ընտանիքին եւ միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորստի՝


ԹԱԴԷ ԵՒ ՆԱՅԻՐԻ ԹԻՄԱՇՆԵՐ


Իցաւալի մահւանց առիթով, որոնք պատահեցին Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտի հետեւանքով:
ՌԱՖԻԿ, ՀԵՐՄԻՆԷ, ՇԱՐԻՍ ԵՒ ՆԱՐԻՍ ՊՕՂՈՍԵԱՆՆԵՐ (ԵՐԵՒԱՆ)


***
Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում սիրելիներ՝ Ժորժիկ Թիմաշին, Թիմաշ ընտանիքին ու միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորուստների՝

ԹԱԴԷ ԵՒ ՆԱՅԻՐԻ ԹԻՄԱՇՆԵՐԻ

ցաւալի մահւանց առիթով, որոնք պատահեցին Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտի հետեւանքով:
ՀԱՅԿԱԶ ԵՒ ՋԵՆԻՍ ԹԱՄՐԱԶԵԱՆՆԵՐ (ԵՐԵՒԱՆ)


***

Խոր վշտով համակւած ցաւակցութիւն ենք յայտնում սիրելիներ՝ Ժորժիկ, Մեդիկ եւ Նարբէյ Թիմաշներին ու միւս բոլոր հարազատներին, իրենց կրած ծանր եւ անփոխարինելի կորուստների՝

ԹԱԴԷ ԵՒ ՆԱՅԻՐԻ ԹԻՄԱՇՆԵՐԻ


ցաւալի մահւանց առիթով, որոնք պատահեցին Թեհրան-Երեւան չւերթի դառնակսկիծ աղէտի հետեւանքով:

ՔՆԱՐ ԵՒ ԱԼԲԵՐՏ ԳԱՍՊԱՐԵԱՆՆԵՐ (ԱՄԵՐԻԿԱ)


Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ ՎՇՏԱՀԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ...
Ի՞ՆՉԵՐ ԵՆ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԿԵԱՆՔԻ ԿՈՉՒԱԾ
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՆ ՈՒ
ԻՐԱՒԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ։


ԻՆՉՊԷ՞Ս Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՒ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՁԵՒՆ ՈՒ ԵՂԱՆԱԿԸ։


ՆՐԱՆՔ ՈՐՊԷՍ ԱՆՀԱՏ ՓԱՍՏԱԲԱՆԵՐ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈ՞Ւ, ԹԷ ԱԶԳԱՅԻՆ
ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ ՅԱՆՁՆԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՆԱԼՈՒ։

ՆԻՒԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԻՆՉՊԷ՞Ս ԵՆ ԿԱՐԳԱՒՈՐՒՈՒՄ
( ԴԻՏԵԼ ՎԱՐԻ ԼԻՆԸ ՍԵՂՄԵԼՈՎ )

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԵՒ ՑԱՒԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՍԻԴՆԷՅՈՒՄ
ՕԴԱՆԱՒԱՅԻՆ ՎԹԱՐԻ ԶՈՀԵՐԻ ԵՒ ԱՆԻ ՈՒ ԱՐԻՆ ԱԲԳԱՐԵԱՆՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ








Ի՞ՆՉ Է ԱՅՍ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԷՃԸ,


Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ ՎՇՏԱՀԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ...


  • Ի՞ՆՉԵՐ ԵՆ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԿԵԱՆՔԻ ԿՈՉՒԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՒԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ։

  • ԻՆՉՊԷ՞Ս Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՒ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՁԵՒՆ ՈՒ ԵՂԱՆԱԿԸ։

  • ՆՐԱՆՔ ՈՐՊԷՍ ԱՆՀԱՏ ՓԱՍՏԱԲԱՆԵՐ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈ՞Ւ, ԹԷ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ ՅԱՆՁՆԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՆԱԼՈՒ։
  • ՆԻՒԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԻՆՉՊԷ՞Ս ԵՆ ԿԱՐԳԱՒՈՐՒՈՒՄ
Վերջին քանի օրերի ընթացքում, թէ՛ հասարակութեան տարբեր շերտերի մօտ, ու թէ՝ զանազան կայքերի մէջ օդանաւի վթարի դատական հարցերի կապակցութեամբ խօսակցութիւններ են գնում, որոնք ոչ միայն մթնոլորտ են շիկացնում, այլ յուզում են նաեւ այդ տխուր պատահարի ընթացքում զոհւածների ընտանիքներին, որոնք արդէն իսկ պատւած են կսկիծով։
Հասարակութիւնն այս թախծօտ ու լարւած ժամանակաշրջանում, բոլորովին ի նպաստ չի լսելու եւ ականատես լինելու այնպիսի վնասակար երկխօսութիւնների, որոնք արդէն վէճի է վերածւել անծանօթ ստորագրութիւններով հրապարակ եկած պատգամներով ու տարածւող շշուկներով։
Տարածւած ու թողնւած պատգամների ոմանց բովանդակութիւնները դժբախտաբար իրականութիւն ունեն, ու գալիս է նիւթապաշտական մտածելակերպից, եւ որ միտում են չարաշահել զոհւածների ընտանիքների թախծօտ զգացումներն ու լարւածութիւնը։
Պատգամների մէջ կային այնպիսի տրամաբանութիւններ ու տեսակէտներ, որոնք շահագրգռւածներին ուղղութիւն տալու հետ միասին, գալիս են ապացուցելու,նաեւ այն, որ որ դատական գործընթացի նրկայի դրութեամբ, տուժած ընտանիքները բոլորովին էլ փաստաբանների կարիք չունեն, այլ նրանք (առաջնորդարանի փաստաբանները) պարզապէս կարող են իրաւաբանական խորհուրդներով օգնել նրանց։
Կացութիւնը եւ վիճակը պարզելու համար թւում է, նորից պիտի յիշեցնել անցեալ կիրակի Յուլիսի 26–ին Թեհրանի Հայոց Ազգային առաջնորդարանում նոյն նպատակով տեղի ունեցած հանդիպման անցուդարձը, որին ներկայ եմ եղել նաեւ ես։
Այն բոլորից, որոնք արծարծւեցին յիշեալ հանդիպման ընթացքում, այսպէս ենք հասկանում , որ իրաւաբաններից բաղկացած մի յանձնախումբ է կեանքի կոչւել, որոնք հերթաբար լինելու են ազգային առաջնորդարանում, եւ դիւրացնելու են դիմողների (զոհւածների հարցով) սկզբնական աշխատենքները՝ ամբողջացնելով ժառանգական վկայագրի (گواهی انحصار وراثت) դիմումնագիրը , ինչպէս նաեւ այդ հարցին կապւած նման դիմումնագրերն ու փաստաթղթերի լրացնելը։
Ու այդ բոլորը կատարելու են սիրողաբար ու ամբողջապէս ձրիաբար՝ ազգային առաջնորդարանի վտահւած փաստաբանների միջոցով, որոնք ներկայ էին Յուլիսի 26 –ի հանդիպման ընթացքում։ Դրանք կատարւում են միայն «Կասպիան» ընկերութիւնից կամ ապահովագրող կազմակերպութիւնից արեան գին ( دیه ) ստանալու համար։
Իսկ այն ինչ կապւած է հարցի հիմնական դատին, դա ներկայումս գրեթէ անելիք բան չի, քանի որ պետական ու մասնագիտական մարմիններն ու անձիք, դեռեւս չեն պարզաանել թէ ՝ ո՞վ է այս վթարի իսկական պատասխանետուն, կամ պատասխանատուները։
Հետեւաբար, երբ (իրաւական դաշտի վրայ) չկայ ապացուցւած յանցագործ, բնականեբար ներկայումս գոյութիւն չունի նաեւ յանցագործի դէմ դատական հայց յարուցելու խնդիր, որի համար փաստաբանի կարիք զգացւի։
Անմիջապէս շեշտեմ, որ նկատի ունենալով այն կարեւոր հանգամանքը, որ բոլորովին մեր համար պարզ չի դէպքի մանրամասութիւնները, որոնց հիմնւելով կարող ենք դատ բացել ու նաեւ դատը շահել, ներկայ հանգրւանում առհասարակ խորհուրդ չի տրւում նման բան անել, քանի որ անկախ այն բանից, որ դեռ բոլորովին չգիտենք թէ այդ դատի ուղղւածութիւնը ո՞ւմ դէմ պիտի լինի, թւում է ներկայումս նման միջոցի դիմելը գուցէ վնասի բոլոր գանգատւողների ընդհանուր դատին։
Այս հարցի համար, ինչպէս բացատրւեց Յուլիսի 26–ի հանդիպման ընթացքում, թէեւ Ազգային Առաջնորդարանը, որպէս իրաւական անձ (شخصیت حقوقی) չի կարող բոլորի լիազօրութիւնն առնի իր վրայ, սակայն ամէն միջոցների ու լծակների դիմելու է թէ՝ զոհւածների ու թէ՝ նրանց հարազատների իրաւական ու դատական իրաւունքները, ինչպէս նաեւ ազգային անհատական արժանապատւութիւնը ապահովելու համար։
Անշուշտ երբ հասաւ այդ պահը, որ (գոյութիւն ունեցած տւեալների համաձայն ու այսօրւայ պահի դրութեամբ) չի նախատեսւում 3– 4 ամսից շուտ լինի, անկասկած փաստաբանի կարիք է զգացւելու, եւ այդ դէպքում էլ՝ ինքը տուժածը կարող է իր ազատ կամքով իր վստահւած փաստաբանին ընտրի ու վճարումներ կատարի։
Բնականաբար այդ դէպքում միայն ազգային առաջնորդարանի փաստասբանները չեն միայն որ կարող են դատական պատւէր ընդունել, այլ հասարակութեան մէջ կան նաեւ փորձառու փաստաբաններ, որոնց ընտրելը տուժած ընտանիքների անժխտելի իրաւունքն է։
Ամէն դէպքում անհրաժեշտ է, որ Թեհրանի Հայոց Թեմական Խորհուրդը եւ կեանքի կոչւած իրաւա–դատական յանձնախումբը իրենց իրարյաջորդ ու լուսաբանական տեղեկատւութեամբ, իրազէկ պահեն եւ ուղղութիւններ տան զոհւածների ընտանիքներին։


ՁԵՐԴ՜
ՎԱՐԴԱՆ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԱՀԱՆՋԵՑ, ՈՐ ԱՐԳԻԼՒԻ ՌՈՒՍԱԿԱՆ
ՀՆԱՄԱՇ ՕԴԱՆԱՒՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԵՐԿԻՐ
مجلس خواستار عدم ورود هواپيماهاي فرسوده روسي به ايران شد


(Դիտել Պարսկերէն բաժնում, վարի լինքը սեղմելով)



ԺՈՂՈՎՐԴԻ ԿԵԱՆՔԸ Ի՞ՆՉ ԱՐԺԷ...
جان مردم چقدر ارزش دارد؟
وزير راه و ترابري حتي بابت بروز اين سانحه از مردم عذرخواهي هم نکرد و پيام
تسليتي هم براي مصيبت ديدگان صادر نکرد.
(ԴԻՏԵԼ ՊԱՐՍԿԵՐԷՆ ԲԱԺՆՈՒՄ)

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ՝ ԹՈՐՈՆԹՈՅՈՒՄ

ԹԵՀՐԱՆ – ԵՐԵՒԱՆ ՏԽՈՒՐ ՉՒԵՐԹԻ ԲՈԼՈՐ ԶՈՀԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
Կիրակի (Յուլիս 26) առաւօտեան Թորոնթոյի Ս. Երրորդութիւն Հայոց Առաքելական Եկեղեցում Տէր Զարեհ Աւագ Քհնյ. Զարգարեանի միջոցով եւ բազմաթիւ Թորոնթոհայերի մասնակցութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն Թեհրան – Երեւան Ինքնաթիռի զոհերի յիշատակին:
Տէր Զարեհն իր մխիթարական խօսքն ուղելով երկու Թորոնթոյաբնակ զոհւածների ընտանիքին ու նաեւ բազմաթիւ հարազատներ կորցրած սգաւորներին, նշեց որ նման աղէտների պատճառները պիտի փնտրել ոչ թէ «Սեւ արկղերում» այլ սխալմունքների մէջ։
Արարողութիւնից յետոյ եկեղեցուոյ սրահում «Թորոնթոյի Հայ Ակումբի» նախաձեռնութեամբ յուզումնախառն մթնոլորտում տեղի ունեցաւ ընդունելութիւն ցաւակցութիւնների համար։
Յարկ է նշելու որ Յուլիս 19-ին եւս Թորոնթոյի Ս. Աստուածածին Եկեղեցին կասեցնելով «Վարդավառի» առիթով կազմակերպած խրախճխնքը Հոգեհանգստեան կարգ կատարեց։
ԱՐԱ Տ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
(ԹՈՐՈՆԹՈ)
***
Նշելի է, որ Կանադայաբնակ մայր ու որդի՝ Նանա Մանթաշեանն ու Էդվարդ խաչիկեան (Խաչիկ)ը հարսանեաց մի հանդէսի մասնակցելու համար Թեհրան էին ժամանել, եւ վերադարձին զոհւեցին Թեհրան–Երեւան թիւ 7908 չւերթի (Կասպիան ընկերութեան) ընթացքում՝ Ղազւին քաղաքի մօտակայքում գտնւող Ֆարսիան շրջանի հողագործական օգտագործման յանձնւած տարածքում։
Վերջին շաբաթների ընթացքում իրանահայերը, ինչպէս նաեւ մսուսուլման զոհերի հարազատները բոյկոտի են ենթարկել թէ՛ «Կասպիան» ընկերութիւնը եւ թէ «թոփոլով» մակնիշի ինքնաթիռները։
ՏՐԱՄԱԳԻԾ










Բեթինա Յովսէփեան
Փետրւած Թեւեր
Ակնթարթ տեւեց որ մոխիր դառնայ՝
Րոպէներ առաջ ուրախ կեանքը ձեր,
Այդ չարաբաստիկ դառը վայրկեանը
Ցաւով կըյիշւեն օրեր,տարիներ:
***
Սիրւած ընկերներ,մարմինն երկրային
Շաղախւեց Երկրի չոր անապատին,
Ձեր հոգին բարի,թեթեւ անմեղի
Թռչեց յաւիտեան դէպ Տուն Երկնային:
***
Խոստանում ձեր սուրբ փոշուն ածխացած,
Չթողնել սգակիր մերձակցին՝մենակ,
Որ սարսափահար,լեզւով պապանձւած
Գուժում է բօթ ու վիշտն անակնկալ:
***
Այս երկտողերը,խունկ ու մոմերը,
Պատրւակ է լոկ մեղմելու ցաւը,
Էլ չէք գալ,զուր է նայւացքը դռան,
Լազուր երկնքում ապրէք յաւիտեան...
07.21.2009






ԽՕՍՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ... ,ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ...

Ինպէս արդէն նախապէս յայտնեցինք, երէկ՝ Կիրակի Յուլիի 26 –ին, Թեհրանի Հայոց Թեմական Խորհրդի հրաւէրով, խորհրդակցական հանդիպում տեղի ունեցաւ «Քասփիան» ընկերութեան «Թոփոլով Տու– 154» մակնիշի օդանաւի թիւ 7908 թռիչքի (15 Յուլիս 2009) վթարի զոհերի ընտանիքների հետ։
Հանդիպման նպատակը դատա – իրաւական խորհրդակցութիւնն էր, որպէսզի զոհւածների ընտանիքները աւելի շատ ծանօթանան իրենց իրաւունքների ու դատը հետապնդելու կանոնների ու օրէնքների հետ։
Հանդիպումը ունէր նաեւ կողմնակի հարցեր։
Խօսում էին վթարի վարկածների մասին, զոհւածների ու նրանց ընտանիքների իրաւունքների ու արժանապատւութեան մասին, դատական գործընթացի եւ իրաւական, ժառանգական հարցերի, ապահովագրութեան ու...բազմաթիւ ուրիշ խնդիր
ների մասին։
Նրանց մեծամասնութիւնը համոզւած էր որ միայն նիւթական յատուցում ստանալու ձեւերի համար այստեղ չեն եկել, այլ եկել են իմանալու համար թէ ինչպէ՞ս է վերականգնելու իրենց եւ զոհւած հարազատների իրաւունքներն ու վիրաւորւած արժանապատւութիւնը։Ոմանք Թեհրան – Երեւան չւերթներ իրականացնող ընկերութիւնների մասին խօսում էին Հայաստանի Հանրապետութեան մնայուն եւ լիազօր դեսպան պրն. Գրիգոր Առաքելեանի հետ։
Ոմանք էլ խօսում էին ձեռքից տւած իրենց հարազատների մասին։ Դրանցից էր՝ պրն. Վահիկ Խաչիկեանը, որ երկու զոհ է ունեցել այս տխուր թռիչքի ահաւոր դէպքի ընթացքում։
Խօսում եմ իր հետ.– «Ես Վահիկ (Խաչիկ) Խաչիկեանն եմ, իմ հարազատները՝ Նանա Անթաշեանն ու Էդվարդ Խաչիկ– ը զոհւել են այս ահաւոր աղէտի ընթացքում ու այստեղ եմ եկել իմանալու համար, թէ իմ կորած հարազատների դատն ինչպէ՞ս է լուծւելու եւ իրաւունքները ինչպէ՞ս են վերականգնելու։
«Նաեւ ցանկանում եմ իմանալ, որ այս դէպքը ինչպէ՞ս է պատահել, օդանաւի վար ընկնելու պատճառները ինչե՞ր են եղել, սակայն մինչեւ հիմա որեւէ բացատրութիւն չեմ լսել պատասխանատուների կողմից։»։
Նրանք, ինքը՝ Վահիկը եւ վթարի զոհ գնացած Նանան եւ փոքրիկ Էդվարդը Կանադա են բնակւում եւ մի հարսանէաց հանդէսի մասնակցելու համար էին Թեհրան ժամանել։
Նրանք (Նանա եւ Էդվարդը) հարսանէաց հանդէսին մասնակցելուց յետոյ, դէպքի նախորդ կիրակի օրը մասնակցել էին նաեւ մկրտութեան արարողութեան։
Զոհերը երեք օր յետոյ Հայաստան էին մեկնում երբ պատահեց այդ ցաւալի դէպքը։
Վահիկ Խաչիկեանը ասում է թէ «Այն օրւանից յետոյ մենք խաւարի մէջ ենք ապրում, ոչ մի պատասխան չենք ստացել՝ ոչ մի պատասխանատուից, նոյնիսկ հեռախօսով էլ ոչ ոզ ոչինչ չասաց մեզ»։
Դեռ շատ էին խօսքերը... բաւարարւում ենք այսքանով։ Քանզի ներկայումս ոչին՛չ, եւ ո՛չ ոք չի կարող մխիթարել այս այրւած սրտերին, ու աւելորդ խօսակցութիւնները գուցէ եւ թէժացնեն նրանց ներքուստ վառւող կարօտի կրակի բոցերը... ։








ՁԵՐԴ՝
ՎԱՐԴԱՆ