Wednesday, September 30, 2009

Վարդան Օսկանյան.–

Վարդան Օսկանյան.–

Արեւմուտքը համարում է, որ հայերին լաւութիւն է անում, նրանք էլ դրա դիմաց ԼՂ հարցում պէտք է զիջումների գնան

23:14 / 30.09.2009
Այսօր Վարդան Օսկանեանը իր գլխաւորած «Սիվիլիթաս» կազմակերպութիւնում հերթական քննարկումից յետոյ խօսել է հայ-թուրքական արձանագրութիւններում առկայ նախապայմանների մասին:

«Առաջին նախապայմանը սահմանների ճանաչումն է, որը նշանակում է որ մենք հրաժարւում ենք մեր պատմական իրաւունքներից: Երկրորդը դա պատմաբանների ենթայանձնաժողովն է, որն այն է, ինչ Էրդողանն առաջարկել ու պահանջել էր:
Դա այն յանձնաժողովն է, որը պէտք է քննարկի ցեղասպանութեան հարցը եւ որոշի ցեղասպանութիւն եղել է թէ` ոչ: Այնպէս որ այս երկու նախապայմանները ակնյայտօրէն, սեւը սպիտակի վրայ փաստաթղթում կայ եւ պէտք չէ ենթատեքստը կամ տողատակը նայել»,- ասաց նա ու ընդգծեց. «Երրորդ նախապայմանը` Ղարաբաղի հետ կապւած, ճիշտ է փաստաթղթում չկայ, բայց ակնյայտ է, որ դա էլ կայ փաստաթղթից դուրս:
Էրդողանի յայտարարութիւններից, տարբեր թուրքական շրջանակներից հնչող յայտարարութիւններից դատելով, ակնյայտօրէն այդ կապը կայ եւ կարծում եմ, որ ամենավտանգաւորը հէնց դա է:
Արեւմուտքը համարում է, որ հայ-թուրքական սահմանի բացմանն օգնելով, ոչ թէ թուրքերին, այլ հայերին է լաւութիւն անում: Եւ այդ լաւութիւնն անելուց յետոյ, ակնկալում է, որ դրանից յետոյ հայերն էլ իրենց լաւությունը պէտք է անեն`Ղարաբաղի հարցում համապատասխան զիջումների գնալով»:
Նրա ներկայացմամբ, Սփիւռքում իր հանդիպումներից յետոյ Սերժ Սարգսեանն պէտք է միջնորդներին ասի, որ հայ հասարակութիւնը դէմ է արձանագրութիւններին, քանի որ դրանք չեն բխում մեր շահերից:
«Թող վերաբացւեն բանակցութիւնների փաստաթղթերը, հանգիստ պայմաններում առանց ժամկէտների կարողանանք շատ աւելի ընդունելի փաստաթուղթ մէջտեղ բերել, որը 100 տոկոսով հնարաւոր է եւ դրանից յետոյ շարժւել առաջ»,- նշեց Օսկանեանը:

Դաշնակցութեան
Կարծիքով Սերժ
Սարգսեանը Այլեւս Ոչ
Մի Քաղաքական
Յենարան Չունի


30.09.2009
Ռուզաննա Ստեփանեան
Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը ամբողջութեամբ խարխլեց նախագահ Սերժ Սարգսեանի ունեցած հաւանական յենարանները։ «Ազատութիւն» ռադիոկայանի հետ հարցազրոյցում չորեքշաբթի այսպիսի կարծիք յայտնեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը։
«Նախագահը յայտնւեց մի տեղում, որտեղ այլեւս ոչ մի յենարան չունի. ոչ ազգային ուժեր, ոչ դեմոկրատական ուժեր», - կարծիք յայտնեց Մարգարեանը. - «Այլեւս, իր իշխանութիւնը խախուտ է։ Որքանով դա կը երկարաձգւի՝ ես չգիտեմ»։
Հրանտ Մարգարեանի փոխանցմամբ, վերջերս նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսեանը վստահեցրել է, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցի շուրջ հասարակական քննարկում է տեղի ունենալու։ Մարգարեանի կարծիքով, սակայն, այդպիսի քննարկում չկայ։ Աւելին, արհեստականօրէն ստեղծւում է իշխանութիւնների տեսակէտին համահունչ քարոզչական մթնոլորտ։
«Այն, ինչ որ ծրագրւած է, որ տեղի ունենայ, եւ այն ձեւով, որ տեղի է ունենում, շատ վատ հետեւանքներ է ունենալու առաջին հերթին հէնց իշխանութիւնների համար», - կարծում է Մարգարեանը. - «Իշխանափոխութիւն անպայման տեղի կունենայ, բայց ե՞րբ տեղի կունենայ՝ չգիտեմ»։
ՀՅԴ-ի Բիւրոյի ներկայացուցչի փոխանցմամբ, սակայն, Դաշնակցութեան նպատակը ոչ թէ իշխանափոխութիւնն է, այլ օգոստոսի 31-ին նախաստորագրւած հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւնների վաւերացումը ձախողելը։
Սեպտեմբերի 15-ից Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչները հացադուլ եւ նստացոյց են անցկացնում Հայաստանի արտգործնախարարութեան եւ կառավարութեան շէնքերի առջեւ՝ իրենց բողոքն է արտայայտելով արձանագրութիւնների դէմ։
Կուսակցութիւնը, մասնաւորապէս, անհանգստութիւն է յայտնել արձանագրութիւններում առկայ այն դրոյթների առնչութեամբ, որտեղ խօսւում է երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող սահմանների փոխադարձ ճանաչման ու պատմական փաստաթղթերի ուսումնասիրութեամբ զբաղւող ենթայանձնաժողովի ստեղծման մասին։ ՀՅԴ-ի մեկնաբանմամբ, այս դրոյթները սպառնում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգութեանը, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին։
«Վստահ եմ, որ ժողովուրդը չի հանդուրժելու», - ասում է Մարգարեանը՝ յաւելելով, թէ ժողովրդին համախմբելու նպատակով հոկտեմբերի 9 -ին ՀՅԴ-ն երթ է կազմակերպելու։ Երթը, սկսւելով Հանրապետութեան հրապարակից, շարժւելու է դէպի նախագահի նստավայր, այնտեղից էլ՝ Ծիծեռնակաբերդ: Ծիծեռնակաբերդում տեղի է ունենալու մեծ հանրահաւաք:
Հրանտ Մարգարեանի համոզմամբ, նոյնիսկ եթէ նախագահը չլսի ժողովրդի ձայնը ու ստորագրի այդ արձանագրութիւնները, դա չի նշանակում, որ ամէն ինչ վերջացած է. - «Ստորագրելով ամէն ինչ չի վերջանում։ Ժողովուրդը ոտքի կը կանգնի, իրենք կպարտաւորւեն մի կողմ քաշւել»։

Անյարկի Պարտաւորութիւններ Լեռնային Ղարաբաղի Հիմնախնդրում
Արա Պապեան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
Իշխանութիւնն ու իշխանամերձ շրջանակներն անընդհատ պնդում են, որ զոյգ չարաբաստիկ արձանագրութիւնների մէջ ոչինչ չկայ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մասին: Իրականութեան մէջ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շահերն են այնտեղ շոշափւում, այլեւ Հայաստանի Հանրապետութիւնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան առնչութեամբ ստանձնում է ուղղակի պարտաւորութիւն:
Եկէք մասնագիտական հայեացքով վերլուծութեան ենթարկենք Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութեան ընդամէնը մէկ պարբերութիւն եւ բացայայտենք ճշմարտութիւնը:
Նշեալ արձանագրութեան երրորդ կէտը, ըստ Հայաստանի արտգործնախարարութեան թարգմանութեան ամրագրում է հետեւեալը.Վերահաստատելով հաւասարութեան, ինքնիշխանութեան, այլ պետութիւնների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան սկզբունքները յարգելու իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտաւորութիւնները:
Անգլերէն բնագիրը հետեւալն է.Reconfirming their commitment, in their bilateral and international relations, to respect and ensure respect for the principles equality, sovereignty, non intervention in internal affairs of other states, territorial integrity and inviolability of frontiers.
Հայաստանի Հանրապետութեան արտգործնախարարութեան ներկայացրած թարգմանութեան եւ անգլերէն բնագրի մէջ կայ չորս էական տարբերութիւն, որոնք ոչ միայն աղճատել են բուն միտքը, այլեւ էականօրէն թիւր կերպով են ներկայացրել Հայաստանի Հանրապետութեան ստանձնելիք պարտաւորութիւնը:
Նախ ճիշտ թարգմանութիւնը, ապա եւ մեկնաբանութիւնը.Վերահաստատելով իրենց երկկողմ եւ միջազգային յարաբերութիւններում իրաւահաւասարութեան, ինքնիշխանութեան, այլ պետութիւնների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան սկզբունքները յարգելու եւ յարգանքն ապահովելու պարտաւորութիւնը,

Ահմադ Դավութօղլու.
«Սահմանի բացումն ու արձանագրութիւնների ստորագրումը միասին պէտք է դիտարկել»
17:35 / 30.09.2009
Թուրքիայի արտգործնախարար Ահմադ Դավութօղլուն կազմակերպւած մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է, որ Հայաստանի հետ նախաստորագրւած արձանագրութիւնները կստորագրւէն Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղից առաջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber7 կայքէջը։
Թուրքիայի արտգործնախարարը լրագրողների այն հարցին, թէ հնարաւո՞ր է սահմանի բացումը մէկ օրով ֆուտբոլային խաղից առաջ, Դավութօղլուն պատասխանել է, որ Հայաստանի հետ արձանագրութիւնները մէկ ամբողջութիւն են եւ սահմանի բացումը այդ գործընթացում պէտք է դիտարկել։
Դավութօղլուն անդրադարձել է նաեւ Բուրսայում տեղի ունեցած Բուրսասփոր-Դիարբեքիրսփոր թիմերի հանդիպմանը ծագած անախորժութիւններին եւ ասել. «Ֆուտբոլային խաղերը եղբայրական եւ յարգանքի շրջանակներում տեղի ունեցող մրցախաղեր են եւ Բուրսայում տեղի ունենալիք Թուրքիա-Հայաստան խաղի հետ կապւած որեւէ անհանգստութիւն չունենք»։
Անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ հանած թուրք լրագրողների Ղարաբաղ այցելութեանը, Դավութօղլուն նշել է, թե Թուրքիայի հանրապետութեան քաղաքացու անձնագրում յայտնւած Ղարաբաղի մուտքի թոյլտւութիւնը օրէնքից դուրս է, սակայն Թուրքիայում լրատւական գործունէութիւնը չի կարող
սահմանափակւել։

ԴԵՌ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ ՉՍՏՈՐԱԳՐՆԾ՝

Թուրքական Նոր Դպրոցական Քարտէզներում Հայաստանը Ամբողջութեամբ Ներառւած է Թուրքիայի Կազմում



15:50 / 30.09.2009
Թուրքական դպրոցական նոր դասագրքերի քարտէզում Հայաստանը ներառւած է Թուրքիայի կազմում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Ekolay կայքէջը եւ ներկայացնում այդ քարտէզը։
Ստամբուլի բոլոր դպրոցներին բաժանւած դասագրքերի հետ տրւել են կրթական CD-ներ, որոնց մէջ տեղադրւած քարտէզում յայտնւել են մի շարք աղաղակող սխալներ։ Այդ սկաւառակի մէջ յայտնւած քարտէզում Հայաստանը, Հիւսիսային Իրաքը, (Մոսուլ, Քիրքուք)Արեւմտեան Թրակիան (Բուլղարիայի մի մասը), Հարաւային Կիպրոսի Յունական մասը, Վրաստանի մի մասը՝ ներառեալ Բաթումը, ինչպէս նաեւ Նախիջեւանը նշւած են Թուրքիայի կազմում։
Դասագրքերում կան նաեւ այլ սխալներ։ Օրինակ՝ Թուրքիայի ազգային տօների ցանկում չի նշւած թուրքերի համար շատ կարեւոր՝ Յաղթանակի օրը։
Դասագրքերի եւ տեսասկաւառակների յանձնումը դպրոցներին տեղի է ունեցել յատուկ արարողութեամբ։
Այս խնդրի կապակցութեամբ Ստամբուլի Ազգային կրթութեան վարչութեան պետը յայտնել է իր ափսոսանքը։ Նա նշել է, որ դա մեծ սխալմունք է։

«ԻՆՉՈ՞Ւ ԷՔ ՄԵԶ ԶՐԿՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ»


«Այսօր նոյնիսկ Էրդողանն է իրեն իրաւունք վերապահում խօսել մեր սփիւռքի մասին: Նոյնը կրկնում են նաեւ մեր որոշ հայրենակիցները՝ ասելով, թէ Ցեղասպանութիւնը սփիւռքի խնդիրն է...


73-ամեայ իրանահայ Մինաս Հայրապետեանը վերջին տարիներին աւելի յաճախ է լինում Երեւանում: Որպէս Հայ նա կարծում է, Հայաստանը նաեւ իր հայրենիքն է եւ ինքն է այստեղ իրաւունքներ ունի:
Հայ-թուրքական արձանագրութիւնների, եւ ընդհանրապէս հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ հնչող տեսակէտներում իրանահայը բազմաթիւ վիրաւորական տարրեր է տեսնում: «Այսօր նոյնիսկ Էրդողանն է իրեն իրաւունք վերապահում խօսել մեր սփիւռքի մասին:
Նոյնը կրկնում են նաեւ մեր որոշ հայրենակիցներ' ասելով, թէ Ցեղասպանութիւնը սփիւռքի խնդիրն է: Հայրենիքովս եմ երդւում, այսօր հայ-թուրքական սահմանը բացւելու դէպքում՝ վտանգի է ենթարկւելու մեր ողջ ժողովուրդը»,- այսօր «Ա1+»-ին ասաց Մինաս Հայրապետեանը:
73-ամեայ իրանահայը չի կիսում այն տեսակէտը, թէ այսօրւայ Թուրքիան Օսմանեան Թուրքիայի իրաւայաջորդը չէ, պատասխանատւութիւն չի կրում 1915թ. ցեղասպանութեան համար. «Ես զարմանում եմ, թէ մարդիկ, ինչպէս են կարող մօռանալ ոչ վաղ անցեալը: Մեզ կոտորել են օրը ցերեկով' խաղաղ պայմաններում: Այսօր ինչպէս կարելի է վստահել Թուրքիային:
Այն պետութիւնները, որոնք այսօր մեզ կոչ են անում յարաբերութիւններ զարգացնել Թուրքիայի հետ, ինչպէս կը վարւէին նրանք մեր փոխարէն, եթէ աչքի առաջ ցեղասպանութիւն ունենային: Ես դէմ եմ սահմանի բացմանը: Մենք մեր ոչնչացման սահմանն ենք բացելու: Լեռնային Ղարաբաղն են դրել այդ յարաբերութիւններում, հողեր տալուց են խօսում, թիզ հողից են խօսում, իսկ մեր երկիրը սանտիմետրի վրայ է մնացել»:
Նրան վիրաւորում են նաեւ այն տեսակէտները, թէ սփիւռքը Հայաստանին այլեւս տալու բան չունի. «Իմ միակ դստերս աւարտել է Երեւանի Կոմիտասի անւան կոնսերվատորիան: Ես ամբողջ կեանքում Իրանում աշխատել եմ նաւթարդիւնաբերութիւնում: Այսօր թոշակառու եմ եւ իմ թոշակը ես ծախսում եմ Հայաստանում: Սա նաեւ մեր սփիւռքահայերիս հայրենիքն է: Ինչու էք մեզ զրկում հայրենիքից»
«Ա+1»

Հայաստանի Ազգային Ժողովի Նախագահը Այսօր Կը Հանդիպի Նախագահ Ահմադինէժադին

Շարունակւում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանի պաշտօնական այցը Իրանի Իսլամական Հանրապետութիւն:
ԱԺ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը տարածել է հաղորդագրութիւն այցի վերաբերեալ:
Երէկ կէսօրին, Թեհրանի ՙՄեհրաբադ՚ օդանաւակայանում ՀՀ ԱԺ նախագահի գլխաւորած պատւիրակութեանը դիմաւորեց ԻԻՀ Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Սէյէդ Մոհամմադ Հասան Աբութորաբիֆարդը, ում հետ պրն. Աբրահամեանը կարճատև զրոյց ունեցաւ օդանաւակայանի պատւոյ հիւրերի սրահում:
Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահի գլխաւորած պատւիրակութիւնը մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարան, որտեղ և տեղի ունեցաւ պրն. Աբրահամեանի և ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հանդիպումը: Ողջունելով ՀՀ ԱԺ պատւիրակութեանը՝ ԻԻՀ խորհրդարանի նախագահն իր վստահութիւնը յայտնեց, որ դարերի և հազարամեակների պատմութիւն ունեցող հայ-իրանական բարեկամութիւնն ի դէմս երկու երկրների ղեկավարութեան այսօր գտել է այդ յարաբերութիւնների արժանի ու հաւատարիմ ջատագովների:
Նա նաև յոյս յայտնեց, որ այդ ամուր պատմական հիմքը թոյլ է տալիս այսօր զարգացնել երկկողմ յարաբերութիւնները բոլոր բնագաւառներում' ներառեալ քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային ոլորտները:
Շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար՝ ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը համաձայնեց երկկողմ յարաբերութիւնների ԻԻՀ խորհրդարանի նախագահի գնահատականի հետ: Նա վերահաստատեց պրն. Լարիջանիին Հայաստան այցելելու իր հրաւէրը և յոյս յայտնեց, որ մօտ ժամանակներս կը հիւրընկալի Երևանում իր իրանցի գործընկերոջը:
Հանդիպման ընթացքում Աբրահամեանը և Լարիջանին քննարկեցին վերջերս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի ԻԻՀ կատարած պաշտօնական այցի ընթացքում երկու երկրների Նախագահների միջև ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները և նրանց նախանշած ծրագրերի իրականացման հարցերը՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով Հայաստանն ու Իրանը միմեանց կապող նոր երկաթուղու նախագծին:
Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-իրանական ամուր ու բարեկամական յարաբերութիւնները բխում են երկու երկրների երկարաժամկէտ ռազմավարական շահերից: Այդ համատեքստում նրանք քննարկեցին տարածաշրջանի ռազմավարական իրավիճակը:
Իր գործընկերօջ խնդրանքով՝ պրն. Աբրահամեանը պրն. Լարիջանիին ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը Արցախի հիմնահարցի կարգաւորման բանակցութիւններում, ինչպէս նաև հայ-թուրքական յարաբերութիւնները կանոնակարգելու գործընթացում վերջին զարգացումները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև պայմանաւորւածութիւն ձեռք բերեցին խորացնել ՀՀ և ԻԻՀ միջխորհրդարանական համագործակցութիւնը:
Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի գլխաւորած պատւիրակութիւնն այցելեց ԻԻՀ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհուրդ, որտեղ հանդիպում ունեցաւ ԻԻՀ Ազգային Անվտանգութեան Գերագոյն Խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀՀ ԱԱԳԽ քարտուղարը պրն. Աբրահամեանին ներկայացրեց ՀՀ Անվտանգութեան խորհրդի հետ համագործակցութեան ծրագրերը: Ապա զրուցակիցները ձեռնամուխ եղան տարածաշրջանային անվտանգութեան խնդիրների քննարկմանը:
Նոյն օրը երեկոյեան ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի գլխաւորած պատւիրակութիւնն այցելեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութիւն, ուր հանդիպում ունեցաւ Թեհրանում աշխատող Հայ դիւանագէտների հետ:
Այսօր տեղի կունենայ ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի հանդիպումը ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինէժադի հետ:

Սենատոր Ռիչարդ Լուգարը յոյս ունի, որ հայ-թուրքական ենթայանձնաժողովը «կը ցրի տարաձայնութիւնները 1915թ. դէպքերի կապակցութեամբ»


Ուղեղի մոխրագոյն բջիջները մաշւած Սենատորը, որ 20–րդ դարի առաջին Ցեղասպանութիւնը անամօթաբար «միջադէպ» է անւանում, Ցեղասպանութեան հարցն ընդմիշտ վերացնելու համար տրամաբանում է որ՝ «1915թ. միջադէպերի շուրջ քննարկումները ազդում են ԱՄՆ քաղաքականութեան վրայ եւ գործնականում ամէն տարի ծառանում ԱՄՆ Կոնգրէսի առջեւ»,...


17:15 / 29.09.2009
Արձանագրութիւնները, որ պիտի ստորագրեն Հայաստանն ու Թուրքիան, «պատմական» են երկու պետութիւնների համար: Այդ մասին Անատոլիական գործակալութեանը յայտնել է Ինդիանա նահանգից նահանգապետ, Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Ռիչարդ Լուգարը: Նա նշել է, որ գաղտնի բանակցութիւնները Երեւանի եւ Անկարայի միջեւ շարունակւում էին երկար տարիներ:
«Ես յոյսով եմ, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման ճանապարհին որեւէ խոչընդոտ չի լինի»,- ասել է Լուգարը՝ յոյս յայտնելով, որ "ենթայանձնաժողովը, որ ստեղծելու են երկու երկրները, «կը ցրի տարաձայնութիւնները 1915թ. դէպքերի կապակցութեամբ»: «1915թ. միջադէպերի շուրջ քննարկումները ազդում են ԱՄՆ քաղաքականութեան վրայ եւ գործնականում ամէն տարի ծառանում ԱՄՆ Կոնգրէսի առջեւ»,- նշել է ազդեցիկ սենատորը՝ յաւելելով. «դա անառողջ բան է մեզ համար եւ Թուրքիայի ու Հայաստանի հետ մեր յարաբերութիւնների համար»:
NEWS.am

ՎԱՐԴԱՆ Ուղեղի մոխրագոյն բջիջները մաշւած Սենատորը, որ 20–րդ դարի առաջին Ցեղասպանութիւնը անամօթաբար «միջադէպ» է անւանում, Ցեղասպանութեան հարցն ընդմիշտ վերացնելու համար տրամաբանում է որ՝ «1915թ. միջադէպերի շուրջ քննարկումները ազդում են ԱՄՆ քաղաքականութեան վրայ եւ գործնականում ամէն տարի ծառանում ԱՄՆ Կոնգրէսի առջեւ»,...

«Ստորագրւելիք արձանագրութիւնների մի շարք դրոյթներ, Հայաստանի եւ հայութեան համար անբարենպաստ նախապայմաններ են պարունակում»։

Իշխող կուսակցութեան որոշ անդամներ «մտահոգւած են» Հայ-թուրքական կարգաւորման գործընթացով



29.09.2009
Անուշ Մարտիրոսեան
Հանրապետական կուսակցութիւնում կան մարդիկ, ովքեր մտահոգութիւններ ունեն հայ-թուրքական կարգաւորման գործընթացի վերաբերեալ։
«Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում երեքշաբթի օրը այսպիսի յայտարարութիւն արեց Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցութեան խորհրդի անդամ Սամւէլ Նիկոեանը։Նախագահ Սերժ Սարգսեանի մասնակցութեամբ երէկ ուշ երեկոյեան Հանրապետական կուսակցութեան կենտրոնական գրասենեակում տեղի են ունեցել ՀՀԿ-ի գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որոնք շարունակւել են մի քանի ժամ։ Հանրապետականի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբեանի տեղեկացմամբ, նիստերը հրաւիրել էր կուսակցութեան գործադիր մարմինը։ Քննարկումները նւիրւած են եղել հայ-թուրքական կարգաւորման գործընթացին։
«Բոլոր տեսակի հարցեր էլ տրւել են։ Ե՛ւ մտահոգութիւն արտայայտող, ե՛ւ պարզաբանման նպատակներ արտայայտող, ե՛ւ ինչ-որ խնդիրներ հիմնաւորող», - «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի խորհրդի անդամ Սամւէլ Նիկոյեանը։
«Ես չեմ կարծում, որ ամբողջութեամբ Հանրապետական կուսակցութիւնը, որը ունի 150 հազար անդամ, կարող է մանրամասնօրէն տիրապետել այս արձանագրութիւններին եւ ամբողջութեամբ՝ 150 հազարով, ողջունել դա», - յայտարարեց Նիկոյեանը. - «Ի հարկէ, կան մարդիկ, որոնք ունեն մտահոգութիւններ։ Եւ այդ մտահոգութիւնն ունեն բոլորը, այդ թւում՝ նաեւ ես»։
Հոկտեմբերի 17-ին Հայաստանեան քաղաքական կուսակցութիւնների նախագահների հետ քննարկմանը Հանրապետական կուսակցութեան առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը նոյնպէս մտահոգութիւններ էր հնչեցրել հայ-թուրքական կարգաւորման գործընթացի առնչութեամբ։
«Անշուշտ ես էլ եմ տեսնում ռիսկեր, ես էլ ունեմ մտահոգութիւններ: Բայց որպէսզի մեր մտահոգութիւնները համադրելի լինեն, որպէսզի մենք ճիշտ գնահատենք ռիսկերը ու հասկանանք, որ անելիք ունենք, մենք պէտք է կարողանանք նոյն հարթութեան մէջ բերել մեր բոլոր դիտարկումները», - ասել էր Սերժ Սարգսեանը։
Հանրապետական կուսակցութեան փոխնախագահ Ռազմի Զոհրաբեանը, սակայն, պնդում է, որ նախագահը «վճռականօրէն է տրամադրւած» արձանագրութիւնները ստորագրելու հարցում։
Կիրակի օրը Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Էրդողանը յայտարարել էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հայ-թուրքական նախաստորագրւած երկու արձանագրութիւնները կստորագրեն հոկտեմբերի 10-ին կամ 11-ին։
«Բնականաբար, մենք գնալու ենք դրա ստորագրմանը։ Ես չեմ ասում, որ Էրդողանը մեր տեղն էլ է որոշել։ Մեր ցանկութիւնն է գնալ ստորագրելու, եթէ չկան այդ նախապայմանները», - հաւաստեց Զոհրաբեանը։
Հայաստանյան մի շարք քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպութիւններ, այդ թւում՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Հայ ազգային կոնգրէսը, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամը, կարծիքներ են հնչեցրել, որ ստորագրւելիք արձանագրութիւնների մի շարք դրոյթներ Հայաստանի եւ հայութեան համար անբարենպաստ նախապայմաններ են պարունակում։
Հայ-թուրքական կարգաւորման գործընթացի քննադատները, մասնաւորապէս, մատնանշում են արձանագրութիւնների այն դրոյթները, որտեղ խօսւում է երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող սահմանների փոխադարձ ճանաչման, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան սկզբունքների վերահաստատման, պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրութեամբ զբաղւող ենթայանձնաժողովի ստեղծման մասին՝ որպէս Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման դէմ ուղղւած նախապայմանների թելադրում հայկական կողմին։
«Ընդհանրապէս, կարելի է ցանկացած անշառ տեքստ մեկնաբանել, որ այդ տողատակում հասկանում ենք այսպէս. ասում ենք տանձ, հասկանում ենք խնձոր», - դժգոհեց Հանրապետականի փոխնախագահը՝ ընդգծելով, որ խնդրոյ առարկայ արձանագրութիւններում որեւէ նախապայմանի մասին ձեւակերպում չկայ։

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՒԱԾ ԱՅՍՕՐՒԱՅ՝ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ 30– Ի ՕՐԱԹԵՐԹԵՐԸ
(Դիտել պարսկերէն բաժնում)

Թեհրանի Ազգագրական Երգի Համոյթը Հայկական Երգեր է Կատարել Իսպանական Փառատօնում


14:32 / 29.09.2009
Թեհրանի ազգագրական երգի համոյթը ոսկէ մեդալի է արժանացել Իսպանիայում կայացած ժողովրդական երգերի 11-րդ միջազգային փառատօնում՝ ի թիւս այլ երգերի կատարելով նաեւ հայկական ստեղծագործութիւններ:
Իրանական այդ համոյթը միակն էր սեպտեմբերի 23-26-ը կայացած փառատօնում, որ չէր ներկայացնում եւրոպական որեւէ երկիր: Փառատօնն անց էր կացւում Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի տարբեր վայրերում, նաեւ բաց երկնքի տակ եւ Santa Maria Del Pilar եկեղեցում: Նշենք, որ աւելի վաղ այդ երգչախումբը երկու մեդալի էր արժանացել Հարաւային Կօրէայում կայացած փառատօնում:


NEWS.am

ՅՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ ԵՒ ՋԱԼԻԼԻ–Ի ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

(ԴԻՏԵԼ ՊԱՐՍԿԵՐԷՆ ԲԱԺՆՈՒՄ)


Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի թարգմանիչը ահազանգել է Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցութիւնը ահաբեկչութեանը


18:52 / 29.09.2009


Ամերիկեան հեղինակաւոր The American Conservative ամսագիրը տպագրել է Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի թարգմանիչ՝ Սիբէլ Էդմոնդսի թուրքերէնից եւ պարսկերէնից թարգմանւած խօսքերը, թէ «մի քանի Բէն Լադեններ իրենց ինքնաթիռներով ուղեւորւել են Ադրբեջան եւ Տաջիկստան»։
Նրա խօսքերով, «Բէն Լադենների» հետ աշխատել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը։ «Ադրբեջանից նրանցից ոմանք ուղեւորւել են Չեչնիա, ոմանք էլ Բոսնիա»։ Ամբողջ այս գործընթացը մենք ենք ղեկավարել՝ պակիստանցիների եւ սաուդցիների մասնակցութեամբ",- ասել է Սիբէլ Էդմոնդսը։
Էդմոնդսը հետաքննութիւնների դաշնային բիւրոյում սկսել է աշխատել Նիւ Եորքում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչութիւնից հինգ օր յետոյ։ Նրա խնդիրրը եղել է թարգմանել եւ գաղտնազերծել թուրքական յատուկ ծառայութիւնների՝ ամերիկացի կոնտակտայինների հետ ձայնագրութիւնները։ Նա աշխատանքից հեռացւել է 2002թ., երբ յայտարարել է, որ իր բաժանմունքի թարգմանիչներից մէկին կասկածում է ամերիկացի կոնգրէսմեներին կաշառող, թմրաբիզնեսով, զէնքի ապօրինի վաճառքով, փողերի լւացմամբ զբաղւող թուրքական մի կազմակերպութեան անդամ լինելու մէջ։ Մինչ այժմ, սակայն, ոչ ոք չի ժխտել նրա կասկածները…



NEWS.am

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԹԵՀՐԱՆՈՒՄ

مهندس گئورگ وارطان در گفتگو با فارس خبر داد:

ديدار هيئت پارلماني ارمنستان با احمدي‌نژاد و جليلي
خبرگزاري فارس: رئيس پارلماني دوستي ايران و ارمنستان گفت كه هيئت پارلماني ارمنستان با رئيس جمهور و
دبير شوراي عالي امنيت ملي ديدار خواهند داشت
.


(Դիտել պարսկերէն Բաժնում)


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԻՍՆԱ–ԻՑ)






ԵՂԲԱՅՐ ԹՈՒՐՔԻԱՆՙ ԵՂԲԱՅՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ


Ըստ թուրքական «Միլլիեթ» օրաթերթի` Թուրքիայի Արտաքին Գործոց Նախարարութիւնը պատասխանել է Ադրբեջանի բողոքի նոտային, որ Բաքուն արել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտգործնախարար Գէորգի Պետրոսեանից թուրքական NTV հեռուստաընկերութեան լրագրողների վերցրած հարցազրոյցի առիթով. «Մեր լրագրողների պահւածքը կապ չունի Թուրքիայի քաղաքականութեան հետ:

Յուսով ենք, որ եղբայրական Ադրբեջանի իշխանութիւնները մեր լրագրողների լրատւական գործունեութիւնը կը գնահատեն մամուլի ազատութեան սկզբունքի շրջանակներում», հանգստացրել են եղբայր Բաքւին Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանում:
«ԱԶԳ»

ԿԱՅԱՑԱՒ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԻ ԵՒ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հրատարակւած է Սեպտեմբեր 29, 2009



Սեպտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը իր ելոյթով հանդէս եկաւ Միաւորւած ազգերի կազմակերպութեան Գլխաւոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում: Իր ելոյթում Հայաստանի արտգործնախարարն անդրադարձաւ մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծմա՞ն վերաբերեալ Հայաստանի մօտեցումներին:
Նա ներկայացրեց արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացը եւ հայկական կողմի մօտեցումները: Միջազգային ամենահեղինակաւոր ամբիոնից Էդւարդ Նալբանդեանը խօսեց Հայաստանի Նախագահի նախաձեռնութեամբ սկսւած հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի մասին:
Նոյն օրը Նալբանդեանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ինչն այս տարի Հայաստանի եւ Միացեալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր: Ողջունելով Հայաստանի արտոգործնախարարին` ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ Միացեալ Նահանգները Հայաստանի գործընկերն է թէ ժողովրդավարական բարեփոխումների, թէ տնտեսական զարգացման բնագաւառներում:
Տիկին Քլինթոնի բնորոշմամբ Հայ-ամերիկեան յարաբերութիւնները համապարփակ, ընդգրկուն եւ խոր բնոյթ ունեն: Պետքարտուղար Քլինթոնը ամերիկեան վարչակազմի անունից պատրաստակամութիւն յայտնեց շարունակելու համակողմանի համագործակցութիւնը Հայաստանի Նախագահի, կառավարութեան եւ արտգործնախարարի հետ: Անդրադառնալով Հայ-թուրքական յարաբերութիւններին, Հիլարի Քլինթոնը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը Թուրքիայի հետ յարաբերութիւնները «կարգաւորելու» ուղղութեամբ եւ վերահաստատեց ԱՄՆ-ի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը պէտք է լինի առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկէտներում:
Էդւարդ Նալբանդեանը, գոհունակութիւն յայտնելով հայ-ամերիկեան բարձր մակարդակի կանոնաւոր շփումների կապակցութեամբ, ընդգծեց, որ Հայաստանը կարեւորելով Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնների առաւել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերութեան զարգացմանն ու խորացմանը և համագործակցութեան ընդլայնմանը:
Նախարար Նալբանդեանը շնորհակալութիւն յայտնեց Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին ԱՄՆ աջակցութեան համար: Արցախեան հիմնախնդրի քննարկման ժամանակ Էդւարդ Նալբանդեանը կարեւրոեց ԱՄՆ-ի` որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարութիւնը հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղւած բանակցային գործընթացում:
Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի շուրջ:

Հիլլարի Քլինթոնը մտահոգւած է Հայերի «ազգայնական» պահանջներից եւ թուրքերի «ղարաբաղեան» նախապայմաններից


18:12 / 29.09.2009
Ինչպէս հաղորդում է հեղինակաւոր The New York Times թերթը՝ յղում անելով Reuters գործակալութեանը, ամերիկեան մի բարձրաստիճան պաշտօնեայ յայտարարել է, թէ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը չէր ուզի, որ Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման նպատակով նախաստորագրւած արձանագրութիւնները կասեցւեն Հայաստանի «ազգայնական» պահանջներով՝ կապւած 1915թ. դէպքերը որպէս Ցեղասպանութիւն գնահատելու փաստի հետ, կամ թուրքական կողմի պահանջներով՝ պայմանաւորւած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետ։
Յիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին եւ Թուրքիային կոչ է արել յարաբերութիւնների կարգաւորման խոստումը կատարել խելամիտ ժամկէտներում։ Նա յայտարարել է, որ Վաշինգտոնը «հաստատապէս աջակցում է» Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը եւ հաւատարիմ է մնում գործընթացին աջակցելու գաղափարին։
Քլինթոնը մտադիր է ներկայ գտնւել Ցիւրիխում Հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրմանը։ Համաձայն NZZ online պարբերականի՝ արարողութիւնը կը կայանա՞յ հոկտեմբերի 10-ին։
Այդ օրը Շւէյցարիա կը ժամանեն Հայաստանին եւ Թուրքիայի արտգործնախարարները։ Քլինթոնի այցը դեռ հաստատւած չէ, սակայն հիւրանոցային համարները նախապէս պատւիրւած են։


NEWS.am

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.–
«Հայ-թուրքական Արձանագրութիւններն Առանց Փոփոխութիւնների Չպիտի Ստորագրւէն Հայաստանի Կողմից»



28.09.2009 15:15
Երեւան (Երկիր) -Հ. Յ. Դաշնակցութեան մօտեցումն այն է, որ հայ-թուրքական արձանագրութիւններն առանց փոփոխութիւնների չպէտք է ստորագրւէն Հայաստանի կողմից։ Իսկ եթէ ստորագրւէն` խորհրդարան չպէտք է ներկայացւեն, որովհետեւ օրէնսդրութիւնը դա չի պահանջում, որովհետեւ գործադիրը պատասխանատւութիւնը պէտք է վերցնի իր վրայ եւ հնարաւորութիւն թողնի, որ սխալները սրբագրւեն:

Այդ մասին սեպտեմբերի 26-ին «Ազդակ» ակումբում ասել է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրո Մանոյեանը:
Նա նաեւ մտահոգութիւն է յայտնել, որ արձանագրութիւնների վերաբերեալ քննարկումների համար նախատեսւած ժամանակահատւածը չի ծառայում նպատակին, քանի որ իշխանութիւնները ստեղծել են այնպիսի միջավայր, որ լրատւամիջոցները չեն արձագանքում վտանգներին:
Դարձեալ խօսելով արձանագրութիւններում առկայ թուրքական նախապայմանների մասին Կիրօ Մանոյեանը ասել է. «Կարսի պայմանագրի վերահաստատման նախապայմանն այս արձանագրութիւններում արւած է այն պարբերութեամբ, որտեղ ասւում է, որ կողմերը փոխադարձ ճանաչում են գոյութիւն ունեցող սահմանները, որոնք, իրաւական սահմանները չեն, ինչն էլ շատ լաւ հասկանում է Թուրքիան: Երկրորդ նախապայմանը ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից հետ կանգնելն է, որն էլ բաւարարւում է պատմական հարթութեան վրայ հիմնւող յանձնաժողովի ստեղծումով։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ապա, ճիշտ է արձանագրութիւններում այն ուղղակիօրէն չկայ, սակայն ակնարկը կայ գործընթացում, ինչի մասին վկայում են նաեւ Թուրքիայի իշխանութիւնների յայտարարութիւնները։ Այն հանգամանքը, որ փաստաթղթերը պէտք է վաւերացւեն խորհրդարանների կողմից, նշանակում է, որ Թուրքիան կարող է անվերջ հարցը ձգձգել մինչեւ Ղարաբաղի հարցն ի նպաստ իրեն չկարգաւորւի»,- յայտարարել է դաշնակցական գործիչը։

Էդւարդ Նալբանդեան. «Եթէ ինքնորոշման իրաւունքը ստորադասւէր, ՄԱԿ֊ ում կը լինէր ընդամէնը 52 պետութիւն»


Բառ Մեկնութիւն= Հայաստանի Արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան բառարանում՝ Դաւաճանութիւնը համազօր է՝ խիզախութեան եւ խոհեմութեան հետ...

Աւելի մտածւած ու խոհեմ եւ քաղաքական յստակ դիրքորոշումներով ճառ էր սպասւում Հայաստանի արտգործնախարարից, մանաւանդ այսպիսի ճգնաժամային ժամանակաշրջանում, որի հեղինակը՝ հէնց ինքը իշխանութիւնն էր։

Էդւարդ Նալբանդեանը ելոյթ է ունենում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում, Նիւ Եորք, 28 սեպտեմբերի,
2009,29.09.2009


Հեղինէ Բունիաթեան
Երկուշաբթի ուշ երեկոյեան ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում ելոյթ ունեցաւ Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը: Շուրջ տասը րոպէ շարունակւած ելոյթի ընթացքում նախարարը անդրադարձաւ արտաքին քաղաքականութեան երկու հիմնական խնդիրներին` Ղարաբաղեան հակամարտութեանը եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը:

«Ադրբեջանը միջազգային ասպարէզում շարունակաբար աղաւաղում է Ղարաբաղեան խնդրի էութիւնը», - յայտարարեց Նալբանդեանը` յիշատակելով նոյն ամբիոնից երկու օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարի հնչեցրած ելոյթը, որտեղ Էլմար Մամեդեարովը մեղադրել էր Հայաստանին ագրեսիայի եւ միջազգային իրաւունքի սկզբունքները անտեսելու մէջ:
«Միջազգային հանրութիւնը յիշում է Ադրբեջանի կողմից իրականացւած բացայայտ ագրեսիան, լայնածաւալ ռազմական գործողութիւններն ու պատերազմը Լեռնային Ղարաբաղի դէմ` նաեւ ահաբեկչական կազմակերպութիւնների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների մասնակցութեամբ, ինչի արդիւնքում զոհ գնացին տասնեակ հազարաւոր անմեղ մարդիկ», - յայտարարեց Էդւարդ Նալբանդեանը:
Արտգործնախարարը ընդգծեց, թէ պաշտօնական Երեւանի համոզմամբ` հակամարտութեան կարգաւորման համար լուրջ հիմք կայ, եթէ կողմերը հաւատարիմ մնան խնդրի խաղաղ, բանակցային կարգաւորմանը` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկած Մադրիդեան սկզբունքների հիման վրայ:
Նշելով, որ բանակցային սեղանին առկայ սկզբունքների հիմքում ընկած են միջազգային իրաւունքի նորմերն ու սկզբունքները, Նալբանդեանը ընդգծեց. - «Ուժի չգործադրման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքները հաւասարապէս կենսունակ են:
Ոմանք երկար ժամանակ փորձում էին նւազեցնել ազգերի ինքնորոշման կարեւորութիւնը միջազգային իրաւունքի համակարգում` որպէս երկրորդական սկզբունք` ստորադասելով այն տարածքային ամբողջականութեանը: Ես պէտք է հիասթափեցնեմ երկակի չափանիշների պաշտպաններին. ինքնորոշման իրաւունքը միջազգային իրաւունքի անքակտելի դրոյթներից մէկն է, դա է իւրաքանչիւր ժողովրդի ազատութիւնը` որոշել իր ճակատագիրն ու ապագան եւ պաշտպանել իր հաւաքական իրաւունքները, երբ դրանք վտանգւած են: Եթէ ինքնորոշման իրաւունքը ստորադասւէր տարածքային ամբողջականութեանը, ՄԱԿ֊ ում կլինէր ընդամէնը 52 անդամ պետութիւն` ներկայիս 192-ի փոխարէն»:
Անդրադառնալով Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը` արտգործնախարարը նախ ներկայացրեց Հարաւային Կովկասում տիրող իրավիճակը, որտեղ, իր իսկ բնորոշմամբ, փակ սահմանները եւ խզւած յարաբերութիւնները սովորական երեւույթ են դարձել: «Այդուամենայնիւ, խիզախ քայլը եւ խիզախ արձագանքը խոստանում են բարելաւել իրավիճակը», - յայտարարեց Նալբանդեանը:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը, որ սկսւեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի նախաձեռնութեամբ, խոստանում է արդիւնքներ տալ` չնայած բոլոր դժւարութիւններին: Անցած տարւայ ընթացքում Շւէյցարիայի միջնորդների եւ այլ միջազգային գործընկերների աջակցութեամբ մենք առաջընթաց արձանագրեցինք Եւրոպայի վերջին փակ սահմաններից մէկը բացելու եւ մեր յարաբերութիւնները առանց որեւէ նախապայմանի կարգաւորելու ուղղութեամբ:
Մենք ուզում ենք վստահ լինել, որ անհրաժեշտ քաղաքական կամքը կարող է ի վերջոյ ետեւում թողնել անցեալի մտածողութիւնը, եւ մենք յոյս ունենք, որ խոհեմութիւնը եւ խիզախութիւնը կը գերակայէն վերջին վճռական քայլերը կատարելիս», - ՄԱԿ-ի ամբիոնից ասաց Հայաստանի արտգործնախարարը:
***
Աւելի մտածւած ու խոհեմ, եւ քաղաքական յստակ դիրքորոշումներով ճառ էր սպասւում Հայաստանի արտգործնախարարից, մանաւանդ այսպիսի ճգնաժամային ժամանակաշրջանում, որի հեղինակը՝ հէնց ինքը իշխանութիւնն էր։
***
Բառ Մեկնութիւն– Հայաստանի Արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան բառարանում՝ Դաւաճանութիւնը համազօր է՝ խիզախութեան եւ խոհեմութեան հետ...

Համանախագահները կայցելեն Երեւան հոկտեմբերի 1-ին


13:10 / 29.09.2009
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 1-ին կայցելեն Երեւան:
Այդ մասին լրագրողներին յայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկը՝ Տաւուշի մարզում ԵԱՀԿ իրականացրած դիտարկմանը նւիրւած ճեպազրոյցի ընթացքում:
Կասպրչիկը նաեւ յայտարարել է, թէ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Եուրի Մերզլեակովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիէն (Ֆրանսիա) կայցելեն նաեւ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ, այնուհետ կը մեկնեն Բաքու: Համանախագահների այցի նպատակն է՝ նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկայ հանդիպումը:
NEWS.am

ՋՈՒՐ ԷՐԴՈՒՂԱՆԻ ՋՐԱՂԱՑԻՆ...

Չնայած ՀՀ արտգործնախարարի` Էրդողանին ուղղւած «առիւծասիրտ» պատասխանին, թէ թուրքերը պարտաւոր են յարգանքով վերաբերւել Ցեղասպանութեան զոհերի ժառանգներին, Հայաստանի իշխանութիւններն են սկսել յարգանքով վերաբերւել Թուրքիայի վարչապետի այն դիտարկմանը, թէ Հայկական սփիւռքը խանգարում է Հայաստանին:
Այդ անկեղծ յարգանքն առաջինը դրսեւորեց Հանրային հեռուստատեսութեան «Հայլուր» ծրագիրը, ապա նրան հետեւեցին միւս հեռուստակայանները` բացառութեամբ «Երկիր Մեդիայի»:
Մենք ներողութիւն ենք խնդրում բոլոր այն հեռուստաընկերութիւններից ու միւս լրատւամիջոցներից, որոնք այնուամենայնիւ անդրադարձել են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինի կոչին` ուղղւած ՀՀ իշխանութիւններին, բայց մենք չենք կարողացել հետեւել այդ հաղորդումներին:
Խօսքը «Հայլուրի» լռութեան մասին է:
Դա նոյնն է, թէ պետութիւնն է լռել եւ փորձ արել հանրութիւնից գաղտնի պահել հոգեւոր առաջնորդի կոչը` չտրւել այսրոպէական շահին` մօռանալով Հայոց պահանջատիրութիւնը, թուրքերի հետ բանակցել ամուր եւ հաստատուն դիրքերից, աչք չփակել գաղտնագրւած նախապայմանների վրայ: Փոխարէնը «Հայլուրը» ամէնայն մանրամասնութեամբ անդրադարձաւ ՀՀ արտգործնախարարի կողմից խեղճուկրակ ակադեմիկոսների վերբովկային եւ Երեւանի քաղաքապետի ձեռնարկներին:
Մէկը միւսի հետեւից երեք տեսանիւթ հեռարձակեց առ այն, որ քաղաքապետ Գագիկ Բեգլարեանը` ա) աւագանու նիստ է հրաւիրել, բ) պատրաստւում է մէկ հատ նոր շէնք կառուցել վթարային շէնքի փոխարէն եւ գ) Երեւանն ապահովել 24-ժամեայ ջրամատակարարմամբ: Էրդողանի խօսքը յարգելն էլ ինչպէ՞ս է լինում:
Ուրեմն, մեր վեհանձն արտգործնախարարը եւ նրա մամուլի քաջարի ծառայութիւնը թող չփորձեն այլեւս մեզ համոզել, որ հաւատանք միայն իրենց լրատւութեանը, քանզի դա լրատւութիւն չէ, այլ դէպքերի հետեւից վազելու արդիւնքում ծնւող աղտեղութիւն:
«Հայլուրն» արդէն իսկ ունի իր անխոնջ հետեւորդները: Սեպտեմբերի 23-ը մեր յիշողութեան մէջ կը մնայ «Կենտրոն» հեռուստատեսութեան «Ուրւագիծ» հաղորդաշարի հեղինակի` Էրդողանի դուրս տւած անհեթեթութեան հանդէպ ունեցած անկեղծ յարգանքի դրսեւորումով եւ ազգի մէջ երկպառակութեան սերմ ցանելու անխռով մտայնութեամբ:
Սրա ուղեղը բաւականացրել է միայն մտածելու, որ գլէնդեյլահայի համար հեշտ է խօսել արձանագրութիւնների դէմ, քանի որ նա իր վրայ չի զգալու սահմանների փակ մնալու հետեւանքը: Հետեւանքը, ասում է նա, զգալու եմ ես եւ իմ երեխան:
Սա ասելու բա՞ն է, այ Պետրոս: Արցախի ազատամարտի օրերին այդ նոյն գլէնդեյլահայը չէ՞ր պայքարում, չէ՞ր օգնում, երկրաշարժից յետոյ սփիւռքահայը ձեռքերը ծալած նստա՞ծ էր, Սփիւռքը Խորհրդային միութեանը տանկ ու թնդանօթ չէ՞ր տալիս, որ նա Թուրքիայից յետ առներ Երկիրը:
Այս ամէնը դեռ թողնենք մի կողմ: Դու քեզ երբեւէ հարց չե՞ս տւել, թէ երբւանի՞ց եւ ինչո՞ւ է Թուրքիան այդքան սարսափած Հայաստան-Սփիւռք միասնութիւնից, ինչո՞ւ է Թուրքիայի վարչապետը կրկին անդրադառնում Սփիւռքի դերակատարութեանն ու այն համարում խանգարիչ հանգամանք հայ-թուրքական յարաբերութիւններում:
Որքա՞ն ժամանակ է, ասա, քեզ հարկաւոր, որպէսզի ընկալես, որ այդ Սփիւռքը այն օրերի փախստական, մերկ ու սոված հայերի ապաստանը չէ միայն, որ այն իր քաղաքական կազմակերպւածութեամբ, իր գիր ու գրականութեամբ, իր եկեղեցիով, իր կրթարաններով եւ, վերջապէս, իր տնտեսական ներուժով բազմամիլիոն հայութիւն է այսօր, որը չի կարող իր վրայ չզգալ այն ամէնը, ինչ կապւած է Մայր Հայրենիքի` Հայաստան պետութեան, այդ պետութեան իւրաքանչիւր քաղաքացու հետ:
Մի՞թէ այդ Սփիւռքը 2008 թ. մարտի 1-ի նախօրեակին մեր իշխանութիւններին ու կապը կտրած ընդդիմութեանը կոչ չէր անում ձեռնպահ մնալ Հայոց պետականութեան հիմքերը սասանող առճակատումից, մի՞թէ նաեւ Սփիւռքի ջանքերի շնորհիւ չէ, որ Հայաստանի Հանրապետութեան ձայնն աւելի լսելի է դառնում աշխարհում ու միջազգային կազմակերպութիւններում:
Էրդողանը, հաւատացնում եմ քեզ, ամէնից շատ վախենում է հէնց հաւաքական հայութեան բարձր ձայնից, նրա հաւաքական պահանջատիրութիւնից: Էրդողանը, հայր ու որդի Ալիեւները, նաեւ ողջ աշխարհը տեսան, թէ ինչո՞վ կարող է աւարտւել հաւաքական հայութեան ազատագրական պայքարը Արցախում, տեսան ու համոզւած են, որ, անկախ պայքարի ձեւերից, նոյն յաղթական հեռանկարն է սպասում հայութեանը` իր հաւաքական պահանջատիրութեան ամենավերջին հանգրւանում:
Հայութեան հատւածների մէջ սեպ խրելու այս տխուր իրողութիւնների կրկնութիւնը բացառել է պէտք ամէն գնով:
Դա, եթէ կուզէք, այսօր աւելի կարեւոր է, քան սեղանի վրայ յայտնւած արձանագրութիւնների անպտուղ չարչրկումները: Կստորագրւեն այդ արձանագրութիւնները, թէ ոչ, կը վաւերացւեն դրանք, թէ ոչ` միեւնոյն է, հայ-թուրքական գզվռտոցը չի աւարտւելու:
Բայց եթէ հայութիւնը դադարեց մէկ հաւաքական ամբողջութիւն լինելուց, ապա դժւար չէ ենթադրել, որ յաջորդ քայլով թուրքերը «կը խնդրեն» մեզ մի փոքրիկ սրբագրում կատարել Երեւանի անւան մէջ` այն իրենց լեզւով աւելի «բարեհունչ» դարձնելու նպատակով:
ՀՀ նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այն սիմվոլներն են, ում շուրջ պէտք է համախմբւի հայ ժողովուրդը: Ուրեմն ոչ մէկը եւ ոչ էլ միւսը չեն կարող լուռ մնալ, երբ ինչ-որ բան սպառնում է այդ համախմբմանը:
Մեզ մօտ պատկերը, կարծես, հակառակն է: ՀՀ նախագահը հանդիպում է լրատւամիջոցների ղեկավարների հետ, որից յետոյ հայկական մասմեդիան վերածւում է թուրքական եզան տակ ծւարած հորթի, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Անվտանգութեան խորհրդում պայքարում է աղանդների դէմ:

ԷԴԻԿ ԱՆԴՐէԱՍԵԱՆ

Հայաստանի Քաղաքական Ուժերը Մեկնաբանում Են Էրդողանի Յայտարարութիւնը


28.09.2009
Սարգիս Յարութիւնեան

Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցներում երկուշաբթի օրը իրենց կարծիքները հնչեցրին հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրմանը վերաբերող՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի կիրակնօրեայ յայտարարութեան մասին:
Մեկնաբանելեով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, թէ հոկտեմբերի 10-ին կամ 11-ին Երեւանն ու Անկարան կըստորագրեն յարաբերութիւնների կարգաւորման մասին երկու արձանագրութիւնները, Հայաստանի հանրապետական կուսակցութեան մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովն ասաց, թէ քանի որ արձանագրութիւնները բանակցութիւնների, փոխադարձ պայմանաւորւածութիւնների հետեւանք են, որոնք արդէն նախաստորագրւել են, ուստի դժւար թէ չպահպանւեն նաեւ այն ժամկէտները, որոնք նոյնպես ձեռք են բերւել բանակացութիւնների միջոցով։
«Կողմերը շատ կարեւոր քայլ են կատարել», - յաւելեց Շարմազանովը: - «Նրանք արդէն նախաստորագրել են օգոստոսի 31-ին, եւ կարծում եմ, որ ուշ թէ շուտ պէտք է ստորագրւի»:
ՀՅԴ-ի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրո Մանոյեանը, թէեւ նշեց, որ մինչեւ հոկտմեբրեի 10-ը դեռ 12 օր կայ (ինչպէս ինքը բնութագրեց` բաւականին ժամանակ), եւ ճիշտ չէ յստակ ինչ-որ կանխատեսում ներկայացնել, այդուհանդերձ ասաց. - «Չնայած մեր արտգործնախարարութիւնը չի հաստատում ամսի 10-ը, բայց կարծում եմ, որ խելքին մօտ թւական է, որովհետեւ պարզ է, որ պէտք է չուզենայինք հոկտեմբերի 13-ին ստորագրել (Կարսի պայմանագրի ստորագրման օրը)»:
Հայ ազգային կոնգրէսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետեանն ասաց, թէ իրենց համար անսպասելի չէր Էրդողանի յայտարարուիւնը, քանի որ պաշօնական Երեւանը, նպատակ ունենալով որքան հնարաւոր է շուտ փակել արձանագրութիւններին վերաբերող ներհայաստանեան քննարկումները, պնդել է, որ դրանց ստորագրումը տեղի ունենայ կարճ ժամանակ անց։
ՀԱԿ-ի ներկայացուցչը նոյնպես համոզմունք յայտնեց, թէ արձանագրութիւնները կստորագրւեն մօտ ապագայում, բայց միեւնոյն ժամանակ խնդրեց ուշադրութիւն դարձնել այն ժամանակահատւածի վրայ, երբ Թուրքիայի վարչապետն արեց իր յայտարարութիւնը. - «Այն ժամանակ, երբ ամենաթէժ ժամանակն է այս քննարկումների, երբ Սերժ Սարգսեանը պատրաստւում էր այդ խնդիրը քննարկման առարկայ դարձնել աւանդական կուսակցութիւնների, հայկական համայնքների հետ, հէնց այդ ժամանակ Էրդողանը յայտարարում է, որ որեւէ քննարկում անիմաստ է, որոշումը կայացւած է եւ ստորագրումը լինելու է՝ այսպէս թէ այնպէս»:...

Հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրմանը մասնակցելո՞ւ է նաեւ ԱՄՆ պետքարտուղարը


19:22 / 28.09.2009

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայ է գտնւելո՞ւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւնների ստորագրմանը; NZZ online պարբերականի փոխանցմամբ, արարողութիւնը տեղի կունենա՞յ հոկտեմբերի 10-ին:
Այդ օրը Շւէյցարիա կայցելէն Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները: Քլինթոնի այցը դեռ չի հաստատւել, բայց հիւրանոցային համարներն արդէն ամրագրւել են:
Յիշեցնենք, որ, մեկնաբանելով, հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրութիւնները ստորագրելու հնարաւորութի՞ւնը, Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալաեանը ոչ հերքել, ոչ հաստատել էր այն՝ յայտարարելով. «ԱԳՆ-ն պատշաճ ժամկէտներում արձանագրութիւնների հետ կապւած գործողությունների մասին կտեղեկացնի հանրութեանը»:
Միեւնույն ժամանակ Թուրքիայի վարչապետ Թայէբ Էրդողանը յայտարարել էր, թէ արձանագրութիւնները կստորագրե՞ն երկու երկրների արտգործնախարարներ Ահմադ Դավութօղլուն եւ Էդւարդ Նալբանդեանը՝ հոկտեմբերի 10-ին, Ցիւրիխում, իսկ դրանից յետոյ դրանք վաւերացման համար կը ներկայացւեն երկու երկրների խորհրդարաններին:


NEWS.am

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՒԱԾ ԱՅՍՕՐՒԱՅ՝ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ 29– Ի ՕՐԱԹԵՐԹԵՐԸ
(Դիտել պարսկերէն Բաժնում)

Հազարաւոր Հայեր Բողոքի Ցոյց Են Կատարել Գլէնդեյլում

Մասնակիցները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել արձանագրութիւնների դէմ: «Չյանձնւել Թուրքիային», երգել են նրանք հայերենով եւ վանկարկել. «Վեր կաց եւ պայքարիր մինչեւ վերջ»:


18:34 / 28.09.2009

Հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրման դէմ նախօրէին բազմահազարանոց (որոշ տւեալներով՝ մօտ 10 հազարանոց) բողոքի ցոյց է անցկացւել ամերիկեան Գլէնդելում (Լոս-Անջելեսի հիւսիսային արւարձանը), որտեղ մեծաթիւ հայեր են բնակւում:
Ինչպէս յայտնում է GlendaleNews Press պարբերականը, ցոյցը անցկացւել է Պելանկոնի այգում եւ յարակից փողոցներում: Պարբերականը նշում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մասին արձանագրութիւնը, նաեւ երկկողմ յարաբերութիւնների մասին արձանագրութիւնը՝ «ճանապարհային քարտէզի» մի մասն են:
Այդ փաստաթղթերը պէտք է վաւերացման դրւեն երկու երկրների խորհրդարաններում:Միջոցառումը կազմակերպւել է Սոցիալ-դեմոկրատական հնչակեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Ռամկավար-ազատական կուսակցութիւնների, երիտասարդ հայերի միացեալ միութեան կողմից:
Միջոցառմանը ժամանել են հայեր ողջ Կալիֆոռնիայից, նաեւ հարեւան նահանգներից:
37 աւտոբուսներ մարդկանց էին բերում, մինչ յարակից փողոցների երթեւեկութիւնը կանգնեցւել էր ոստիկանութեան կողմից: Մասնակիցները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել արձանագրութիւնների դէմ:
«Չյանձնւել Թուրքիային», երգել են նրանք հայերենով եւ վանկարկել. «Վեր կաց եւ պայքարիր մինչեւ վերջ»: Պարբերականը նշում է, որ արձանագրութիւններում ամենավիճայարոյց հարցը պատմական ենթայանձնաժողովի ստեղծումն է, որը կարող է կասկածի տակ դնել Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան փաստը:

ՊԷտք է հաւաքւենք ազգովի`
իշխանութիւններին թոյլ չտալու սխալ ճանապարհով գնալ




Երեւան (Երկիր) - ԱԺ ՀՅԴ խմբակցութեան անդամ Արծւիկ Մինասեանի խօսքերով` թէեւ տարբեր կողմերից փորձ է արւում նսեմացնել հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ Դաշնակցութեան պայքարը, սակայն հանրութիւնը գնալով ակտիւանում է: Օր-օրի հասարակական ակտիւութիւնը նկատելի է:
«Դաշնակցութեան տեսակէտը յստակ է եւ փոփոխութիւնների փաթեթում նշւած: Այն, ինչ այսօր ներկայացւել է, նպատակ ունի, բարելաւելու փաստաթուղթը` այն աստիճանի, որ ապագայ սերունդներին պայքարը շարունակելու հնարաւորութիւն տրւի:


Մեր պայքարը, ըստ էութեան, ուղղւած է ոչ թէ անձի դէմ, ոչ թէ այս կամ այն պաշտօնը վարկաբեկելուն, այլ երկրին ու ժողովրդին սպառնացող վտանգները կանխելուն»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նշեց Արծւիկ Մինասեանը, ապա կրկին անդրադարձավ բազմիցս չարչրկած հարցին, թէ ինչու Դաշնակցութիւնը չի պահանջում նախագահի հրաժարականը` իմանալով, որ արտաքին քաղաքականութեան մէջ մենաշնորհը նախագահինն է. «Եթէ նախագահն ուզում է փոխել ուղեգիծը` մենք հնարաւորութիւն ենք տալիս նրան, այնպէս, ինչպէս Թուրքիան փոխեց արտգործնախարար Ալի Բաբաջանին:


Գտնւելով այս փուլում` ցանկանում ենք ամէն գնով ասել` յարգարժա'ն նախագահ, կուրսդ անհրաժեշտ է փոխել»:
Նրա խօսքերով` հայ-թուրքական արձանագրութիւնները վաւերացնելուց խուսափելու միակ տարբերակը նախագահի հրաժարականը չէ, սակայն օրէնքով նախատեսւած պայքարի բոլոր միջոցները սպառելու դէպքում Դաշնակցութիւնը կօգտւի նաեւ այդ միջոցից: Դաշնակցութիւնը, ըստ Ա. Մինասեանի, աչք չունի նախագահի «պոստի» վրայ, ոչ էլ ցանկանում է, որ նախագահը ժամկէտից շուտ հեռանայ, այլ ընդամէնը ուզում է, որ նախագահն ականջալուր լինի:
Թուրքիայի առաջ քաշած երկրորդ նախապայմանի` ԼՂՀ կարգաւորման հարցի շուրջ խօսելիս Ա. Մինասեանը արձանագրեց մեր պետութեան ղեկավարների գրանցած զգալի նահանջը: «Մենք Ղարաբաղի հարցում ազգերի ինքնորոշման իրաւունքը համարում էինք միակ սկզբունքը:


Հետագայում առաջ քաշւեց եւ դրան համատեղ դրւեց նաեւ տարածքային ամբողջականութեան սկզբունքը: Այս փաստաթղթերում արդէն ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքը չկայ: Այսինքն` արդէն մենք այս կարճ ճանապարհին նահանջ ենք ապրել»,- նշեց Ա. Մինասյանը:
Իշխանութիւնները մէկ անգամ չէ, որ ասել են, թէ երբէք չեն համաձայնի թուրքերի հետ քննարկել Ցեղասպանութեան փաստը եւ երբէք թոյլ չեն տայ թուրքերին միջամտել Ղարաբաղի հարցին: Սակայն նշեալ երկու հարցերում էլ նոյն իշխանութեան թոյլ տւած սխալները այլեւս երաշխիք չեն կարող տալ, որ Ցեղասպանութեան եւ Ղարաբաղի հարցում Թուրքիան յաջողութիւններ չի արձանագրի:
Սա է, որ, դաշնակցական պատգամաւորի խօսքերով, պէտք է հասկանանք ազգովի եւ ազգովի հաւաքւենք` իշխանութիւններին թոյլ չտալու սխալ ճանապարհով գնալ:

ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԲԱՑԱՍԱԿԱՆ


28.09.2009 19:42
Երեւան (Երկիր) - Հրապարակւած հայ-թուրքական արձանագրութիւնների վերաբերեալ մի շարք հայաստանեան լրատւական եւ վերլուծական կայքէջերում փորձ է արւում սոցհարցման միջոցով պարզել հասարակական կարծիքը։ Քւէարկութեան արդիւնքներին հետեւելիս պարզ է դառնում, որ մեր հասարակութեան մեծ մասը հայ-թուրքական արձանագրութիւնները բացասական է գնահատում։
Մասնաւորապէս, «Սիվիլիթաս» հիմնադրամի կայքէջի այցելուների 68,3%-ը՝ «Ինչպէ՞ս էք գնահատում հայ-թուրքական հրապարակւած արձանագրութիւնները» հարցին բացասական գնահատական է տւել։ Դրական է արտայայտւել 29%-ը, որեւէ կարծիք չի յայտնել 2,8%-ը։
«Ազատութիւն» ռադիոկայանի կայքէջի ընթերցողների շրջանում անցկացւած «Արդեօ՞ք Հայաստանի նախագահը պէտք է մեկնի Թուրքիա՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին, նոյնիսկ եթէ հայ-թուրքական սահմանը չբացւի» հարցման արդիւնքում ստեղծւել է հետեւեալ պատկերը։ Քւէարկութեանը մասնակցել է կայքէջի 604 այցելու։
«Այո', բոլոր դէպքերում պէտք է շարունակել բանակցութիւնները» տարբերակին կողմ է արտայայտւել 20.5%-ը, «Ո'չ, Հայաստանը արդէն իսկ չափազանց մեծ զիջումների է գնացել» տարբերակի օգտին քւէարկել է 62.4%-ը, եւ «Այո', եթէ Թուրքիան զիջումների գնայ որեւէ այլ ոլորտում» տարբերակին կողմ է արտայայտւել 17.1%-ը։

«ԵՐԿԻՐ»

Արեւմտեան Ամերիկայի Հայ Համայնքի Ներկայացուցիչները Յայտարարում են


Օգոստոս 31ին, հայաշխարհը անակնկալօրէն դրւեց անհաճոյ մի իրականութեան առջեւ՝ այդ օր հրապարակւած հայ-թրքական նախաստորագրւած արձանագրութիւնների տեսքով: Ներքոստորագրեալ կազմակերպութիւններս խորապէս մտահոգւած ենք այս արձանագրութեանց մէջ տեղ գտած մեր ազգի ու պետութեան համար սպառնալի դրոյթներով:
Մեր հաստատ համոզումն է, որ այս արձանագրութիւնները վիրաւորում են մեր ժողովրդի արժանապատւութիւնը՝ խնդրոյ առարկայ դարձնելով Հայկական Ցեղասպանութեան իրողութիւնը. փոշիացնում են պատմական հայրենիքի գաղափարը եւ վտանգում են Արցախի ազատագրական պայքարի բիւր զոհողութիւններով ձեռք բերւած Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ապագան:
Մենք նաեւ մտահոգ ենք, որ այսպիսի համահայկական նշանակութեամբ հարցերը տնօրինւում են Հայաստանի իշխանութեանց կողմից, առանց այդ հարցերը համազգային քննարկման արժանացնելու եւ հայկական իրականութեան մէջ գործող կազմակերպութիւնների կարծիքը իմանալու: Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ Հայ Դատի հետապնդման իրաւատէրը համայն հայ ժողովուրդն է՝ լինի Հայաստանի թէ սփիւռքի մէջ:
Համայն հայութեան ապագայի համար հեռահար հետեւանքներ ունեցող հարցերի բարւոք արդիւնքի կարելի էր հասնել միայն ներքին համերաշխութեան եւ Հայաստան-Սփիւռք ներդաշնակւած համագործակցութեան ճամբով։ Մեր արդար ակնկալութիւնն է, որ Հայաստանի ներկայ իշխանութիւնները ականջալուր լինեն համընդհանուր ընդվզումի ձայների ու անմիջապէս կասեցնեն արձանագրութիւնների ստորագրման գործընթացը՝ ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի:
Հայ Առաքելական Եկեղեցու Արեւմտեան Ամերիկայի Կիլիկիոյ Թեմ

Հայ Կաթողիկէ համայնք

Հայ Աւետարանական համայնք

ՍԴՀԿ Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմին

ՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութիւն

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէ
* Լուսանկարը առընչւում է Նիւ Եորքում կայացած բողոքի ցոյցին


«ԵՐԿԻՐ» ՄԻՈՒԹԻՒՆ.–

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՉՔՈՂԱՐԿՒԱԾ ՑԻՆԻԶՄ Է

28, 2009

«Երկիր» միութիւնը դատապարտում է Վրաստանի ներքին գործերի նախարար Վ.Մերաբիշվիլու սեպտեմբերի 24-ին Ախալքալաքում արած Յայտարարությունը:
Վրացական լրատւամիջոցների փոխանացմամբ` 2009թ. սեպտեմբերի 24-ին Վրաստանի կառավարութեան անդամների Ախալքալաք կատարած այցի շրջանակում ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին յայտարարել է հետեւեալը. «Մենք ծանօթացել ենք այստեղ քրէածին իրավիճակին եւ ուզում եմ ասել, որ Սամցխե-Ջավախքում յանցագործութիւնների թիւը նւազել է:
Կան ոստիկանութեան աշխատանքից դժգոհ մարդիկ, քանի որ նրանց ընտանիքի անդամները կալանաւորւած են: Յուսով եմ, որ երկրամասում յանցագործութիւնների թիւը է'լ աւելի կը նւազի»: Միութեան յայտարարութեան մէջ ասւում է, որ ջավախքահայ քաղաքական ակտիւիստ Վահագն Չախալեանի խայտառակ օրինախատումներով ուղեկցւող դատավարութեան, նրա բարեկամների եւ համախոհների նկատմամբ ոստիկանական հալածանքների պայմաններում` Մերաբիշվիլու կողմից նման յայտարութիւն հնչեցման փաստը կարելի է գնահատել որպէս ցինիզմ:
Այս յայտարարութեամբ վրացական իշխանութիւնները եւս մէկ անգամ վերահաստատում են հայ քաղաքական ակտիւիստներին շինծու մեղադրանքներ առաջադրելու եւ վախի մթնոլորտ սերմանելու միջոցով երկրի հայ փոքրամասնութեան արդար պահանջատիրութեան ,չեզոքացման քաղաքականութիւնը շարունակելու իրենց վճռականութիւնը:
«Վրացահայութեան խնդիրների վերաբերեալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի վերջերս արւած յայտարարութեան, միջազգային կառոյցների կողմից Վահագն Չախալեանի դատավարութեան եւ էթնիկական փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան ոլորտում տիրող կացութեան նկատմամբ հետզհետէ աճող հետաքրքրութեան պայմաններում` վրացական իշխանութիւնների կողմից իրականացւող ,ոստիկանական հալածանքների քաղաքականութիւնն այլեւս սպառել է իրեն:
«Երկիր» միութիւնը կոչ է անում վրացական իշխանութիւններին դադարեցնել հետապնդումները, ազատ արձակել Վահագն Չախալեանին եւ քայլեր ձեռնարկել` ուղղւած կառուցողական երկխօսութիւն ծաւալելու միջոցով Հայ փոքրամասնութեան առջեւ ծառացած լեզւակրթական, կրօնական եւ մշակութային խնդիրների լուծմանը:

Հայաստանի նախագահի Սփիւռքեան ուղեւորութեան մասին՝ նորութիւններ

«Դաշնակցութիւնը բոլոր համայնքներում ունի շատ մեծ դերակատարում, եւ առանց Դաշնակցութեան՝ նման քննարկումներն անիմաստ են»:


Նախագահ Սերժ Սարգսեանի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեանը անցնող շաբաթավերջին հանդիպելով լրագրողների հետ՝ հրապարակեց Սերժ Սարգսեանի սփիւռքեան ուղեւորութեան վերաբերեալ որոշ մանրամասնութիւններ:

Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման շուրջ Սփիւռքի գաղթօջախների կարծիքը լսելու յայտարարւած նպատակով նախագահի ուղեւորութեան առաջին կայանը պիտի լինի Փարիզը, ուր հանդիպման մասնակցելու են հրաւիրւել եւրոպական բոլոր երկիրների հայ համայնքների ներկայացուցիչները:
Յաջորդ կայանը պիտի լինի Նիւ Եորքը, ուր հանդիպման մասնակցելու են հրաւիրւել Արեւելեան Միացեալ Նահանգների եւ Կանադայի հայ համայնքների ներկայացուցիչները:
Ի տարբերութիւն միւս քաղաքների, ուր նա միայն քսանչորս ժամ պիտի մնայ, նախագահի Լոս Անջելսեան կեցութիւնը կը տեւի երկու օր: Լոս Անջելսի հանդիպումին մասնակցելու են հրաւիրւել Արեւմտեան Միացեալ Նահանգների եւ Հարաւային Ամերիկայի հայ համայնքների ներկայացուցիչները: Լոս Անջելսում աւելի երկար մնալու պատճառը, ըստ Սարգսեանի, այս գաղութի մէջ գործող հայկական հեռատեսիլի կայանների հետ ծրագրւած ընդարձակ հեռուստազրոյցն է:
Բէյրութի մէջ հանդիպման մասնակցելու են հրաւիրւել Իրանի, Սուրիոյ, Եգիպտոսի, ինչպէս նաեւ Պարսից Ծոցի երկիրների Հայ համայնքների ներկայացուցիչները:
Վերջապէս Տօնի Ռոսթով քաղաքում կայանալիք հանդիպման մասնակցելու են հրաւիրւել նախկին խորհրդային երկրների հայկական համայնքների ներկայացուցիչները:
Նախագահը որոշել է սոյն արտասահմանեան շրջապտոյտի ընթացքում քաղաքական հանդիպումներ չունենալ, որպէսզի առաւել եւս ընդգծի իր ուղեւորութեան խորհուրդը, որն է՝ Սփիւռքի մէջ հանրային կարծիք ստեղծող գլխաւոր կենտրոնների հայ համայնքների հետ հանդիպումը ու նրանց կարծիքների ունկնդրումը:
Ըստ նախագահի աշխատակազմի ղեկավարի, հանդիպումներին ներկայ լինելու համար հրաւէրներ են ուղղւել առաջին հերթին՝ համահայկական կառոյցների, ինչպէս նաեւ անհատների:
Վիգէն Սարգսեանին հարց է տրւել այն մասին, թէ՝ արդեօ՞ք հրաւէրներ ուղարկւել են Հ.Յ.Դաշնակցութեան արտերկրի մարմիններին:
Ի պատասխան այս հարցի, Վ. Սարգսեանը յայտնել է. «Միանշանակ այո՛, եւ ակնյայտ է, որ Դաշնակցութիւնը բոլոր համայնքներում ունի շատ մեծ դերակատարում, եւ առանց Դաշնակցութեան՝ նման քննարկումներն անիմաստ են»:
«ԱԶԱՏ ՕՐ»

Էրդողան.–

Մեր ջանքերը Թուրքիայի շահերի համար են, սակայն Ադրբեջանին էլ չենք նեղացնի


10:05 / 28.09.2009

Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Էրդողանը ԱՄՆ-ից վերադառնալուց առաջ հանդիպել է ԱՄՆ-ում ապրող թուրքերի հետ եւ անդրադարձել տարբեր խնդիրների` այդ թւում Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատւամիջոցները:
Աւարտելով իր շփումները ԱՄՆ-ում, Էրդողանը Թուրքիա մեկնելուց առաջ կազմակերպւած մամուլի ասուլիսի եւ ԱՄՆ-ում ապրող թուրքերի հետ հանդիպման ժամանակ խօսել է Թուրքիայի եւ տարածաշրջանի խնդիրներից: Նա ցանկացել է, որ Մինսկի խումբը արագացնի, իր բառերով, Հայաստան-Ադրբեջան հակամարտութեան լուծումը եւ որեւէ համաձայնութեան հասնի, քանի որ դրանով Թուրքիան Հայաստանի հետ կապւած որոշումը աւելի հանգիստ կընդունի: «Հայաստանի եւ մեր միջեւ խնդիրները լուծելու համար կամք ենք ցուցաբերում: Այդ մասին ասում եմ տակը ընդգծելով: Մեր ջանքերը Թուրքիայի շահերի համար են, սակայն Ադրբեջանին էլ չենք նեղացնի: Սրանից այն կողմ լուծում չենք կարող գտնել», — ասել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը՝ ԱՄՆ-ում ապրող թուրքերի հետ հանդիպման ժամանակ:

NEWS.am

Էրդողան.–
«Թուրքիան չի կարող անտեսել
եղբայրական Ադրբեջանի
շահերը»

24.09.0927.09.2009
Հեղինե ԲունիաթԵան

«Հայաստանի հետ յարաբերութիւնների բարելաւման գործընթացում Թուրքիան չի կարող հաշւի չառնել Ադրբեջանի շահերը»,- երէկ Նիւ Եորքում տեղի ունեցած ասուլիսում յայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք ուզում ենք կարգաւորել յարաբերութիւնները Հայաստանի հետ այնպէս, որ Թուրքիան դրանից շահի, միեւնոյն ժամանակ` չտուժեն Ադրբեջանի շահերը», - «Անադոլու» գործակալութեան փոխանցմամբ, ասել է Էրդողանը եւ ընդգծել` «խնդրի լուծման այլ տարբերակ մենք չենք պատկերացնում»:
«Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ ես ասացի, որ Թուրքիան չի կարող անտեսել եղբայրական Ադրբեջանի շահերը: Բարաք Օբաման պատասխանեց, թէ մեծ կարեւորութիւն է տալիս այդ խնդրին եւ խոստացաւ արագացնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքները», - յայտարարել է Թուրքիայի վարչապետը։ Էրդողանը տեղեկացրել է, որ միջնորդական խմբի ջանքերը ակտիւացնելու հարցով դիմել է նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:
«Թուրքիան ուզում է բարեկամական յարաբերութիւններ ունենալ բոլոր հարեւան երկրների, այդ թւում՝ Հայաստանի հետ, եւ պատրաստ է այդ ուղղութեամբ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, սակայն Հայաստանն էլ իր հերթին պէտք է քայլեր ձեռնարկի», - յայտարարել է Էրդողանը:

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՒԱԾ ԱՅՍՕՐՒԱՅ՝ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ 28– Ի ՕՐԱԹԵՐԹԵՐԸ
(ԴԻՏԵԼ ՊԱՐՍԿԵՐԷՆ ԲԱԺՆՈՒՄ)

Բարաք Օբաման Էրդողանի հետ հանդիպմանը նշել է, որ գիտակցում է ղարաբաղեան խնդրի լուծման կարեւորութիւնը...
ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԳՆՈ՛Վ ԻՇԽԱՆԱՒՈՐՆԵՐ..
Իրականութեան մէջ Բարաք Օբաման ոչինչ էլ չի «գիտակցում» Ղարաբաղեան խնդրի լուծման կարեւորութիւնից, շատ պարզ հաշւարկումներով։Առաւել եւս նրա համար կարեւոր է միայն յօգուտ Թուրքիայի լուծւեն հարցերը, բայց թէ ի՞նչ գնով եւ ինչպէ՞ս՝ արդէն երկար ժամանակ է, որ թելադրանքներ են կատարւում թէ՛ ԱՄՆ–ի եւ թէ՛ Անգլիայի բարձրաստիճան «խորհրդական»ների միջոցով... անշուշտ ոչ թէ ի շահ Հայաստանի կամ Արցախի...։ Ի հարկէ՝ իբր թէ՝ տեղեակ չեն Հայաստանի իշխանաւորները...եւ ամէն օր կանգնում են «հարեւան» երկրի նոր ու զարմանալի անակնկալների առջեւ... Մի այնպիսի հարեւան երկրի, որի առջեւ միամտօրէն բացում ենք թէ՛ մեր սահմանները՝ երկիրը կուլ տալու համար, եւ թէ՛ պատմական արխիւները՝ Ցեղասպանութիւնը «ապացուցելու» նպատակով....եւ ի հարկէ բոլորիս մէկտեղ՝ յիմար համարելով, աճուրդի դնել նաեւ մեր ամբողջ հայութեան ազգային արժանապատւութիւնը..., որոնք երեքն էլ մէկտեղ դարեր շարունակ պահպանել ենք մեր արեան գնով։
Այդ ո՞ւմ իրաւունքո՛վ իշխանութի՛ւն!!!
Եւ այս է Սփիւռքի պահանջը, եւ այցելութիւնների կարիքն էլ չկա՛յ պարոն նախագահ, չնայած որ տխրահռչակ համաձայնագրի ստորագրումից մի քանի օր առաջ կատարւող խորհրդակցութիւններն էլ ոչ մի արդիւնք չեն տալու։ ...
Ուր ենք գնում ժողովուրդ..

12:22 / 26.09.2009
ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում G-20 երկրների գագաթնաժողովի շրջանակներում կարճ առանձնազրոյց են ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանը։ Նրանք անդրադարձել են նաեւ Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների կարգաւորմանը։ Այս մասին յայտնում են թուրքական լրատւամիջոցները։
Օբաման ու Էրդողանը 15 րոպէ տեւած առանձնազրոյցի ընթացքում անդրադարձել են Միջին Արեւելքի խնդիրներին, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորմանը եւ Ադրբեջանին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրական է արտայայտւել վերջին շրջանում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած զարգացումներին եւ նշել, որ երկու երկրների յարաբերութիւնների զարգացումը տարածաշրջանային կարեւորութիւն ունի։
Թուրքիայի վարչապետ Էրդողանը տեսակէտ է յայտնել, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտութեան մէջ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից ստեղծւած Մինսկի խմբի շատ աւելի մեծ դերակատարումը գործը կարող է հեշտացնել։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ գիտակցում է ղարաբաղեան խնդրի լուծման կարեւորութիւնը։
NEWS.am
ՎԱՐԴԱՆ.– Իրականութեան մէջ Բարաք Օբաման ոչինչ էլ չի «գիտակցում» Ղարաբաղեան խնդրի լուծման կարեւորութիւնից, շատ պարզ հաշւարկումներով։ Առաւել եւս նրա համար կարեւոր է միայն յօգուտ Թուրքիայի լուծւեն հարցերը, բայց թէ ի՞նչ գնով եւ ինչպէ՞ս՝ արդէն երկար ժամանակ է, որ թելադրանքներ են կատարւում թէ՛ ԱՄՆ–ի եւ թէ՛ Անգլիայի բարձրաստիճան «խորհրդական»ների միջոցով... անշուշտ ոչ թէ ի շահ Հայաստանի կամ Արցախի...։
Ի հարկէ՝ իբր թէ՝ տեղեակ չեն Հայաստանի իշխանաւորները...եւ ամէն օր կանգնում են «հարեւան» երկրի նոր ու զարմանալի անակնկալների առջեւ...
Մի այնպիսի հարեւան երկրի, որի առջեւ միամտօրէն բացում ենք թէ՛ մեր սահմանները՝ երկիրը կուլ տալու համար, եւ թէ՛ պատմական արխիւները՝ Ցեղասպանութիւնը՝ «ապացուցելու»... նպատակով....եւ ի հարկէ բոլորիս մէկտեղ՝ յիմար համարելով, աճուրդի դնել նաեւ մեր ամբողջ հայութեան ազգային արժանապատւութիւնը..., որոնք երեքն էլ մէկտեղ դարեր շարունակ պահպանել ենք մեր արեան գնով։
Այդ ո՞ւմ իրաւունքո՛վ իշխանութի՛ւն!!!
Եւ այս է Սփիւռքի պահանջը, եւ այցելութիւնների կարիքն
էլ չկա՛յ պարոն նախագահ, չնայած որ տխրահռչակ համաձայնագրի ստորագրումից մի քանի օր առաջ կատարւող խորհրդակցութիւններն էլ ոչ մի արդիւնք չեն տալու։ .
..Ուր ենք գնում ժողովուրդ..