ԼՂ հարցի լուծում` Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների մասնակցութեամբ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը պէտք է լուծւի Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների ներկայացուցիչների մասնակցութեամբ»:
Այս տեսակէտն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ յայտնեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Դեսպանը մասնաւորապէս նշեց, որ 1990-ականներին անձամբ գտնւելով Արցախում, հասկացել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն առանց այդ համայնքների անմիջական մասնակցութեան չի կարող լուծւել:
«Այն որոշումները, որոնք կապւած են հիմնախնդրի և այդ ժողովուրդների հետ, պէտք է լուծւեն այդ ժողովուրդների ներկայացուցիչների կողմից»,- ընդգծեց Զ. Ռաչինսկին:
Aysor-ի հարցին, թէ ո՞րն է Լեհաստանի համար գերակայ` տարածքային ամբողջականութիւնը, թե ազգերի ինքնորոշման իրաւունքը, դեսպանը պատասխանեց` ասելով, որ «այս հարցում եւրոպական բոլոր երկրները յայտնւել են ծուղակի մէջ»:
Նկատելով, որ ժամանակին Լեհաստանը ճանաչել է Կոսովոյի անկախութիւնը, դեսպանը նշեց, որ Լեհաստանում կային մարդիկ, ովքեր հասկանում էին, որ այն կարող է նախադէպ հանդիսանալ նաև այլ հիմնահարցերի համար: Միևնոյն ժամանակ Ռաչինսկին յայտնեց, որ երկակի ստանդարտները բնորոշ են ոչ միայն Եւրամիութեանը, այլև Հայաստանին: Այս առիթով նա յիշեցրեց, որ 1988 թ-ին ԼՂԻՄ-ը որոշում կայացրեց Հայաստանին միաւորւելու մասին, մինչդեռ 1991 թ-ին` ԱՊՀ ձևաւորւելու ժամանակ, հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը:

ԱՅՍՕՐ, 16:03
Aysor.am

«Շարժական գրասենեակը» կայցելի Հայաստանի հեռաւոր շրջաններ

«ԱրմէնՏել» ընկերութիւնը (ապրանքանիշը Beeline) սպասարկման որակի բարելաւման շրջանակում յայտարարում է «Շարժական գրասենեակ» ծրագրի մեկնարկի մասին:
Ինչպէս յայտնում են ընկերութեան մամուլի ծառայութիւնից, վաճառքի և սպասարկման գրասենեակին անհրաժեշտ սարքաւորումներով համալրւած աւտոմեքենան բաժանորդներին սպասարկելու համար կերթևեկի Հայաստանի հեռաւոր և սահմանամերձ շրջաններ:
Ծրագիրը մեկնարկում է Լոռվա և Արագածոտնի շրջաններում: Հետագայում ընկերութիւնը նախատեսում է ընդլայնել «գրասենեակ անիւների վրայ» ծրագրի աշխարհագրութիւնը` գործարկելով այն հանրապետութեան միւս շրջաններում: «Շարժական գրասենեակ»-ը կտրամադրի ընկերութեան կողմից մատուցւող ծառայութիւնների լայն շրջանակ. բաժանորդները կարող են վճարել ամրակցւած և բջջային հեռախօսակապի, ինչպէս նաև ինտերնէտ կապի ծառայութիւնների համար, վերալիցքաւորել հաշիւը, ձեռք բերել SIM-քարտեր, հեռախօսներ, միանալ ընկերութեան կողմից առաջարկւող ծառայութիւններին, ստանալ հաշւի վերծանում և այլն:
Երեք ամիսների ընթացքում վաճառքի և սպասարկման շարժական գրասենեակը կայցելի Լոռվա և Արագածոտնի շրջանների հեռաւոր վայրեր, իսկ բնակչութիւնը նախօրոք կտեղեկացւի իրենց գիւղում շարժական գրասենեակի աշխատանքային օրերի և ժամերի վերաբերեալ:

ԱՅՍՕՐ, 18:44
Aysor.am

Հայաստանն ու Հնդկաստանը կնկարահանեն Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած ֆիլմ

18:08 • 31.05.10
Հայաստանի ազգային կինոկենտրոնը, մասնակցելով Կաննի միջազգային կինոշուկային, ձեռք է բերել 5 համատեղ կինոարտադրութեան առաջարկ, որոնցից մէկը ներկայացրել է հնդկական կողմը։ Ինչպէս այսօրւայ ասուլիսին ասաց կինոկենտրոնի տնօրէն Գէորգ Գէորգեանը՝ Հնդկաստանը հետաքրքրւած է համատեղ մեծ նախագծերի իրականացմամբ։
Ըստ Գէորգեանի՝ կինոկենտրոնն առաջարկել է նկարահանել Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած ֆիլմ, և հնդկական կողմը մեծ ներդրումներ անելու պատրաստակամութիւն է յայտնել։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրէնը յաւելեց, որ այժմ այդ նախագծի համար նիւթեր է հաւաքում և պատրաստում կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչեանը։ Նա չբացառեց, որ ֆիլմը կարող է ունենալ մի քանի ռեժիսոր։
Համատեղ ֆիլմարտադրութեան մէկ այլ առաջարկ Հայաստանը ստացել է Ուկրաինայից։ Այսպէս, Ռոման Բալայեանի սցենարի հիման վրայ Սերգէյ Փարաջանովի մասին գեղարւեստական ֆիլմի նկարահանման աշխատանքներում կարող է ներգրաււել նաև Հայաստանը։

Tert.am

Կրծքի քաղցկեղի դէմ պատւաստաշիճուկ է մշակւել

18:03 • 31.05.10
Ամերիկացի գիտնականները մշակել են կրծքի քաղցկեղի դէմ պատւաստաշիճուկ, որը մկների վրայ կատարւած փորձի արդիւնքում ցոյց է տւել ընդգծւած պրոֆիլակտիկ էֆեկտ։ Ինչպէս յայտնում է The Times-ը, դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրայ նախատեսւում է սկսել ոչ ուշ, քան երկու տարուց։
Որպէս կանոն, հակաուռուցքային պատւաստաշիճուկի պատրաստումը դժւարանում է նրանով, որ քաղցկեղի բջիջների հակագէները մարդու օրգանիզմի համար օտարածին չեն և սեփական իմունային համակարգը դրանց դէմ չի պայքարում։
Իէյլի և Քլիվլենդի համալսարանների և Լերների հետազոտական ինստիտուտի գիտնականները դեղամիջոցը պատրաստելու ժամանակ որպէս հակագէն ընտրել են α-լակտալբումին սպիտակուցը, որը մեծ քանակութեամբ արտադրւում է կրծքի քաղցկեղի բջիջների կողմից, ինչպէս նաև կրծքով կերակրելու ժամանակ կաթնագեղձի նորմալ էպիթելային հիւսւածքներում։
Փորձի շրջանակում գէնային ինժեներիայով ստացւած 6 մկների, որոնց մօտ մեծացւել է կրծքի քաղցկեղի վտանգը, ներարկւել է α-լակտալբումին պարունակող դեղամիջոցը։ Նոյնքան մկներ էլ ստացել են պլացեբօ։ Ներարկումից յետոյ 10 ամսւայ ընթացքում բոլոր փորձա–մկների մօտ զարգացել է կաթնագեղձի քաղցկեղ։ Դեղամիջոցն ընդունած կենդանիների մօտ ուռուցքի նշաններ չեն նկատւել։Հետազոտութեան ղեկավար Վինսենտ Տուոհին ասել է, որ նոր պատւաստաշիճուկը նախատեսւում է ներարկել 40-ից բարձր տարիքի կանանց՝ հաշւի առնելով, որ այդ տարիքում կրծքով կերակրելու հաւանականութիւնը նւազում է, իսկ քաղցկեղի զարգացումը՝ մեծանում։
«Մեր կարծիքով՝ կրծքի քաղցկեղը լիովին կանխարգելւող հիւանդութիւն է»,- յայտարարել է Տուոհին։

Tert.am

Լեհաստանի դեսպան. –
Թուրքիան դեռ պատրաստ չէ ԵՄ մտնելու համար
Այսօր ասուլիսի ժամանակ Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին անդրադարձաւ Թուրքիայի` Եւրամիութեանն անդամագրւելու հարցին:
Նա կարծիք յայտնեց, որ այս փուլում Թուրքիան պատրաստ չէ այդ համադաշնութիւն մտնելու համար: «Թուրքիան առայժմ այնքան չի զարգացել, որ մտնի ԵՄ»,- ասաց նա:
Ըստ լեհ դիւանագէտի` Լեհաստանը դրական է գնահատում այդ կառոյցին անդամակցելու` Թուրքիայի ձգտումները և կողմ է եւրոպական ընտանիքի ընդլայնմանը: Նա նշեց, որ Վարշաւան պատրաստ է աջակցել Անկարային եւրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումներ իրականացնելու ուղղութեամբ:
Դեսպանը նաև հնարաւոր համարեց, որ ապագայում Հայաստանը ևս կարողանայ ինտեգրւել Եւրամիութեանը: Բայց մինչ այդ, Զ.Ռաչինսու խօսքերով, Հայաստանում պէտք է լուրրջ քայլեր ձեռնարկւեն խօսքի ազատութեան ապահովման, ժողովրդավարութեան և քաղաքացիական հասարակութեան զարգացման ուղղութեամբ:
ԱՅՍՕՐ, 17:36
Aysor.am

Հայաստանի կառավարութիւնն այսուհետև կունենայ երկու կայք
14:37 • 31.05.10
Կառավարութեան աշխատակազմն այսօր հանրութեանը ներկայացրել է թարմացւած www.gov.am և նոր www.e-gov.am կայքերը:
Նախկին կայքի որոշ բաժիններ տեղափոխւել են www.e-gov.am կայք, ինչպէս, օրինակ, կառավարութեան ու վարչապետի որոշումները, նիստերի օրակարգերը: Դրանում զետեղւել են նաև «Մէկ անձից կատարւող գնումներ», «ՊՈԱԿ-ների ֆինանսաւորում», «Ինտերակտի բիւջէ» և այլ բաժիններ:
www.gov.am կայքում ամբողջովին փոխւել է դիզայնը` ֆոնը դարձել է ծիրանագոյն՝ նախկին կարմիրի փոխարէն, տեսանիւթեր դիտելու հնարաորութիւն կայ: Տեղադրելու է վարչապետի առաջիկայ երկու շաբաթայ գրաֆիկը, սակայն աշխատակազմի ղեկավար Դաւիթ Սարգսեանը այսօր հրաւիրած ասուլիսում զգուշացրեց, որ գրաֆիկների մէջ հնարաւոր են նախօրօք չպլանաւորւած փոփոխութիւններ։

Tert.am

Մշտադիտարկում յատուկ դպրոցներում


ՀՀ կրթութեան և գիտութեան նախարարի հրամանով հաստատւել է «Հայաստանի Հանրապետութեան կրթութեան և գիտութեան նախարարութեան յատուկ հանրակրթական ուսումնական հաստատութիւններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ձևաւորման և գործունէութեան կարգը»: Համաձայն կարգի' խումբը գործելու է հասարակական հիմունքներով, և խորհրդի անդամն ընդգրկւելու է խմբի կազմում հինգ տարի ժամկէտով: Խմբի անդամներն իրաւասու են անարգել այցելել հաստատութիւններ, անհրաժեշտութեան դէպքում ծանօթանալ փաստաթղթերի բովանդակութեանը, սովորողների անձնական գործերին, հաստատութեան պայմաններին, ինչպէս նաև հանդիպել հաստատութեան աշխատակիցների և սովորողների հետ: Խմբի անդամները կարող են առանձնազրոյց ունենալ սովորողի հետ' հոգեբանի կամ մանկավարժի պարտադիր մասնակցութեամբ:


7օր

«Փիւնիկը» պոկւում է մրցակիցներից


Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն խմբի առաջնութեան 9-րդ տուրում Երևանի «Փիւնիկն» սկզբունքային խաղում 2:0 հաշւով պարտութեան մատնեց իր հիմնական մրցակիցներից մէկին` «Միկային» և այժմ 23 միաւորով միանձնեայ գլխաւորում է մրցաշարային աղիւսակը: «Բանանցն» արտագնայ խաղում 1:0 հաշւով յաղթեց «Իմպուլսին», իսկ «Ուլիսը» նոյն հաշւով առաւելութեան հասաւ «Գանձասարի» նկատմամբ: Հաշւետու տուրից յետոյ «Բանանցն» ու «Ուլիսն» իրենց ակտիւում 20-ական միաւոր ունեն և համապատասխանաբար զբաղեցնում են 2-3-րդ տեղերը: Լաւագոյն քառեակը 16 միաւորով եզրափակում է «Միկան»:
Աւելացնենք նաև, որ այս տուրում Գիւմրիի «Շիրակն» ընթացիկ առաջնութիւնում իր առաջին յաղթանակը տօնեց` 4:1 հաշւով յաղթելով «Կիլիկիային»:

«Ուլիս»-«Գանձասար» 1:0

Երևան, «Հրազդան» մարզադաշտ:
Մրցավար` Յակոբ Արտոեան:
Գոլը` Արա Յակոբեան, 88:

«Միկա»-«Փիւնիկ» 0:2
Արարատ, «Այգ» մարզադաշտ:
Մրցավար` Վահան Մինասեան:
Գոլերը` Հրայր Մկոեան, 43, ինքնագոլ («Միկա»), Վահագն Մինասեան, 68 («Փիւնիկ»):

«Իմպուլս»-«Բանանց» 0:1
Դիլիջան, «Քաղաքային» մարզադաշտ:
Մրցավար` Տիգրան Յովսէփեան:
Գոլը` Միգել Վեբերտ դա Սիլվա, 54:

«Շիրակ»-«Կիլիկիա» 4:1
Գիւմրի, «Քաղաքային» մարզադաշտ:
Մրցավար` Սուրէն Բալիեան:
Գոլերը` Անդրանիկ Բարիկեան, 15, Մկրտիչ Նալբանդեան, 60, Արարատ Յարութիւնեան, 67, Վլադիմիր Գասպարեան, 86 («Շիրակ»), Կարէն Խաչատրեան, 90+1 («Կիլիկիա»):

Մրցաշարային աղիւսակը 9-րդ տուրից յետոյ


N Թիմ Խ Հ Ո Պ Գնդ. Մ
1. «Փիւնիկ» 9 7 2 0 24-5 23
2. «Բանանց» 9 6 2 1 21-11 20
3. «Ուլիս» 9 6 2 1 13-3 20
4. «Միկա» 9 5 1 3 12-8 16
5. «Իմպուլս» 9 3 1 5 6-13 10
6. «Գանձասար» 9 2 0 7 7-16 6
7. «Կիլիկիա» 9 2 0 7 7-20 68. «Շիրակ» 9 1 0 8 8-22 3

10-րդ տուր

05.06.10 «Փիւնիկ»-«Իմպուլս», ժամը 20:00
05.06.10 «Գանձասար»-«Շիրակ», ժամը 19:00
06.06.10 «Բանանց»-«Ուլիս», ժամը 20:00
06.06.10 «Կիլիկիա»-«Միկա», ժամը 19:00

Ռմբարկուներ

Գէորգ Ղազարեան («Փիւնիկ»)-7
Էդւարդօ դո Սանթոս («Բանանց»)-7
Սամւել Մելքոնեան («Բանանց»)-5
Արսէն Աւետիսեան («Գանձասար»)-4
Ալբերտ Թադէոսեան («Փիւնիկ»)-4
Մարկոս Պինեյրո Պիզելի («Փիւնիկ»)-4
Նորայր Գյոզալեան («Բանանց»)-3
Վալերի Ալեքսանեան («Ուլիս»)-3
Վահագն Մինասեան («Փիւնիկ»)-3
Անդրանիկ Բարիկեան («Շիրակ»)-3

«ԱՅՍՕՐ»

Իսրայէլն իր քաղաքացիներին կոչ է անելու անյապաղ լքե՞լ Թուրքիայի տարածքը


14:14 • 31.05.10
Իսրայէլական զինուժի կողմից մարդասիրական օգնութիւն տանող նաւերի գնդակոծութիւնից յետոյ շարունակւում են տարբեր տեղեկութիւններ շրջանառւել միջազգային լրատւամիջոցներում:
Զոհերի մասին տեղեկութիւններն առայժմ իրարամերժ են: Սակայն թուրքական լրատւամիջոցները, վկայաբերելով «Ալ Ջազիրային», նշում են, որ զոհերից 9-ը ազգութեամբ թուրք են:
Բացի այդ, իսրայէլական Arutz Sheva պարբերականը գրում է, որ դէպքի առնչութեամբ հրատապ խորհրդակցութիւն է հրաւիրել Իսրայէլի արտգործնախարար Աւիգդոր Լիբերմանը: Պարբերականի փոխանցմամբ` չի բացառւում, որ խորհրդակցութիւնից յետոյ Իսրայէլի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը հանդէս գայ յայտարարութեամբ` կոչ անելով Թուրքիայում գտնւող իր քաղաքացիներին անյապաղ լքել այդ երկրի տարածքը:
Թուրքական լրատւամիջոցներն իրենց հերթին վկայակոչելով իսրայէլական աղբիւրները, գրում են, որ յարձակումից յետոյ Թուրքիա ուղևորւող իսրայէլական Magic 1 զբօսանաւը շրջւել է նախատեսւած ուղուց և խարիսխ գցել Կիպրոսի նաւահանգիստներից մէկում:

Tert.am

Ասուլիսը չկայացաւ.
Յասմիկ Կարապետեանը քնած էր մնացել,
Շուշան Պետրոսեանը հիւանդանոցում էր


11:41 • 31.05.10
Այսօր «Արմատ» ակումբում նախատեսւում էր հայկական շօու բիզնեսի ներկայացուցիչներ Շուշան Պետրոսեանի, Յասմիկ Կարապետեանի և Սոֆի Մխէեանի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի թեման էր «Եւրատեսիլի» արդիւնքների ամփոփումը։
Բանախօսներից ոչ մէկը, սակայն, ասուլիսին չներկայացաւ։ Լրագրողներին տեղեկացրեցին, որ բանախօսները ներկայացրել են տարբեր պատճառաբանութիւններ։
Այսպէս, Յասմիկ Կարապետեանը քնած է մնացել, Շուշան Պետրոսեանը՝ հիւանդանոցում է, իսկ Սոֆի Մխէեանը նախօրոք զգուշացրել էր, թէ հնարաւոր է՝ չմասնակցի ասուլիսին։

Tert.am

Ծխախոտի դէմ պայքարի համաշխարհային օրն է


Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը 1988 թ-ին այս օրը` մայիսի 31-ը, յայտարարել է Առանց ծխախոտի համաշխարհային օր: Նպատակն է եղել հասնել նրան, որ 21-րդ դարում ծխելու սովորոյթը վերանայ, մինչդեռ խնդիրն առկայ է և նիկոտինի դէմ պայքարը շարունակւում է:
Այս տարի Ծխախոտի դէմ պայքարի համաշխարհային օրն անց է կացւելու «Սեռը և ծխախոտը` ուշադրութիւն դէպի կանայք» կարգախօսով: ՀՀ առողջապահութեան նախարարութիւնը միանում է վերոյիշեալ նախաձեռնութեանը և իր աջակցութիւնը յայտնում ծխախոտի դէմ պայքարող բոլոր առողջ ուժերին և գիտակից հասարակութեանը:
Ինչպէս տեղեկանում ենք ՀՀ առողջապահութեան նախարարութիւնից, 2009 թւականի վիճակագրական տւեալների համաձայն` Հայաստանում մեծահասակ բնակչութեան (16 տարեկանից սկսած) 27%-ը կանոնաւոր (ամէնօրեայ) ծխող է, այդ թւում` տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%, իսկ աշխատունակ տղամարդկանց (20 տարեկանից բարձր) 57.7%ը ծխող է:
Ծխելու դէմ պայքարը Հայաստանի առողջապահութեան գերակայ խնդիրներից է: Այս տարի ՀՀ կառավարութիւնը հաստատեց «Ծխելու դէմ պայքարի պետական ծրագիրը», որը նախատեսւում է իրականացնել 2010-2015 թւականների ընթացքում: Ծրագրի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջութիւնը ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցութեան, ինչպէս նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական հետևանքներից:
Ինչպէս տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի-ից` գիտական փարձաքննութիւնները հաստատել են, որ նիկոտինը վնասում է ծխող մարդու գրեթէ բոլոր օրգանները` սկսած շնչուղային, սիրտ-անոթային համակարգից, վերջացրած չարորակ ուռուցքների առաջացումը: Ծխելը վնասում է նաև օրգանիզմի վերարտադրողական և իմունային համակարգերը, պատճառ է հանդիսանում ռևմատիզմի և շաքարախտի առաջացման համար:
Ըստ վիճակագրութեան` աշխարհում ծխելուց տարեկան աւելի շատ մարդ է մահանում, քան աւտո- և ինքնաթիռների վթարներից:
ԱՅՍՕՐ, 10:40
Aysor.am

Իսրայէլը թրքական նաւ է գնդակոծել
Անկարա-Թել Աւիվ լարւածութիւնը պայթելու եզրին է
11:14 • 31.05.10
Իսրայէլական ռազմուժը կրակ է բացել Գազայի հատւած մարդասիրական օգնութիւն տանող 6 նաւերի վրայ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրաւորներ: Զոհերի թւաքանակի մասին տեղեկութիւնները շատ հակասական են: Իսրայէլական լրատւամիջոցները նշում են 16, իսկ թրքական NTV հեռտուստաալիքը 10 զոհերի մասին:
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 6 նաւերից երեքում 10 տոննայ մարդասիրական օգնութիւն է եղել, միւս երեքում՝ 700 կամաւոր, այդ թւում 1976թ. Նոբելեան մրցանակակիր, իռլանդացի Մեյրիդ Կորիգան Մակգուաերը, եւրոպացի խորհրդարանականներ, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, լրագրողներ։
Թրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` իսրայէլական ռազմածովային ուժերի գլխաւոր թիրախը եղել է Գազայի հատւած մարդասիրական օգնութիւն տանող նաւերի շարքում գտնւող թուրքական Mavi Marmara նաւը: Իսրայէլական ուղղաթիռները դեսանտ են իջեցրել այդ նաւի վրայ, որից յետոյ իսրայէլցի զինւորները կրակ են բացել նաւում:
Թուրքական ԶԼՄ-ները կատարւածը որակում են որպէս քաղաքացիական սպանդ:

Tert.am

Երեխաների և բնութեան տօն՝ «Ուսանողական» այգու փրկութեան համար


Յունիսի 1-ը երեխաների պաշտպանութեան օրն է, ու այդ օրը երեխաները հէնց իրենք են դուրս գալու բակեր, այգիներ՝ պաշտպանելու իրենց խաղադաշտը, հանգստեան գօտին, առողջ միջավայրը...
Եկէք տա՛նք երեխաներին հնարաւորութիւն՝ իւրովի մեկնաբանելու այն, ինչ այսօր կատարւում է մեր այգիներում, կանաչի, կենաց հողի, տերևների, ծաղկունքի հետ:
Յունիսի 1-ին,ժամը 17։00-ից 19։00 եկէ՛ք «Ուսանողական» այգի ձեր երեխաների հետ, թող նրանք իրենց խօսքն ասեն, կոչը հնչեցնեն, բնութիւնը գովերգող երգն ու հեքիաթը պատմեն, խառնւեն այգուն, փայփայեն այգին ու փրկեն իրենց այգին...
Բերէք շնիկներ, որոնք կարող են խաղալ երեխաների հետ' առանց նրանց վնասելու, բերէք փուչիկներ, կաւիճներ, խաղեր, երգեր ու ժպիտներ...

«Մենք ենք մեր քաղաքաի տէրը» նախաձեռնող խումբ»

Ազատազրկման կամ փախուստի մէջ գտնւող միլիարդատէրի ցանկը՝ ըստ Forbes–ի

Forbes ամսագիրը հրապարակել է ճաղերի յետևում յայտնւած կամ հետախուզման մէջ գտնւող աշխարհի 11 ամենահարուստ մարդկանց անունները։
Այդ ցանկում են սնանկ յայտարարւած ЮКОС նաւթագազային հսկայի բարձրագոյն ղեկավարութեան ներկայացուցիչներ Միխայիլ Խոդորկովսկին և Պլատոն Լեբեդևը։ Խոդորկովսկին ժամանակին համարւում էր Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ 15 միլիարդ դոլար կարողութեամբ, իսկ Լեբեդևը միայն մէկ անգամ է յայտնւել միլիարդատէրերի ակումբում։ Նրանք ութ տարով ազատազրկման են դատապարտւել 2005թ.՝ մեքենայութեան և հարկերից խուսափելու, 2006թ.՝ 350 միլիոն տոննայ նաւթ իւրացնելու մեղադրանքով։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց մեղքը՝ նշելով, որ դրանք քաղաքական շարժառիթներ ունեն։
Մինչև վերջերս Չինաստանի ամենահարուստ քաղաքացին համարւող Խուան Գուանիւեան, 2008թ. նոյնպես համալրեց հարուստ բանտարկեալների շարքերը. մայիսին նա դատապարտւեց 14 տարւայ ազատազրկման՝ ֆինանսական տարաբնոյթ մեքենայութիւնների և պաշտօնեաներին 600 հազար դոլարից աւելի կաշառք տալու համար։
Ամերիկացի միլիարդատէր Ալէն Ստենֆորդը յաւակնում է դատապարտւել ռեկորդային ժամկէտով ազատազրկման՝ 250 տարի 8 միլիարդ դոլարի չափով ֆինանսական բուրգ ստեղծելու համար։
10 տարի ճաղերի հետևում է անցկացնելու իտալացի միլիարդատէր Կալիստո Տանցին՝ իրեն պատկանող Parmalat ընկերութիւնը արհեստականօրէն սնանկացնելու և մեքենայութիւնների միջոցով մեծ կարողութիւն դիզելու համար։ Տանցին գեղանկարների աշխարհի լաւագոյն հաւաքածուներից մէկի սեփականատէրն էր, սակայն դատավճիռն ուժի մէջ մտնելուց յետոյ նրա հաւաքածուն առգրաւեցին։
Որոշ միլիարդատէրերի վրայ, սակայն, ազատազրկումն այդքան թանկ չնստեց։ Ամերիկացի Ալֆրեդ Թաուբմանին բանտում ինն ամիս անցկացնելուց յետոյ յաջողւեց վերադառնալ միլիարդատէրերի ակումբ, իսկ ահա Մարթա Ստիւարտին չորս ամիս ազատազրկումը խոշոր գումարներ բերեց. նրան պատկանող Martha Stewart Living Omnimedia ընկերութեան բաժնէտոմսերի արժէքը 2 անգամ աճեց՝ դարձնելով նրան միլիարդատէր։
Ցուցակի երեք միլիարդատերեր փախուստի մէջ են՝ մեքսիկացի թմրաբարոն Խոակիմ Գազման Լորեան, թուրք գործարար Քեմալ Ուզանը և Թայլանդի նախկին վարչապետ Թաքսին Չինավատը, որը մեղադրւում է ահաբեկչութեան մէջ։

Tert.am

Sunday, May 30, 2010

The New York Times.–

The New York Times.–
Վաշինգտոնը գաղտնի ռազմաբազաներ է ստեղծում Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում
ԱՄՆ-ում ստորագրւել է փաստաթուղթ՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Ուզբեկստանում գաղտնի ռազմական բազաներ ստեղծելու վերաբերեալ։
Նախորդ տարւայ ամռանից սկսած՝ Սպիտակ տունը ոչ աւանդական ռազմական գործողութիւններ և աշխարհով մէկ տւեալների հաւաքագրման գործընթաց է սկսել։ Այս մասին գրում է The New York Times պարբերականը։
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ յատուկ ծառայութիւնները հետախուզական տւեալներ հաւաքագրում Մերձաւոր Արևելքում, Աֆրիկայում և Կենտրոնական Ասիայում։ Համապատասխան գործողութիւնները սկսելու մասին հրամանագիրը, ըստ աղբիւրի, ստորագրել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարութեան ղեկավար, գեներալ Դէյվիդ Պետրեուսը։
Գեներալի ստորագրած մէկ այլ փաստաթղթով նախատեսւում է Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Ուզբեկստանում գաղտնի ամերիկեան բազաների ստեղծման և համապատասխան հետախուզական միջոցառումների իրականացման ծրագիր։
Ըստ աղբիւրի, քաղաքական իրավիճակն ու ահաբեկչութեան աճող վտանգն են ստիպել Օբամային գնալ այս քայլին։
Գործակալութիւնը փոխանցում է, որ թէ՛ Սպիտակ տունը և թէ՛ Պենտագոնը հրաժարւել են մեկնաբանել տեղեկութիւնը։

Tert.am

Փառատօն` առանց պետական աջակցութեան

«Վարչապետը կազմակերպում է ռոք փառատօն, միւսը` դասական փառատօն: Եթէ որևէ մէկը, իրեն Հայ զգալով, կազմակերպի Հայ երգի, Հայ արւեստի փառատօն, կտեսնեք ոչ միայն հանդիսատեսի, դահլիճի, այլ նաև ժողովրդի փոփոխութիւն»
32-րդ անգամ երգի-պարի փառատօն անցկացւեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Այս տարի փառատօնը նւիրւել էր Ալաշկերտին:
Հայաստանի տարբեր մարզերից 15 ազգագրական խմբեր էին մասնակցում փառատօնին:
«Այս տարի առանձնանում է, երիտասարդների հոսքը աւելի շատ է, մասնակից խմբերի թիւն էլ է աւելի շատ,չգիտեմ ոգևորութիւնն աւելի մեծ է»,- «Ա1+»-ին ասաց «Կարին» համոյթի անդամ 24 -ամեայ Աստղիկ Ենգիբարեանը,ով արդէն 4 րդ տարին է` մասնակցում է այս փառատօնին:
Նախկինում փառատօնը տեւում էր մի քանի օր: Հիմա այն տեւում է ընդամենը մէկ օր: «Կարին» ազգագրական համոյթի ղեկավար Գագիկ Գինոսեանը 1987թ-ից մասնակցում է այս փառատօնին:
Հանդիսատեսի փոփոխութիւն նկատո՞ւմ էք տարիների ընթացքում` «Ա1+»-ի հարցին Գագիկ Գինոսեանը պատասխանեց. «Հանդիսատեսը միշտ նոյնն է, ցաւօք սրտի, և այդ նոյնութիւնը պայմանաւորւած է հեռուստատեսութիւնների և պետութեան վարած քաղաքականութեամբ: Միգուցէ իմ միտքը փշոտ հնչի, բայց վարչապետը կազմակերպում է ռոք փառատօն, միւսը` դասական փառատօն: Եթէ որևէ մէկը, իրեն Հայ զգալով, դարձի գայ ու կազմակերպի Հայ երգի, Հայ արւեստի փառատօն, կտեսնեք ոչ միայն հանդիսատեսի, դահլիճի, այլ նաև ժողովրդի փոփոխութիւն»:

«Ա+1»

ԵԹԷ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՅԱՂԹԵՐ, ՄԵԾ ՍԿԱՆԴԱԼ ԷՐ ՍՊԱՍՒՈՒՄ
Համաձայն ֆրանսիական jeanmarcmorandini.com կայքի, որը մասնագիտացած է հեռուստատեսութեան վերաբերեալ տեղեկութիւններ տարածելով, գործարար Օմար Հարֆուշը ( Omar Harfouch)` լիբանանեան ծագումով ֆրանսիացին, պատմել է, որ Ադրբեջանը ճնշում էր «Եւրատեսիլ» երգի մրցոյթի ժիւրիի անդամներին և գումար էր յատկացրել դեսպանատներին, որպէսզի քւէարկէին Ադրբեջանի օգտին:
Նոյն աղբիւրը նշել է, որ այն անձը, ով պատմել է իրեն այդ մասին, տեղեկացրել է, որ այդ գումարը կազմում էր մօտ 20 միլիոն դոլար:
Ժան Էքեանը տեղեկացնում է, որ եթէ այս տեղեկութիւնները հաստատւեն, և Ադրբեջանի ներկայացուցիչը յաղթող ճանաչւեր, ապա ադրբեջանցիներին լուրջ սկանդալ էր սպասւում:

Ալիեւը նորից խօսում է ադրբեջանական բանակի հզօրութեան մասին

«...ադրբեջանական բանակը ի զօրու է ցանկացած պահի կարճ ժամկէտում վերականգնել երկրի տարածքային ամբողջականութիւնը!!!»

Արմէն ՔոլոյեանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, թէ դոյզն իսկ չի կասկածում, որ երկրի տարածքային ամբողջականութիւնը կը վերականգնւի։
Մայիսի 28-ը Ադրբեջանում եւս նշւում է որպէս Հանրապետութեան օր։ Նախօրէին մայրաքաղաք Բաքւի «Բուտա» պալատում տեղի ունեցած հանդիսաւոր միջոցառման ժամանակ իր ելոյթում Իլհամ Ալիեւը ծաւալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը։
«Խորհրդային Միութեան փլուզումից դեռ տարիներ առաջ Հայ «անջատողական»ների նախաձեռնած «զաւթողական» քաղաքականութեան արդիւնքում ադրբեջանական հողերի մի մասը յայտնւել է օկուպացիայի տակ։ Դա մեր երկիրը ծանր վիճակի մէջ էր դրել։ Մենք, ըստ էութեան, կարող էինք կորցնել անկախութիւնը»,- ասել է Ալիեւը եւ յաւելել.- «Սակայն Ադրրբեջանի ժողովուրդը` դրսեւորելով իրեն բնորոշ իմաստնութիւնը, դիմեց համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւին` նրան վստահելով քաղաքական իշխանութիւնը։ Նրա գալստեամբ բացասական միտումները կանխւեցին, հաստատւեց կայունութիւն, եւ Ադրբեջանը թեւակոխեց զարգացման փուլ»։
Ադրբեջանի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը որակել է որպէս երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիր։ Նա ասել է, որ սկզբունքային հարցերում իր երկիրը ոչ մի զիջում չի արել. Ադրբեջանի դիրքորոշումը հիմնւած է միջազգային իրաւունքի նորմերի, միջազգային կառոյցների ընդունած որոշումների եւ բանաձեւերի վրայ, եւ Ադրբեջանն ամէն ինչ կանի տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու համար։
«Հակառակ կողմի [Հայաստանի] դիրքորոշումը հիմնւած է ցանկութեան վրայ, ինչը որեւէ պարագայում չի կարող հակամարտութեան կարգաւորման հիմք լինել»,- ասել է Իլհամ Ալիեւը եւ կրկին վստահեցրել, թէ ի տարբերութիւն պաշտօնական Երեւանի` Բաքուն ընդունում է Մադրիդեան սկզբունքները։
Իլհամ Ալիեւը դատապարտել է մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնները, ասել է, թէ Հայաստանը յոյսեր է կապել Հայ - թրքական սահմանի բացման հետ, սակայն թրքական կողմի սկզբունքային դիրքորոշումը խափանել է հայերի ծրագրերը։
Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ յայտարարել է, թէ իրենք ձգտում են Ղարաբաղեան հարցի խաղաղ կարգաւորմանը, սակայն ադրբեջանական բանակը ի զօրու է ցանկացած պահի կարճ ժամկէտում վերականգնել երկրի տարածքային ամբողջականութիւնը։
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

Թարմացւում է Երևանի աւտոբուսային պարկը

Երևանի ներքաղաքային աւտոբուսային և միկրոաւտոբուսային երթուղիներում պայմանագրային հիմունքներով ուղևորափոխադրումներ է իրականացնում մասնաւոր 66 կազմակերպութիւն:
Ներքաղաքային վերգետնեայ ուղևորատար տրանսպորտի միասնական երթուղային առկայ ցանցում ընդգրկւած է աւտոբուսային 32, տրոլեյբուսային 6 և միկրոաւտոբուսային 115 երթուղի: Օրական, միջին հաշւով, երթուղի է դուրս գալիս 250-280 աւտոբուս, 50 տրոլեյբուս և աւելի քան 2100 միկրոաւտոբուս:
Երևանի քաղաքապետարանն ակտիւացնում է աշխատանքները մայրաքաղաքի վերգետնեայ ուղևորատար տրանսպորտի վիճակը բարելաւելու ուղղութեամբ: Ինչպէս Aysor.am-ին յայտնեց Քաղաքապետարանի տրանսպորտի վարչութեան երթևեկութեան կառավարման բաժնի պետ Յարութիւն Մելքումեանը, օրերս ներկրւել են «Հունդայի» մակնիշի 14 փոքր դասի աւտոբուսներ, որոնք արդէն շահագործւում են և փոխարինել են N86 երթուղին (Աւան-Առինջից դէպի Էրեբունու զանգւած) սպասարկող թւով 28 միկրոաւտոբուսներին: Նա յիշեցրեց, որ վերջերս «Բոգդան» մակնիշի 15 աւտոբուս էր ներկրւել, որոնք այժմ շահագործւում են N72 երթուղու (Մերգելեան ինստիտուտից դէպի գիւղ Մուշաւան) թւով 23 միկրոաւտոբուսների փոխարէն:
Յ. Մելքումեանի խօսքով, քաղաքապետարանը շարունակում է տարբեր պետութիւնների աւտոբուս արտադրող գործարանների հետ բանակցութիւններ վարել` մոնիտորինգ անելու և պարզելու համար, թէ ինչ աւելի մատչելի և աւելի յարմարաւէտ աւտոբուսներ կարելի է ներկրել:
«Նպատակն է աստիճանաբար կրճատել միկրոաւտոբուսների քանակը և աւելացնել աւտոբուսներինը»,- նշեց Յ. Մելքումեանը:
Նա տեղեկացրեց, որ հնարաւոր է մինչև տարւայ վերջ կրկին աւտոբուսներ ներկրւեն, սակայն թէ ստոյգ որքա՞ն, դժւարացաւ ասել` վստահեցնելով, որ «աշխատանքներ տարւում են»:
«Բոլոր երթուղիներում էլ, եթէ կարողանանք միկրոաւտոբուսները փոխարինել աւոտբուսներով, շատ աւելի լաւ կլինի մեր մայրաքաղաքի բնակչութեան սպասարկումը բարելաւելու առումով` և՛ որակապէս, և՛ յարմարաւէտութեան տեսանկիւնից»,- ասաց Յ. Մելքումեանը:
Այն դիտարկմանն ի պատասխան, որ մայրաքաղաքում երթևեկող չինական աւտոբուսները շատ դանդաղաշարժ են, Յ. Մելքումեանը վստահեցրեց. «Ներկրւած «Բոգդանն» ու «Հունդային» աւելի արագաշարժ են, իսկ հետագայում այլևս դանդաղաշարժ չի ներկրւի, իսկ եթէ նոյնիսկ չինական էլ ներկրւի, ապա` աւելի լաւ պարամետրերով»:
Յիշեցնենք, որ 2009 թ. ծրագրով նախատեսւած էր ներկրել 250 աւտոբուս, որից տարեսկզբին ներկրւել էր ընդամենը 12-ը: 2010 թ-ին նախատեսւում է ներկրել, ընդհանուր առմամբ, 50-60 նոր աւտոբուս:

Aysor.am

Թուրքիայի ԱԳՆ. -
«Մենք չենք պահանջել ազատել Լեռնային Ղարաբաղը»

Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի յայտարարութիւնը, որով նա հանդէս է եկել Բրիւսելում։
Թուրքիայի ԱԳՆ մամլոյ քարտուղար Բուրակ Օզիւգերգինն արել է հետևեալ յայտարարութիւնը. «Մենք խօսում ենք խաղաղութեան լեզւով։ Յարձակողական յայտարարութիւնները չեն համապատասխանում այն մթնոլորտին, որի համար մենք ջանքեր ենք գործագրում»։
Օզիւգերգինը գնահատական է տւել Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման այժմեան իրավիճակին՝ յիշեցնելով, որ Թուրքիան Մինսկի խմբի (որի խնդիրն է հայ-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորումը) հիմնադրման օրւանից եղել է նրա անդամը։ Այս մասին հաղորդել է TRT հեռուստաալիքը։
«Մենք չենք պահանջել ազատել Լեռնային Ղարաբաղը՝ յարաբերութիւնների կարգաւորման փոխարէն»,-յայտարարել է Օզիւգերգինը՝ արձագանքելով Հայաստանի նախագահի յայտարարութեանը։

7օր

Ջաւախքում ՏԻՄ ընտրութիւններն անցնում են լարւած մթնոլորտում

Այսօր` մայիսի 30-ին Վրաստանում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ կանցկացւեն։
Ջաւախքից «7օր»-ին փոխանցել են, որ ընտրութիւններն անցնում են բաւականին լարւած մթնոլորտում: Ասւել է նաև, որ նման իրավիճակի պահպանման դէպքում ջաւախահայութեան շահերը ներկայացնող «Ազգային խորհուրդ» բլոկում ընդգրկւած թեկնածուներին կոչ է արւելու դուրս գալ ընտրապայքարից` բոյկոտելով ընտրութիւնները:
Աւելի վաղ Ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհուրդը յայտարարութիւն էր տարածել, համաձայն որի վրացական իշխանութիւններն իրենց ձեռնարկած մի շարք քայլերով արդէն իսկ էապէս դժւարացրել են այդ ընտրութիւններում ջաւախահայութեան իրաւունքները պաշտպանող տեղական ուժերի մասնակցութիւնը:
«Երկիր» միութեան խորհրդի նախագահ Սևակ Արծրունին էլ ասել էր, թէ միջազգային հանրութիւնը գնալով աւելի գիտակից է դառնում, որ Ջաւախքում իրավիճակը լուրջ է։

7or.am

ԵՒՍ ՏԱՍՆՀԻՆԳ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՐԵՑ ՀՅԴ ՇԱՐՔԵՐԸ

րեւան (Երկիր) - Մայիսի 28-ին` Հայաստանի առաջին հանրապետութեան օրը, Արամ Մանուկեանի` Առաջին հանրապետութեան հիմնադրի գերազմանի մօտ տասնհինգ հայորդիներ համալրեցին ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան շարքերը:
Ե՜ւ օրը, ե՜ւ տեղը, ինչպէս նշեց երդման արարողութեան կնքահայրը` ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Արմէն Ռուստամեանը, չափազանց կարեւոր եւ խորհրդանշական էին:
Դիմելով Դաշնակցութեան շարքերը համալրող երիտասարդներին` կնքահայրը հորդորեց նրանց այդուհետ առաւել պարտաւորւած զգալ, քանի որ կուսակցութեան շարքերն ընդունւելու երդումով նրանք միանում են Դաշնակցութեան մեծ ընտանիքին, դառնում նրա ամբողջ պատմութեան ու ճակատագրի մի մասը եւ յաջորդ սերունդներին պիտի փոխանցեն կուսակցութեան գաղափարները:
Կնքահօր հետ երիտասարդներն արտասանեցին երդման բառերն ու հերթով մօտենալով, ձեռքը դնելով զէնքին, ՀՅԴ կանոնագրին, ծրագրին ու դրօշին` երդեցին «միշտ հաւատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին եւ որոշումներին եւ բոլոր ուժերով, իսկ եթէ հարկ լինի` նաեւ կեանքի գնով ծառայել Հայաստանին եւ հայութեան ազատագրութեան դատին»:

«Եւրատեսիլում» յաղթեց Գերմանիան
Ռիվասը 7-րդն է
12:08 • 30.05.10
Օսլոյում կայացաւ «Եւրատեսիլ 2010»-ի եզրափակիչ համերգը:
Sms քւէարկութեան և ժիւրիի քւէարկութեան արդիւնքում յաղթող ճանաչւեց գերմանացի երգչուհի Լենան: Նա մրցոյթի ամենաերիտասարդ մասնակիցներից էր՝ 18 տարեկան:
Հայաստանը ներկայացնող Եւա Ռիվասը զբաղեցրեց 7-րդ տեղը:
Երկրորդ տեղում Թուրքիան էր, երրորդում՝ Ռումիան, չորրորդը՝ Դանիան, հինգերորդը՝ Ադրբեջանը, վեցերորդ տեղում էր Բելգիան: 9-րդ, 10-րդ և 11-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ուկրաինան, Վրաստանը և Ռուսաստանը: 25-րդ տեղում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչն է:
Մրցոյթից յետոյ Լենան խոստովանել է, որ շօկի մէջ է: «Թէև շատ երջանիկ եմ, սակայն կեանքն այս յաղթանակով չի աւարտւում»,- լրագրողներին ասել է աղջիկը:

Tert.am

Եվա Ռիվասը «Եվրատեսիլ - 2010»-ում գրավեց 7-րդ տեղը


ժամեր առաջ Հայաստանը ներկայացնող Եւա Ռիվասը Apricot Stone երգով «Եւրատեսիլ - 2010» երգի մրցոյթում գրաւեց 7-րդ տեղը:
Մրցոյթի եզրափակիչում Ռիվասը հանդէս եկաւ 21-րդը: Ինչպէս եւ երկու օր առաջ կայացած կիսաեզրափակիչում, երգչուհին բեմ բարձրացաւ անւանի դուդուկահար Ջիվան Գասպարեանի հետ:
Մրցոյթում առաջին տեղը գրաւեց Գերմանիան:
Ուրբաթ օրը կայացած ասուլիսում Եւա Ռիվասը շեշտել էր, որ եզրափակիչում իրեն դժւարին պայքար է սպասում: «Մրցակիցներս շատ ուժեղ են, եւ եզրափակիչը շատ, շատ դժւարին կլինի: Իմ կարծիքով` այն իսկական ճակատամարտ է լինելու», - ասել էր երգչուհին:
«Եւրատեսիլ»-ի եզրափակիչի ուղիղ հեռարձակումը մեծ էկրանի վրայ ցուցադրւում էր Երեւանի կենտրոնում` Կարապի լճի հարեւանութեամբ:
Սա Հայաստանի հինգերորդ մասնակցութիւնն էր «Եւրատեսիլ» երգի մրցոյթին, եւ մինչ այժմ ամենայաջող արդիւնքը գրանցել է Սիրուշոն` 2008 թւականին «Քելէ-քելէ» երգով գրաւելով չորրորդ տեղը:

«Ռումբ»-ի պատճառով հարիւրաւոր մարդկանց տարհանել են լողափից

Օդեսսայի լողափներից մէկում, ջրի մէջ «ռումբ» յայտնաբերելու պատճառով տարհանւել է աւելի քան 100 մարդ:Ինչպէս «Միգնիւզ» գործակալութեանը հաղորդել են Օդեսսայի ԱԻՆ-ի հասարակայնութեան հետ կապերի բաժնից, իրենց զանգահարել է ականատեսից մէկը:Սակայն, ծովափ ժամանած ԱԻՆ-ի մասնագէտները պարզել են, որ «ռումբը» եղել է սովորական կաթսայ:

29.05.2010, 13:23
Aysor.am

Երեխաների պաշտպանութեան միջազգային օրը կը նշւի Կասկադում


14:30 • 29.05.10
Գաֆէսճեան արւեստի կենտրոնը յունիսի 1–ին կը հիւրընկալի հազարաւոր այցելուների՝ միասին տօնելու Երեխաների պաշտպանութեան միջազգային օրը Թամանեան պուրակում։
Աւանդոյթ դարձած այս միջոցառումը կը մասնակցեն մայրաքաղաքի բոլոր համայնքներից բազմաթիւ երեխաներ իրենց ծնողների հետ, ինչպէս նաև յատուկ կարիքներով երեխաներ և մանկատան սաներ։
Տօնախմբութիւնը կը մեկնարկի ժամը 16։00-ին Գաֆէսճեան քանդակների պարտէզում «Կարին» աւանդական երգ ու պարի անսամբլի տօնական մուտքով, որը ներկաներին կհամախմբի տօնական շուրջպարով։ Գեղագիտութեան ազգային կենտրոնի սաների և ուսուցիչների օգնութեամբ երեխաները հնարաւորութիւն կունենան մասնակցելու ինտերակտիւ արւեստի խմբակների. նկարչութիւն, խեցեգործութիւն, ծաղիկների ձևաւորում, բատիկայ և թխւածքաբլիթների ձևաւորում։ Նշենք, որ տիկնիկային թատրոնը, զւարճալի ծաղրածուները և հեքիաթների սիրւած հերոսները անսպառ ուրախութիւն կպարգևեն փոքրիկ մասնակիցներին։
Հայաստանի պատանեկան նւաճումներ կազմակերպութեան կողմից կներկայացւի երեխաների ձեռքերով պատրաստւած աշխատանքների ցուցահանդէս-վաճառքը, որից գոյացած հասոյթը կը նւիրաբերւի կարիքաւոր երեխաներին։
Համերգային ծրագիրը կը վարեն դերասաններ Հրանտ Թոխատեանն ու Լուիզա Ներսիսեանը։ Ելոյթ կունենան սիրւած երգիչներ, պարային խմբեր։ Երեկոն կաւարտւի շքեղ հրավառութեամբ։

Tert.am

Վրաստանում հակահայկական տրամադրութիւններ են.
Կուսակցական ցուցակներում հայեր չկան


«Ախալքալաքում արդէն փորձեր են անում վախեցնել հայերին. «Իշխանութիւնները մեծ դժւարութիւններ են ստեղծում հայերի համար»


Այսօր՝ Մայիսի 30-ին Վրաստանում կանցկացւեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ:
Թբիլիսիից Tert.am–ի թղթակիցը տեղեկացնում է, որ դրանց մասնակցող 17 կուսակցութիւններից միայն մէկի` ընդդիմադիր «Ալեանս Վրաստանի համար» կուսակցութեան ցուցակում կայ մէկ Հայ, այն էլ` 55-րդ տեղում: Վրաստանի իշխանութիւնը ներկայացնող «Ազգային շարժում» կուսակցութիւնում կայ մէկ ադրբեջանցի:
Թբիլիսիի հայկական ասամբլեան մտահոգւած է այս երևոյթով և ահազանգում է` պարարտ հող է ստեղծւում 2012թ. խորհրդարանական ընտրութիւններում հայերի մասնակցութիւնը սահմանափակելու համար:
«Հայերի հետ առաջին անգամ վերջին 15-20 տարիների ընթացքում վերջերս հանդիպել են առաջատար քաղաքական ուժերի առաջնորդները: Զգացւում է, որ կան կուսակցութիւններ, որոնք ոչ միայն ցանկանում են խօսել հայերի խնդիրների մասին, այլև աշխատել, որպէսզի լուծւեն հարցերը, սակայն, ցաւօք, չեն կարող, քանի որ դրանք ընդդիմադիր կուսակցութիւններն են»,- Վրաստան այցելած հայ լրագրողների հետ զրոյցում ասաց Թբիլիսիի հայկական ասամբլեայի համակարգող, «Բազմազգ Վրաստան» կազմակերպութեան նախագահ Առնոլդ Ստեփանեանը:
Ըստ նրա` Ադրբեջանը ջանք չի խնայում, որպէսզի Վրաստանի իշխանութիւնների կողմից հայերն անտեսւեն: Որպէս օրինակ նա բերեց Վրաստանում Ադրբեջանի դեսպանի վերջին հարցազրոյցը` այն ֆաշիստական և հակահայկան որակելով: «Ադրբեջանը Վրաստանում տնտեսական և այլ ոլորտներում գործունէութիւն ծաւալելու մեծ հետաքրքրութիւն ունի, ներդրումներ է կատարում: Ես չեմ բացառում, որ հայերի հանդէպ, այսպէս կոչւած, խիստ վերաբերմունքը կշարունակւի: Եթէ հայերը չմիաւորւեն և չսկսեն մեծ դեր խաղալ Վրաստանի ներքաղաքական կեանքում, կարծում եմ, որ հայի ապագան շատ լաւ չի լինի այս երկրում, շատ պարզ չի լինի»,- իր մտահոգութիւնները ներկայացրեց Ստեփանեանը:
Թէև հայերը պայքարում են իրենց իրաւունքների համար, սակայն, ըստ բանախօսի, պայքարողների թիւն այնքան էլ մեծ չէ:
Ըստ նրա` վրացահայերի 70 տոկոսն է միայն սոցիալական խնդիրները լուծելու համար ընտրութիւնների ժամանակ այս կամ այն թեկնածուին ձայն տալիս, մնացած 30 տոկոսը ազգայնական հարցերի վրայ է ուշադրութիւն դարձնում:
Ստեփանեանը նաև նշեց, որ վրացահայերը կոնկրէտ որևէ կուսակցութեանը նախապատւութիւն չեն տալիս, ՏԻՄ ընտրութիւններում տարբեր թեկնածուների են ընտրելու:
Ստեփանեանի խօսքով` այսօր Վրաստանի խորհրդարանում ընդամէնը երեք Հայ պատգամաւոր կայ, որոնք չեն էլ զբաղւում հայերի խնդիրներով: «Եթէ Վրաստանի քաղաքական կեանքում կամ ԱԺ-ում ակտիւ Հայ տեսնենք, ապա նա պէտք է լինի ընդդիմութեան կողմնակից: Իշխանական կուսակցական ցուցակով բացառւած է, որ հայերը առաջ գնան»,- ասաց հայկական համայնքի ներկայացուցիչը:
Ստեփանեանը նաև տեղեկացրեց, որ Ախալքալաքում արդէն փորձեր են անում վախեցնել հայերին. «Իշխանութիւնները մեծ դժւարութիւններ են ստեղծում հայերի համար` Ազգային ժողով անցնելու մասով: Յորդորում են հայերին հանել իրենք անուններն այդ ցուցակներից»:
Եթէ ՏԻՄ ընտրութիւններից յետոյ Վրաստանի ընդդիմութիւնը մայրաքաղաքում ցոյցեր սկսի, ըստ Առնոլդ Ստեփանեանի, չի բացառւում, որ դրանց միանանայ նաև հայերը և ցոյցեր անեն նաև Ախալքալաքում:

Tert.am

Այսօր «Եւրատեսիլի» եզրափակիչն է


Հիմնական մրցակցութիւնը տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև



Այսօր՝ ուշ երեկոյեան, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի կունենայ «Եւրատեսիլ-2010» երգի մրցոյթի եզրափակիչ փուլը։ Մրցոյթը կբացի 2009թ. յաղթող Ալեքսանդր Ռիբակը՝ իր «Fairytale» երգով։ 25 երկրի թւում «Ծիրանի կորիզ» երգով ելոյթ կունենայ նաև Հայաստանը ներկայացնող Եւա Ռիվասը։ Առաջին համարի ներքոյ հանդես կգայ ադրբեջանցի մասնակիցը, այնուհետև Իսպանիան, Նորվեգիան, Մոլդովան, Կիպրոսը, Բոսնիա և Հերցեգովինան, Բելգիան, Սերբիան, Բելառուսը, Իռլանդիան, Յունաստանը, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Թուրքիան, Ալբանիան, Իսլանդիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Ռումինիան, Ռուսաստանը, Հայաստանը, Գերմանիան, Պորտուգալիան, Իսրայէլը և Դանիան։
Յիշեցնենք, որ ըստ բուքմէյքերների՝ հիմնական մրցակցութիւնը տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև։

7or.am

Հայկական և ռուսական ռոք խմբերը ելոյթ կունենան Երևանում՝ բաց երկնքի տակ


14:31 • 29.05.10

Մայիսի 30-ին Սիրահարների այգում տեղի կունենայ 4-րդ ամենամեալ ռուս-հայկական ռոք-փառատօնը` «Ռուսաստան-Հայաստան. ռոքը յանուն բարեկամութեան»։ Ինչպէս Tert.am-ին յայտնեցին «Մոսկւայի տուն» մշակութագործարարական կենտրոնից, համերգում ելոյթ կունենայ ռուսական երկու ռոք խումբ՝ «Պիլիգրիմը» և «Կորսիկան», և հայկական երեք ռոք խմբեր՝ E.V.A., Nairi և The Beautified Project. Նշենք, որ համերգը կսկսւի ժամը 18-ին։

Tert.am

Գդանսկի «Հարևանութեան» փառատօնին կը ներկայացւի նաև Հայաստանը
Լեհաստանի Գդանսկ քաղաքում այսօր մեկնարկում է Գդանսկի «Հարևանութեան» փառատօնը, որի նպատակն է Գդանսկում բնակւող բոլոր ազգերի ներկայացումն ու հարևանութեան հաստատումը:
Ինչպէս Լեհաստանից հաղորդում է Aysor-ի թղթակիցը, փառատօնի կազմակերպիչ, «Ցեբուլկա Գակ» ակումբի ղեկավար Անիա Դորսկան, քանի որ Գդանսկը հնագոյն քաղաք է, որտեղ դարեր շարունակ ապրել են լեհեր, ռուսներ, չեխեր, ուկրաինացիներ, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ նաև Արևմուտքից եկած մարդիկ, այսօր նրանք կարիք ունեն ներկայացնել իրենց, իրենց մշակոյթն ու ապրելակերպը, որպէսզի քաղաքում բնակւող լեհերն աւելի հանդուրժող դառնան այլազգիների հանդէպ` ճանաչելով նրանց աւելի մօտիկից:
Դեռ երէկւանից ողջ քաղաքը զարդարւել է, իսկ տեղի ռադիոն չի դադարում մարդկանց տեղեկացնել, թէ որ ժամին որ ազգն է ներկայացնելու իր մշակոյթը: Արաբական, հայկական, իտալական, վրացական, անգլիական և շատ այլ ազգերի ներկայացուցիչներ այս պահին պատրաստւում են փառատօնին:
«Հարևանութեան» փառատօնի շրջանակներում իրենց ազգը ներկայացնողները պէտք է հանդիսատեսի համար հարցեր պատրաստեն իրենց երկրի մասին, ներկայացնեն երկրին բնորոշ կատակներ, երգ, պար ու վերջին թարմ նորութիւնները:
«Սա լաւ հնարաւորութիւն է` ցոյց տալու արաբական մշակոյթը, իսկ ես ուզում եմ ցոյց տալ, որ մահմեդականները ևս մարդիկ են քրիստոնեաների պէս»,- ասում է փառատօնին Եգիպտոսը ներկայացնող Օմար Սալամին:
Նշենք, որ փառատօնին Գդանսկի հայկական համայնքի որոշմամբ` Հայաստանը կներկայացնեն Գդանսկի քաղաքագիտութեան ինստիտուտի ուսանող Արէգ Մխիթարեանն ու Լեհաստանում Aysor-ի թղթակիցը:
Հայկական կողմը կը ներկայացնի Հայոց այբուբենի ստեղծման պատմութիւնը, հայկական քոչարին, գիւմրու հիւմորը, մի քանի հրատապ նորութիւններ, իսկ Հայաստանի մասին հարցերը երեքն են, ինչպէս թելադրում է փառատօնի կանոնակարգը` պարզ, միջին ու բարդ: Այսպէս, մեր հարցերն են` «Ո՞վ է ՀՀ նախագահը, քարտէզի վրայ ո՞վ կարող է ցոյց տալ պատմական Հայաստանը», «Ինչպէ՞ս Հայաստանն առաջինն ընդունեց քրիստոնէութիւնը` որպէս պետական կրօն»:
Aysor-ի թղթակցի հաղորդմամբ` փառատօնի կազմակերպիչները նկատեցին, որ աւանդաբար Գդանսկում բնակւող թուրքերը չեն մասնակցում փառատօնին և այս տարի ևս հրաժարւել են մասնակցել. Նրանք, թերևս, միայն հանդիսատեսի կարգավիճակում կլինեն: Նշենք նաև, որ հայկական համայնքն առաջին անգամ է մասնակցելու փառատօնին:
Փառատօնը կմեկնարկի Հայաստանի ժամանակով ժամը 18:00-ին, Հայաստանը կներկայացւի ժամը 20:00-ին մօտ:

ԱՅՍՕՐ, 16:13
Aysor.am

Apricot stone




Performed by: Eva Rivas
Music by: Armen Martirosyan
Lyrics by: Karen Kavaleryan
Language: English


Apricot stone Many, many years ago, when I was a little child
Mama told me you should know our world is cruel and wild
But to make your way through cold and heat
Love is all that you need


I believed her every word, more than anything I heard
But I was too scared to lose my fun
I began to cry a lot and she gave me apricots
Kisses of the earth, fruits of the sun


Apricot stone, hidden in my hand
Given back to me from the motherland
Apricot stone, I will drop it down in the frozen ground
I'll just let it make its round


Apricot stone, hidden in my hand
Given back to me from the motherland
Apricot stone


Now I see the northern stars shining brightly in the storm
And I've got an avatar of my love to keep me warm
Now I'm not afraid of violent winds
They may blow – they can't win


May the winter stay away from my harvest night and day
May God bless and keep my cherished fruit
Grow my tree up to the sky, once
I waved my home goodbye I just wanna go back to my roots


Apricot stone, hidden in my hand
Given back to me from the motherland
Apricot stone, I will drop it down in the frozen ground
I'll just let it make its round


Apricot stone, hidden in my hand
Given back to me from the motherland
Apricot stone, hidden in my hand
Given back to me from the motherland
Apricot stone


«Ծիրանի կորիզ»


Բազում տարիներ առաջ,
Մանուկ, անցած օրերում,

Մայրիկն ասաց. Իմանաս`

Դառն է աշխարհն ու տրտում,

Բայց թէ կուզես տեղդ գտնել դու մարդկանց շարքում`

Յիշիր, զաւակ, սիրով արա ամէն ինչ կեանքում:

Նրա ասած ամէն խօսքին

Ականջ կախեցի,

Կեանքը մի պահ տխուր թւաց`

Երկար լացեցի:

Եւ մայրիկս այնժամ տւեց ինձ մի բուռ ծիրան,

Մի բուռ ծիրան` հողի համբոյր, արևը վրան:

Ծիրանի կորիզ`

Բռիս մէջ պահած,

Հայրենի երկրից

Նւէր ինձ տրւած,

Ես քեզ կդնեմ

Պաղած հողի մէջ,

Որ դու վերսկսես

Քո պտոյտն անվերջ…


Հիմա գլխիս վերևում

Ցուրտ աստղերն են հիւսիսի,

Բայց որքան էլ հողմը խենթ

Օտար երգը իր հիւսի`

Սէր կայ անբիծ, սրտիս տակ,

Որ հոգիս դարձնում է տաք:

Թող ձմեռը հեռանայ

Իմ այգուց հեռու մնայ,

Ծիրանի ծառ, ելիր վեր

Ու տուր օրհնեալ պտուղներ…

Ոնց գնացի իմ տնից`

Այնպէս ետ կգամ նորից:

Ադրբեջանում հերոս է դաժան կեցւածք դրսևորղը»


«Ադրբեջանում հերոսի կերպարը նա է, ով աւելի շատ Հայ է սպանել և էական չէ, հայը զինւոր է, թէ խաղաղ բնակիչ»

«Ադրբեջանական բանակը զերծ չէ իռացիոնալ ագրէսիայի դրսևորումներից, ինչը շատ դէպքերում իրենց մօտ խրախուսւում է»,- յայտնեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեանը կից հասարակական խորհրդի անդամ, հոգեբանական գիտութիւնների թեկնածու Դաւիթ Ջամալեանը` ներկայացնելով ադրբեջանական բանակի ընդհանուր նկարագրի մասին իր դիրքորոշումը:
Ըստ Դ. Ջամալեանի` ադրբեջանական զինւորական մշակոյթում միշտ էլ դաժանութիւն է դրսևորւել անզէն մարդու նկատմամբ, այդ իսկ պատճառով էլ «ադրբեջանցի զինւորը իռացիոնալ դաժանութեանը հակւած զինւորական կերպար է, ով թոյլի նկատմամբ աւելի ագրէսիւ դառանալու հակւածութիւն ունի»:
Անդրադառնալով միւս առանձնայատկութիւններին` հոգեբանական գիտութիւնների թեկնածուն յայտնեց, որ ի տարբերութիւն Հայ զինւորի, ում մէջ «արմատացած է այն, որ հնարաւոր է դիմակայել թշնամուն` սակաւ ուժերով, ադրբեջանցիները յաջողութեան գրաւականը կապում են քանակական առաւելութեան հետ»:
Յիշեցնելով հայ սպային գիշերով կացնահարած Ռամիլ Սաֆարովի կերպարը` Դ. Ջամալեանը նշեց, որ «ադրբեջանում հերոսի կերպարը նա է, ով աւելի շատ Հայ է սպանել և էական չէ, հայը զինւոր է, թէ խաղաղ բնակիչ»:
«Ադրբեջանը այն եզակի պետութիւններից է, որ պարտած լինելով հանդերձ` ունի անթիւ-անհամար պետական կոչում ստացած հերոսներ,սակայն այդ մարդկանց կենսագրութիւնը ուսումնասիրելուց տեսնում ես, որ այս մարդիկ, մասնակցելով մարտերին, աչքի են ընկել իրենց դաժան կեցւածքով»,- ամփոփելով իր խօսքը` ընդգծեց Դ. Ջամալեանը:

ԱՅՍՕՐ, 15:48
Aysor.am

Ինչ տրամադրութեան մէ՞ջ են Եւա Ռիվասին ընկերակցողները՝ օսլոյում, ելոյթից ժամեր առաջ

16:39 • 29.05.10
Հայաստանի հանրային հեռուստա–ռադիո–ընկերութեան տնօրէնի յատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականեանը Օսլոյից Tert.am-ի հետ հեռախօսազրոյցում պատմեց, թէ Եւրատեսիլ-2010» մրցոյթի եզրափակիչից հաշւած ժամեր առաջ ինչ տրամադրութիւններ են տիրում Նորվեգիայի մայրաքաղաքում։
«Տրամադրութիւնը բոլորի մօտ հոյակապ է, գործերը գերազանց են ընթանում, չնայած մանր խնդիրներին, բոլոր մասնակիցները պատրաստւած են»,- ասաց նա։
Մնացականեանը նշեց, որ բէք վոկալիստներից մէկի՝ Տիգրան Պետրոսեանի առողջական խնդիրներ ունի, բայց, չնայած դրան, նա կաջակցի Եւա Ռիվասին եզրափակիչում։
Նրա խօսքերով՝ ամբողջ պատւիրակութիւնում ամենակազմակերպւածը դուդուկահար Ջիվան Գասպարեանն է։ «Ջիվան քեռին իրեն շատ ամուր է պահում»,- ասաց նա։
Դիանա Մնացականեանը հերքեց ադրբեջանական մամուլում տարածւած տեղեկութիւնը, թէ Եւա Ռիվասի՝ կիսաեզրափակիչի ելոյթի ժամանակ դահլիճում Ղարաբաղի դրօշներ են ծածանւել։
Ադրբեջանի մասնակցին ներկայացնող տեսահոլովակում Ադրբեջանի քարտէզը ներկայացւած էր առանց Լեռնային Ղարաբաղի, ինչն էլ, Դիանայի մեկնաբանութեամբ, ադրբեջանցիների զայրոյթն է առաջացրել և ստիպել է նրանց տարբեր տեսակի ապատեղեկատւութիւն տարածել։
Մեր այն հարցին, թէ հնարաւո՞ր է արդեօք, որ «Եւրատեսիլի» կազմակերպիչները տեղի տան քարտէզի շուրջ ադրբեջանցիների բարձրացրած աղմուկին, մեր զրուցակիցն ասաց. «Անհնար է, մենք նրանց նախազգուշացրել ենք, որ դա քաղաքական սկանդալի պատճառ կարող է դառնալ։ Հեռարձակողների եւրոպական միութիւնը երկու տարի անընդմէջ նոյն թեմայով սկանդալ չի հանդուրժի»։
Յիշեցնենք, որ «Եւրատեսիլի 2010»–ի եզրափակիչի հեռարձակումը Հանրային Հեռուստաընկերութեան ուղիղ եթերում կսկսւի այսօր ուղիղ կէսգիշերին։ (Թեհրան՝ 23.30)։

Tert.am

Ադրեջանական դրօշը` Ստեփանակերտի ռազմական թանգարանում

Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի այն յայտարարութիւնը, որում ասւում է, թէ «Արցախեան հիմնահարցի կարգաւորման գործընթացի բանակցութիւնների աւարտական փուլը կլինի այն ժամանակ, երբ ադրբեջանական դրօշը ծածանւի Ստեփանակերտում»` ՀՀ պաշտպանութեան նախարարութեան կից հասարակական խորհրդի անդամ, հոգեբանական գիտութիւնների թեկնածու Դաւիթ Ջամալեանն այն անւանեց «յուսահատական»:
«Պատմութեան մէջ դժւար է գտնել մի ժողովուրդ, որն իր պետականութեան կերտման վերելքի ճանապարհին հրաժարւում է պետականութիւնից և ինքնակամ գնում է ստրկացման»,- ընդգծեց Դ. Ջամալեանն ու յաւելեց, որ այդ մասին շատ լաւ հասկանում են նաև Ադրբեջանում:
Ըստ Դ. Ջամալեանի` Ադրբեջանի արդգործնախարարի յայտարարութիւնը, որն ի դէպ արւել է Արցախի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, «ներքին ուղղւածութիւն ունի, որպէսզի իրենց հանրոյթի ոգին պատշաճ մակարդակի պահի` ի ցոյց դնի, որ իրենք այնուամենայնիւ վճռական են իրենց տեսակէտն առաջ տանելու մէջ, որպէսզի անխուսափելին` Արցախի կորուստը, չյուսահատեցնի այն ադրբեջանցիներին, ովքեր դեռ հաւատում են, թէ երբևէ հնարաւոր է Ադրբեջանին միացնել Արցախը»:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ յայտարարութիւնը յուսահատ յայտարարութիւն է, որովհետև դժւար թէ այնպիսի զարգացումներ լինեն, որ ադրբեջանական դրօշը յայտնւի Ստեփանակերտում», - շեշտեց Դ. Ջամալեանն ու, ամփոփելով իր խօսքն, ասաց. «Այդպիսի դրօշ կարող է լինել միայն Ստեփանակերտի ռազմական թանգարանում»:

ԱՅՍՕՐ, 13:09
Aysor.am

Ալիևի յայտարարութիւնները յիշեցնում են Հիտլերին


«Ալիևի նման յայտարարութիւնները ինքնանպատակ չեն: Ալիևը և այդ երկրի մնացած պետական գործիչներն Ադրբեջանի ժողովրդին հոգեբանօրէն նախապատրաստում են պատերազմական գործողութիւններին», - այսօր ասուլիսի ժամանակ յայտարարեց ԱԺ պատգամաւոր, ՀՀԿ Խորհրդի անդամ Համլետ Յարութիւնեանը` անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին ռազմատենչ յայտարարութեանը:
Հ. Յարութիւնեանը գտնում է, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութեանը նպաստում են ոչ միայն Թուրքիան, այլ նաև մի շարք արևմտեան երկրներ, ինչպէս նաև` եւրոպական կառոյցները:
«Նրանք Ալիևի այդ ռազմատենչ յայտարարութիւնները, ելնելով միջազգային նորմերի չափանիշներից, չեն համարում որպէս ագրէսորի բացայայտ արտայայտութիւններ: Իր հերթին, Ալիևը ստուգում է միջազգային հանրութեան տրամադրութիւնը, թէ յարձակման կամ պատերազմական գործողութիւնների վերսկսման դէպքում ինչպէ՞ս կբնութագրեն այդ գործողութիւնները»,- ասաց Յարութիւնեանը և համեմատեց Ալիևին Հիտլերի հետ` յիշեցնելով երկրորդ աշխարհամարտի նախօրեակին նացիստական առաջնորդի ռազմատենչ յայտարարութիւնները:
ՀՀԿ Խորհրդի անդամը շեշտեց, որ հայկական կողմը միշտ հանդէս է գալիս կառուցողական դիրքերից և առաջարկում հիմնահարցը միայն խաղաղ ճանապարհով լուծել, մինչդեռ Բաքուն անընդհատ հանդէս է գալիս այնպիսի առաջարկութիւններով, որոնք ընդունելի չեն ոչ Երևանի, ոչ էլ Ստեփանակերտի համար:
Ըստ բանախօսի` Ղարաբաղեան գործընթացի արագացումը կամ դանդաղեցումը կախւած չէ Հայաստանից, քանի որ հայկական կողմն արել է բոլոր հնարաւոր քայլերը, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին:
«Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքրոշումը դանդաղեցնում է հարցի արմատական լուծումը»,- ասաց նա և համոզմունք յայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը կշարունակւի և կողմերը կգան խելամիտ որոշման:
«Պատերազմի միջոցով Ադրբեջանը չի կարողանալու լուծել Ղարաբաղեան հիմնահարցը: Հակատրամաբանական է, որ երբևիցէ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի մաս: Չի՛ եղել, այսօր էլ չկայ՛ ու վաղը չի լինելու: Հետևապէս Ադրբեջանը իր սպառնալիքներով չի կարողանալու երբէք հասնել իր նպատակներին: Ղարաբաղի ժողովուրդը, որը բնիկ է այստեղ հազարամեակներ շարունակ միջազգային և մարդկային բոլոր օրէնքներով իրաւունք ունի տնօրինելու իր ճակատագիրը»,- ասաց Հ.Յարութիւնեանը:

ԱՅՍՕՐ, 13:32
Aysor.am

«Եւրատեսիլ». Apricot Stone երգի կոմպոզիտորն ասում է, որ Հայաստանն առաւել քան երբևէ մօտ է յաղթանակին



«Եւրատեսիլ-2010» 55-րդ երգի մրցոյթին քանի ժամեր են մնացել, որտեղ մայիսի 25-ին անց է կացւել առաջին կիսաեզրափակիչը, երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցաւ մայիսի 27-ին, որին մասնակցեց Հայաստանը, իսկ եզրափակիչը` այսօր մայիսի 29-ին:
Հայաստանի ներկայացուցիչը` Եւա Ռիվասը, ելոյթ կունենայ «Ծիրանի կորիզ» (Apricot Stone) երգով, որն արդէն համացանցի քւէարկութիւններում զբաղեցրել է առաջատար դիրքերից մէկը և գերել բազմաթիւ ունկնդիրների սրտերը թէ´ Հայաստանում և թէ´ նրա սահմաններից դուրս: Երգի հեղինակ Արմէն Մարտիրոսեանը` յայտնի ջազմէն և Հայաստանի պետական ջազային նւագախմբի դիրիժորը, «ԱրմէնիաՆաօին» պատմեց Հայաստանի մասնակցից իր տպաւորութիւնների և առաջիկայ մրցոյթից իր ակնկալիքների մասին:Յաջողութեան գրաւականը բարձր գեղարւեստական ստեղծագործութիւն հրամցնելու ունակութիւնն է: Իսկ որպէս պրոֆեսիոնալ երաժիշտ` կարծում եմ, որ երգը նիւթի թէ´ բովանդակութեամբ և թէ´ որակով առաջ է անցել միւսներից»:
Կոմպոզիտորը կմիանայ Օսլոյում գտնւող հայկական թիմին մայիսի 26-ին, որտեղ կմասնակցի գլխաւոր փորձին և իր վերջին դիտողութիւնները կանի:Մարտիրոսեանը ջերմօրէն է արտայայտւում իր երգի կատարողի մասին: Եւա Ռիվասին անւանում է համեստ գեղեցկուհի, որի հետ աշխատելը դիւրին է:«Նրա հետ աշխատելը շատ հեշտ է, կարող ես գոռալ վրան, կշտամբել:
Նա յաւակնութիւններ չունի, սակայն միևնոյն ժամանակ յաղթանակի հասնելու մեծ կամք ունի: Հաւանաբար, այդ ամէնը ժառանգական է: Եւ այն, որ նրա երակներում, բացի հայից, նաև ռուսի և յոյնի արիւն է հոսում, մի աւելորդ անգամ հաստատում է իմ միտքն այն մասին, որ մեր ժողովուրդն արդէն վաղուց փոքր-ինչ թարմ ներարկման կարիք ունի»
:Ըստ Մարտիրոսեանի` Հայաստանն արդէն ունեցել է իր առաջին յաղթանակը` յաղթանակ կարծրատիպերի նկատմամբ: Չէ՞ որ առաջին անգամ մրցոյթում Հայաստանը կներկայացնի սփիւռքի ներկայացուցիչ` 22-ամեայ Ռիվասը, ծնունդով Ռոստովից, Ռուսաստան:
Երգի բառերի հեղինակ Կարէն Կավալերեանը նոյնպէս Ռուսաստանից է, որը երգում մարմնաւորել է իր կեանքի պատմութիւնը և կարօտաբաղձութիւնը, որը խորհրդանշում է ծիրանի կորիզը:Ռիվասին բեմի վրայ կձայնակցեն Մարիամ Մեհրաբովան` ամենախոստումնալից ռուս ջազ-վոկալիստներից մէկը, Գոռ Սուջեանը (Հայաստանի ժամանակակից լաւագոյն ռոք խմբերից մէկի` Dorians-ի մենակատարը) և Տիգրան Պետրոսեանը (յայտնի հայ երգիչ):
«Մենք ուղարկում ենք ամենահզօր երգիչներին, որովհետև երգի գաղափարը նրան «օրհներգային» հնչեղութիւն հաղորդելն է: Երգը սփիւռքի մասին է, ակունքներին վերադառնալու մասին: Մի մարդը չի կարող արտայայտել բոլոր զգացմունքները»:Այդուհանդերձ, ողջ հայերի համար ամենացանկալի անակնկալներից մէկը հայկական դուդուկի աշխարհահռչակ վարպետի` Ջիվան Գասպարեանի ներկայութիւնն է, որը ելոյթ կունենայ հայկական թիմի հետ:
Վեցերորդը (բեմում մասնակիցների թիւը չպէտք է գերազանցի վեցը) բեմի վրայ ելոյթ կունենայ Ռուսաստանից հրաւիրւած պարողը:
«Եւրատեսիլի» ճանապարհին մենք բազմաթիւ խոչընդոտների ենք հանդիպել, որոնք հիմնականում նոյն բնոյթն ունեն. մենք փոքր երկիր ենք` փոքր բիւջէով և սահմանափակ հնարաւորութիւններով: Յամենայն դէպս, այժմ մենք բոլորս մի բռունցք ենք դարձել և դա է մեզ ամուր պահում»,- ասում է Մարտիրոսեանը:Կոմպոզիտորը համոզւած է, որ երգը կը գրաւի նաև ոչ հայ ունկնդիրների սրտերը, և ասում է, որ հէնց դա էլ երգի առաքելութիւնն է, որը կը հեռարձակւի աւելի քան 50 երկրներում:«Համոզւած եմ, որ եթէ նոյնիսկ մեր մշակոյթին ու պատմութեանն անծանօթ մարդը տեսնի այս գեղեցկուհուն, որը երգում է այս բառերով այս մեղեդին և գոնէ 15-20 տոկոսով խորանայ այդ երգի մէջ, ուրեմն վերջ` նա արդէն մերն է:
Մենք պէտք է գրաւենք այդ մարդու ուշադրութիւնը և թողնենք, որ նա լսի երգը մինչև վերջ` սա է մեր շանսը»:
«Արմէնիա Նաօ»