Մահափորձ է ծրագրւում Թուրքիայի
գլխաւոր ազգայնականի դէմ
10:40 • 03.02.11
Թուրքիայի իրաւապահները զգուշացրել են «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդ Դևլեթ Բահչելիի և կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Օքթայ
Վուրալի դէմ հնարաւոր մահափորձի մասին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը։
Թերթի փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանութեան բաժանմունք են հրաւիրւել Բահչելիի թիկնապահները, որոնց տեղեկացրել են այն մասին, որ «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդի, ինչպէս նաև Օքթայ Վուրալի և կուսակցութեան միւս բարձրաստիճան ներկայացուցիչների անունները տեղ են զբաղեցնում իրաւապահների կողմից յայտնաբերւած Յեղափոխական ժողովրդական ազատագրման ճակատ (DHKP/C) կազմակերպութեան ցուցակում։
DHKP/C Թուրքիայում համարւում է ահաբեկչական կազմակերպութիւն։Նշւում է, որ այդ նախազգուշացումից յետոյ Բահչելիի թիկնազորը մի քանի անգամ ուժեղացւել է։
Վուրալի դէմ հնարաւոր մահափորձի մասին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը։Թերթի փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանութեան բաժանմունք են հրաւիրւել Բահչելիի թիկնապահները, որոնց տեղեկացրել են այն մասին, որ «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդի, ինչպէս նաև Օքթայ Վուրալի և կուսակցութեան միւս բարձրաստիճան ներկայացուցիչների անունները տեղ են զբաղեցնում իրաւապահների կողմից յայտնաբերւած Յեղափոխական ժողովրդական ազատագրման ճակատ (DHKP/C) կազմակերպութեան ցուցակում։
DHKP/C Թուրքիայում համարւում է ահաբեկչական կազմակերպութիւն։Նշւում է, որ այդ նախազգուշացումից յետոյ Բահչելիի թիկնազորը մի քանի անգամ ուժեղացւել է։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment