Saturday, February 5, 2011

Firat

Firat.–
Օջալանը Եգիպտոսի օրինակով
Թուրքիայիքրդերին ապստամբութեան
կոչ է անում.
12:02 • 05.02.11
Թուրքիայում ցմահ բանտարկութեան դատապարտւած Քիւրդստանի բանւորական կուսակցութեան (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը իր փաստաբանների հետ հանդիպման ժամանակ համոզմունք է յայտնել, որ երբ Դիրաբեքիրը վերածւի Եգիպտոսի, այդ ժամանակ միայն խաղաղութիւն կտիրի։ Այս մասին յայտնում է քրդական Firat («Ֆըրաթ») գործակալութիւնը։ Հանդիպմանը Օջալանը խօսել է Եգիպտոսի վերջին իրադարձութիւնների և քրդական հարցի լուծման մասին։
«Եթէ Դիարբեքիրի ժողովուրդն օրերով փողոցներից տուն չգնայ, ինչպէս դա անում է Եգիպտոսի ժողովուրդը, առաջ քաշի իր պահանջները, ահա այդ ժամանակ խաղաղութիւն կտիրի։ Կտեսնենք՝ արդեօ՞ք «Արդարութիւն և զարգացում» կուսակցութիւնը կկարողանայ դիմակայել։ Եւ հէնց այդ ժամանակ Էրդողանն ինքը կպահանջի խնդրի (քրդական հարցի,- խմբ.) լուծումը»,– յայտարարել է քուրդ առաջնորդը։
Դիրաբեքիրում բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը քրդեր են։ Այստեղ պարբերաբար տեղի են ունենում զանգւածային ցոյցեր, որոնց մասնակիցները Թուրքիայի իշխանութիւններից պահանջում են ինքնավարութիւն։
Յիշեցնենք, որ անցած տարի թուրքական դատախազութիւնը հետաքննութիւն էր սկսել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի նկատմամբ՝ Դիարբեքիրին ինքնավարութիւն շնորհելու մասին նրա հայտարութեան առնչութեամբ։
«Ի՞նչ կլինի, եթէ մեր քաղաքապետարանի վրայ տեղադրւած թուրքական դրօշի հետ մէկտեղ փողփողայ դեղին, կարմիր, կանաչ մեր դրօշը»,- յայտարարել էր Բայդեմիրը` նկատի ունենալով` Քիւրդստանի դրօշը:

Tert.am

0 Պատգամ: