Սփիւռքահայերը պատրաստ են պատգամաւոր
դառնալ, սակայն մինչ այդ պէտք է
ամէն ինչ «մանրամասն հաշւարկել»

Փետրւար 04, 2011 15:57
Հայսատանը ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ նաեւ աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է։ Փետրւարի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին յայտարարեց հայկական ծագումով շւէդ ձեռնարկատէր Վահան Զանոյեանը՝ աւելացնելով, որ դրանով պայմանաւորւած՝ աշխարհի բոլոր հայերը պէտք է հնարաւորութիւն ունենան մասնակցել երկրի պետական կառավարման աշխատանքներին:
Խօսելով Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի կողմից բարձրաձայնւած, երկրի Սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ կատարելուց յետոյ Հայաստանում երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարի մասին՝ գործարարը նշեց, որ գաղափարն, ընդհանուր առմամբ, դրական է։ «Պէտք է մանրամասն քննարկել եւ որոշել, թէ ո՞րն է ապագայ կառոյցի առաքելութիւնը, ի՞նչ կերպ այն պէտք է աշխատի։ Հզօր հայ համայնքի օգտագործումը արդիւնաւէտ կլինի»,- ասաց Զանոյեանը:
Ասուլիսին ներկայ միւս բանախօսը՝ ամերիկահայ գործարար Վահագն Հովնանեանը եւս համաձայնեց, որ պէտք է կենտրոնանալ այս գաղափարի իրագործման վրայ։
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի՝ երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարի մասին բարձրաձայնել էր սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը՝ Կալիֆորնիայի հայ համայնքի կառոյցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: