ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան հաղորդագրութիւնը

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելեանը հանդիպեց ԻԻՀ մշակոյթի եւ իսլամական կողմնորոշման նախարար Սէյէդ Մոհամմադ Հոսէյնիի հետ



14 ԱՊՐԻԼԻ 2011

Ս. թ. ապրիլի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը մի շարք մշակութային հարցերի քննարկման նպատակով՝ հանդիպեց ԻԻՀ իսլա
մական կողմնորոշման եւ մշակոյթի նախարար պրն. Հոսէյնիի հետ:
Փոխադարձ ողջոյններից յետոյ՝ դեսպանը կարծիք յայտնեց, որ երկկողմ քաղաքական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ, որոնք լայն հնարաւորութիւններ են ընձեռում երկու երկրների եւ ժողովուրդների մշակութային յարաբերութիւնների ամրապնդման եւ ընդլայնման համար: Հանդիպման ընթացքում դեսպանն անդրադարձաւ առաջիկայ մի շարք մշակութային միջոցառումներին, մասնաւորապէս 2010 թւականին ընդառաջ՝ Երեւանը ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից որպէս գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակւելուն նւիրւած համատեղ միջոցառումների շարքում Թեհրանի գրքի միջազգային ամենամեայ ցուցահանդէսին Հայաստանի ակտիւ մասնակցութեանը, ինչպէս նաեւ այս տարի ՀՀ անկախութեան 20-րդ տարեդարձի առթիւ Թեհրանում ՀՀ մշակոյթի օրերի կայացմանը եւ դրանց շրջագծում երկկողմ մշակութային համագործակցութեան խորացմանն ու ամրապնդմանը:
Իր հերթին, պրն. Հոսէյնին նշեց, որ երկու երկրների միջեւ ձեւաւորւած սերտ քաղաքական յարաբերութիւնները մեծ հնարաւորութիւններ են ընձեռել երկու երկրների ժողովուրդների մշակութային առնչութիւնների խորացման համար, որոնց ձեւաւորումն ունի հազարամեակների պատմութիւն՝ կարեւորելով այս տարի հոկտեմբերին Երեւանում ԻԻՀ մշակոյթի օրերի կայացումը:
Վերջինս շեշտեց, որ ԻԻՀ մշակոյթի եւ իսլամական կողմնորոշման նախարարութիւնը տարիների ընթացքում թէ՛ Երեւանում ԻԻՀ դեսպանութեան համապատասխան կենտրոնի, եւ թէ՛ Թեհրանում ՀՀ դեսպանութեան հնարաւորութիւնների օգտագործմամբ՝ կարողացել է բաւական լուրջ աշխատանք ծաւալել՝ մշակութային յարաբերութիւններն ամուր հիմքերի վրայ դնելու համար:

«ԱԼԻՔ»

0 Պատգամ: