Թուրք մատուցողը վրացի կնոջը
սեքս-ստրուկ էր դարձրել
Յուլիս 01, 2010 14:29
Թուրքիայի Սամսուն նահանգի բնակիչ, 46-ամեայ Օրհանը ձերբակալւել է Վրաստանի քաղաքացուն բռնութեամբ տանը պահելով բռնաբարելու եւ մարմնավաճառութեան պարտադրելու համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ տուժեալ վրացի կինը ոստիկանութիւնում յայտնել է, որ 6 ամիս առաջ աշխատելու նպատակով եկել է Սամսուն, որտեղ ծանօթացել է մատուցող աշխատող Օրհանի հետ, ով իրեն խաբէութեամբ տուն է տարել, ծեծել եւ վերցրել իր մօտ եղած 1500 դոլար գումարը, պարբերաբար բռնաբարել եւ պարտադրել զբաղւել մարմնավաճառութեամբ։
Ձերբակալւած մատուցողը ոստիկանութիւնում յայտնել է, որ վրացի կինը սեփական ցանկութեամբ է մնացել իր տանը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thursday, July 1, 2010

Ալիևի կապրիզի զոհը

Ալիևի կապրիզի զոհը
16:32 • 01.07.10
Պաշտպանութեան նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դաւիթ Ջամալեանի կարծիքով՝ Ադրբեջանի իրականացրած դիվերսիան ունէր յստակ պատճառ և նպատակ։ Այսպէս, նպատակներից մէկը կարող էր լինէր ադրբեջանցիների կողմից յենակէտի գրաւումը։
«Ստորաբաժանումը չկարողացաւ կատարել իր առջև դրւած խնդիրը», – այսօրւայ ասուլիսին ասաց հոգեբանը՝ նշելով, որ այդ յատուկ նշանակութիւն ունեցող խումբը կազմւած էր 20 հոգուց, իսկ հայկական դիրքերը պաշտպանել է 12 զինւոր։Ջամալեանը նշեց, որ էլիտար ստորաբաժանումը բանակի ռէզերվն է, որն օգտագործւում է կարևոր գործողութիւնների ժամանակ։ «Իսկ ադրբաջանական կողմն օգտագործել է այդ ստորաբաժանումը զուտ քաղաքական դրդապատճառներով», – ասաց նա։
Միաժամանակ, Ջամալեանը նշեց, որ սպանւած ադրբեջանցի զինւորը դարձաւ «Ալիևի կապրիզի զոհը»։ «Դա կարող է անջրպետ առաջացնել հրամանատարների և զինւորների մեջև», – նկատեց հոգեբանը։
Այս կոնտեքստում նա նշեց, որ հայկական կողմը երբևէ չի տարել իր զինւորներին «թշնամու բերան, կրակի առաջին գիծ»։
Tert.am

Հայաստանում ՆԱՏՕ-ի վարժանքներ են կայանալու
Յուլիս 01, 2010 13:48
Հայաստանում սեպտեմբերին ՆԱՏՕ-ի հետ համատեղ կայանալու են «Արմէնիա 2010» զ0րավարժութիւնները:Վարժանքին, որի ֆինանսաւորումն իրականացնելու են ՆԱՏՕ-ն, գործընկեր երկրները եւ Հայաստանը, մասնակցելու է 1000-ից 1200 մարդ։
Հայաստանի կառավարութեան մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ գործադիրը յուլիսի 1-ին կայացած նիստում որոշել է ՆԱՏՕ-ի «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ծրագրով 2010թ. սեպտեմբերի 11-17-ը Կոտայքի մարզում, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարութեան փրկարար ծառայութեան «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում եւ Արզնի քաղաքի շրջակայքում «Արմէնիա 2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու նպատակով նախարարութեանը յատկացնել 101 միլիոն 308 հազար դրամ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Թուրք-իսրայէլական գաղտնի բանակցութիւններ Բրիւսելում
10:25 • 01.07.10
Բելգիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել ոչ պաշտօնական հանդիպում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուի և Իսրայէլի արդիւնաբերութեան, առևտրի և զբաղւածութեան նախարար Բենիամին Բէն Էլիզերի միջև:
Թուրքական Milliyet օրաթերթը, վկայակոչելով իսրայէլական աղբիւրներ, տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել թրքական կողմի նախաձեռնութեամբ, քննարկւել են թուրք-իսրայէլական յարաբերութիւններում առաջացած ճգնաժամը յաղթահարելու հնարաւոր միջոցները:
Թերթ

Ներկայացուցիչները պալատը հաստատեց Հայաստանին և Ղարաբաղին յատկացւող օգնութեան չափը


10:29 • 01.07.10
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յատկացումների ենթայանձնաժողովը հաստատել է 2011թ. բիւջէն, ըստ որի Հայաստանը որպէս տնտեսական օգնութիւն ԱՄՆ կառավարութիւնից այս տարի կստանայ 44 միլիոն դոլար, ինչը 4 միլիոն–ով աւելի քիչ է, քան անցած տարւայ բիւջէն, սակայն 4 մլն–ով աւելի շատ է, քան առաջարկում էր կառավարութիւնը։ Ղարաբաղին կը յատկացւի 10 միլիոն դոլար, ինչը 2մլն–ով գերազանցում է նախորդ տարւայ օգնութեան չափը։
Միաժամանակ, ենթայանձնաժողովը որոշել է պահպանել Ադրբեջանին և Հայաստանին յատկացւող ռազմական օգնութեան հաւասարութիւնը՝ Երևանին և Բաքւին յատկացնելով իւրաքանչիւրին 3.5 միլիոն դոլար որպէս ռազմական ֆինանսաւորում և 450,000 դոլար՝ ռազմական կրթութեան նպատակով։

Tert.am

«Լրագրողներ առանց սահմանների»-ն քննադատել են Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան քննարկում կազմակերպած հաղորդման փակումը


Յուլիս 01, 2010 10:56
Միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութիւնը (RSF) քննադատել է Թուրքիայի ռադիո–հեռուստատեսութեան խորհրդի կողմից Haberturk հեռուստաընկերութիւնով ցուցադրւող Teke Tek հաղորդման արգիլումը, որի ընթացքում քննարկւել է Հայոց Ցեղասպանութիւնը։
Թուրքիայի ռադիոհեռուստատեսութեան խորհուրդը որոշում է ընդունել փակել յիշեալ հաղորդաշարը, քանի որ հաղորդաշարի հիւրերից ստամբուլահայ լեզւաբան Սեւան Նիշանեանը, իբր նսեմացրել է Թուրքիայի հանրապետութիւնը՝ անցնելով քննադատութեան թոյլատրելի սահմանները։
Միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութիւնը կոչ է արել չեղեալ համարել այդ չհիմնաւորւած որոշումը։
Նշենք, որ Haberturk-ի Teke Tek հաղորդաշարի ժամանակ 2 անգամ միմեանց հետ բանավիճել են ստամբուլահայ Սեւան Նիշանեանը եւ Թուրքիայի պատմագիտական ընկերութեան նախկին նախագահ, տխրահռչակ Եուսուֆ Հալաչօղլուն։ Լեզւաբան եւ լրագրող Սեւան Նիշանեանը ուղիղ եթերում հեռուստադիտողներին Հայոց Ցեղասպանութիւնը ապացուցող փաստեր է ներկայացրել։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Թուրքիայի միջամտութիւնն ընդունելի չէ, Ռուսաստանն էլ` «ուշանում է»


Պէտք է տարբերել, թէ միջազգային հանրութիւնը պատերազմի հաւանակնութեան մասին ինչ է ասում, և ինչ է իրականում մտածում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնեց ԱԺ-ում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը, ում համոզմամբ` «բոլորը յայտարարում են, որ պատերազմը անթոյլատրելի է, բացառւած է, չի կարելի ոչ մի դէպքում հանդուրժել, բայց իրականութեան մէջ հասկանում են, որ եթէ պատերազմը սկսւեց, որոնք են իրենց ռէալ մեխանիզմները այն կանխելու, թոյլ չտալու, կամ արագ կասեցնելու»:
«Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ն` Թուրքիան է, ում որևէ միջամտութիւնը մեզ համար ընդունելի չէ, Ռուսաստանը` որպէս կանոն նման դէպքերում մի քանի օրով ուշանում է, ինչն այդպէս է արդէն մօտ 150 տարի շարունակ, և ես կարծում եմ, որ մենք պէտք է հաշւարկենք այնպէս պինդ կանգնել, որ նրանք սկսեն շտապել, այսինքն` շտապեն, որպէսզի փրկեն Ադրբեջանը, փրկեն նաւթամուղը»,- ընդգծեց Վ. Յովհաննիսեանը:


30.06.2010, 15:52
Aysor.am

Ռոնալդուն թքել է հեռուստաօպերատորի ուղղութեամբ

14:02 • 30.06.10
Պորտուգալիայի հաւաքականի աւագ Կրիստիանու Ռոնալդօն այնքան դժգոհ է եղել առաջնութեան 1/8 եզրափակիչում Իսպանաիայից կրած պարտութիւնից յետոյ (0:1), որ իր ամբողջ զայրոյթը թափել է հեռուստաօպերատորի վրայ:
Հանդիպման աւարտից յետոյ վերջինը փորձել է խոշոր պլանով նկարել պորտուգալացուն, ինչն էլ բարկացրել է ֆուտբոլիստին: Նա ձեռքի շարժումով ետ է հրել օպերատորին, այնուհետև թքել նրա ուղղութեամբ: Այս մասին հաղորդում է armsport.am կայքը։

Tert.am

Թուրքիայում այրւել է Հայի խանութ
պատճառներն առայժմ անյայտ են
13:45 • 30.06.10
Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջութեամբ այրւել է ազգութեամբ հայազգի Էրման Օսեփեանի սպիտակեղէնի խանութը:
Թուրքական Cihan գործակալութեան փոխանցմամբ` խանութում հրդեհ է բռնկւել այն ժամանակ, երբ սեփականատէր Օսեփեանն առաւօտեան խանութը բացելու պահին փորձել է վառել լոյսը:
Հրշեջներից հրդեհը մարելու համար պահանջւել է մօտ մէկ ժամ:
Հրդեհի հետևանքով Օսեփեանն ստացել է թեթև մարմնական վնասւածքներ: Հրդեհի առաջացման բուն պատճառն առայժմ ճշտւած չէ:

Tert.am

Եթէ Թուրքիան չճանաչի Ցեղասպանութիւնը, ԼՂ-ն չի անկախանայ

«Քանի դեռ Թուրքիան խուսափում է Ցեղասպանութիւնից, աշխատելու է Ղարաբաղի հարցն ի օգուտ Ադրբեջանի լուծել»





16:17 • 30.06.10
Քանի դեռ Թուքիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, Լեռնային Ղարաբաղն անկախութիւն չի ստանայ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Վահան Շիրխանեանը՝ նշելով, որ Ղարաբաղեան հիմնախնդիրը Հայ-թրքական խնդրի բաղադրիչն է։
«Դա այդպէս է, քանի որ Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանի կազմի մէջ են մտել Թուրքիայի պահանջով 20-րդ դարի սկզբին, որովհետև 1988թ. Թուրքիան է հրահրել և կազմակերպել ռազմական առճակատումը ԼՂ–ի դէմ, որովհետև Թուրքիան է այսօր զինում և մարզում Ադրբեջանի բանակը։ Սա հաստատում է, որ Հայաստանի համար ազգային սպառնալիքը Թուրքիան է, ոչ թէ Ադրբեջանը»,- բացատրեց բանախօսը։
Ըստ նրա, Հայաստանի գերխնդիրը պէտք է լինի ոչ թէ Արցախեան հիմնախնդրի լուծումը, այլ պէտք է պարտադրել Թուրքիային, որպէսզի այդ երկիրն ընդունի Ցեղասպանութիւնը և հատուցման պայմանները։ «Այդ նոյն օրը ԼՂ-ն կստանայ անկախութիւն։ Քանի դեռ Թուրքիան խուսափում է Ցեղասպանութիւնից, աշխատելու է Ղարաբաղի հարցն ի օգուտ Ադրբեջանի լուծել»,- ասաց Շիրխանեանը։
Նա Ցեղասպանութեան ճանաչումը իրատեսական է համարում, եթէ, իհարկէ հայութիւնը միասնական ծրագրով աշխատի այդ ուղղութեամբ։
«Մենք գոնէ պէտք է այսօր ձևաւորած լինէինք մի պահանջատէր մարմին, չկայ այդ պահանջատէր մարմինը. ո՞վ է։ Հայաստանի իշխանութիւնը չի կարող լինել պահանջատէր մարմին։ Երբ այդ մարմինը ձևաւորւի, նա կստեղծի այդ ծրագիրը և կանի։ Մենք շտապելու ոչինչ չունենք Ղարաբաղեան ճակատում, մենք այդ խնդիրը լուծել ենք»,- եզրափակեց Շիրխանեանը։

Tert.am